Աշնանային տրամադրությունը ազդել է ֆիլմի ընտրության վրա, որը ես դասեցի եռյակի առաջին կարգում` այս շաբաթ օրը այն նաելու համար:
Աշնան բույրը շատ համապատասխան է այս թեթև կոմեդիայի համար: "Համեմունքներ և կրքեր" - եթե Ձեզ բախտը ժպտա, ապա դեռ կարող է բախտ վիճակվել այն նայելու համար մայրաքաղաքի մեծ էկրաններին: Այս ֆիլմի կարևորագույն դերասանն է հանդիսանում անկրկնելի Հելեն Միրրենը, որը մարմնավորում է ֆրանսիական ռեստորանի սեփականատիրուհուն:
Սյուժեն բարդ չէ, սակայն դա չի կոտրում այդ ֆիլմի հմայքը: Հնդիկ Էմիգրանտների ընտանիքը որոշում է սրճարան բացել Պրովանսի փոքրիկ քաղաքներից մեկում: Եվ ի դեպ, անում է այդ “Լացող ուռենի” հանրահայտ ռեստորանի դեմ դիմաց, որը նրբաճաշակ ֆրանսիական խոհանոց ունի: Այստեղ սկսվում է երկու ռեստորանների խոհարարների մրցույթը:
“Նոյեմբերի մարդը”` այս շաբաթվա պրեմյերան է: Լրտեսական ֆիլմ` Պիրս Բրոսնանի և Օլգա Կուրիլենկոյի մասնակցությամբ: Հոլիվուդյան սյուժեյով մի ֆիլմ է, որտեղ Արևմուտքի և Ռուսաստանի հատուկ ծառայությունների միջև անվերջ հակամարտություն է: Նախկին կենտրոնական հետախուզության գործակալության ագենտի մասին է, որը ստիպված վերադառնում է իր հին պարտականությունների և ներգրավվում է միջազգային ծառայությունների խաղերի մեջ:
“Լաբիրինթոսում վազողը” ֆանտաստիկ թրիլլեր է, որը նախատեսված է պատանիների համար: Ֆիլմը դերասանական արվեստով աչքի չի զարնում, սակայն պահում է գերլարվածության մեջ: Թոմաս անունով փոքրիկ տղան արթնանում է վերելակում` միայն հիշելով իր անունը: Նա ընկնում է մի տարօրինակ աշխարհ, ուր աշխատանքը խստորեն բախշված է; մեկը միայն բժշկությամբ է զբաղված, մյուսը` մսավաճառությամբ, երրորդը` հողատարածքը մշակելով, իսկ մարդկանց որոշ զանգված, որ կոչվում են վազողներ, յուրաքանչյուր առավոտ լքում են իրենց վայրը լաբիրինթոսից ելք գտնելու համար: Վերելակը յուրաքանչյուր ամիս բերում է մի նոր այցելուի: Եվ օրերից մի օր հայտնվում է մի աղջիկ Թերեզա անունով, որն ինչ-որ բան գիտի Թոմասի մասին և այն մասին, թե ինչ է կատարվում լաբիրինթոսից այն կողմ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 20 ապրիլի
Որտե՞ղ են խորհրդավոր կերպով անհետանում գուլպաները13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել