ԽՈՅԵՐ
Այսօր արժե սիրելիի հետ միասին որեւէ անօգուտ գործով զբաղվել՝ օրինակ մեծ փազլ հավաքել: Սա կօգնի ձեզ շեղվել չպետքական մտքերից եւ զվարճանալ միասին, իսկ հետո միմյանց պատմել, թե որքան հիանալի անցկացրեցիք օրը:
ՑԼԵՐ
Այսօր ձեր սիրելիի մասին հնարավոր է ինչ-որ նոր բան իմանաք, եթե ուշադրություն դարձնեք մանրուքներին: Կարելի է փորձել, եթե, իհարկե, դուք սիրելիին կատարելություն չեք համարում եւ չեք ցանկանում փչացնել այդ իդեալական կերպարը:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Եթե դուք անձնական կյանքում ինչ-որ խնդիրներ եք ունցել, ապա դրանք այսօր կամաց-կամաց կանհետանան: Ընդ որում՝ դա կլինի ձեզանից անկախ եւ նույնիսկ աննկատ: Սակայն արդյունքը ակնհայտ կլինի, եւ ձեզ կմնա միայն ուրախանալ:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս սիրելիին փոքրիկ նվեր մատուցել: Թող որ դա թանկ չարժենա, բայց ձեր սիրելին զգա, որ դուք նրան հիշում եք եւ պատրաստ եք նվերներ անել նաեւ առանց հատուկ առիթների:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր, ամենայն հավանականությամբ, ձեզ չի հաջողվի հանդիպել սիրելիի հետ: Ինչեւէ, տխրել պետք չէ, քանի որ ձեր կյանքում շատ այլ ուրախություններ եւ հաճույքներ կան, իսկ սիրելին, միեւնույն է, մտքով ձեզ հետ է:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր դուք զգայուն կլինեք սիրելիի հոգեկան ապրումների նկատմամբ: Այդ իսկ պատճառով, եթե նա իրեն տխուր կամ միայնակ զգա, ձեր հոգում նույնպես նման զգացողություններ կլինեն: Մնում է հուսալ, որ նա ամբողջ օրն ուրախ եւ երջանիկ կլինի:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր սիրելիի դեմքի արտահայտության ցանկացած փոփոխություն, չգիտես ինչու, դուք կընկալեք որպես անբավարարվածության եւ հիասթափության նշան, ինչը կարող է տանել դեպի բաժանում: Եթե շարունակեք նման կերպ մտածել, ապա հենց այդպես էլ կլինի:
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօրը կդառնա երկար, բարի եւ ուրախ տոն ձեր եւ ձեր սիրելի համար, որը կշարունակվի այնքան, մինչեւ ինքներդ չձանձրանաք: Հուսանք, որ դուք կկարողանաք այն երկարացնել անժամկետ:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր սիրելիին դժվար կլինի ձեզ բացատրել այ կամ այն քայլի անհրաժեշտությունը, սակայն եթե նա դա կարողանա անել, ապա հետո դուք նրան շնորհակալ կլինեք ու ոչ մեկ անգամ:
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Այսօր սկզբունքորեն չեք ցանկանա սիրելիի կողքին ձեզ մեծ, իմաստուն եւ գիտուն զգալ: Հակառակը, դուք կձգտեք վերադառնալ անհոգ մանկություն: Մնում է հավատալ, որ սիրելին կօգնի ձեզ այդ հարցում:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր անձնական կյանքում տեղի ունեցող իրադարձությունները կզարգանան բուռն երպով, եւ ձեզանից կպահանջվի րոպեական արձագանք եւ գործողություններ, այլապես դուք կարող եք չհասցնել դրանց հետեւից եւ բաց թողնել այն բացառիկ հնարավորությունը, որը տալիս է ձեզ ճակատագիրը:
ՁԿՆԵՐ
Այսօր կհասկանաք, թե որքան լավ եք ճանաչում ձեր սիրելիին, նրա ցանկությունները եւ նախասիրությունները: Աշխատեք այնպես անել, որ դա լինի ի նպաստ ձեր հարաբերությունների:
Աղբյուրը՝ junona.org
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները09:00, 25 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան