Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Եթե ոչ մի հիմք չպահես, անընդհատ մի բանից մյուսը շեղվես, ապա ուղղակի դեմքդ կկորցնես»․Նարինե Դովլաթյան

16:45, 18 սեպտեմբերի

Երգչուհի Նարինե Դովլաթյանը երկար ժամանակ է, ինչ լռում է երգարվեստում։  NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգչուհին նշեց, որ այս ընթացքում նա ձեռնամուխ է եղել նոր աշխատանքների իրականացմանը։

«Այո, հաղորդումների հաճախ չէ, որ հյուր եմ գնում, բայց լուռ չեմ։ Նոր երգեր եմ գրում, ձայնագրվում։ Փորձում եմ մեկն ընտրել տեսահոլովակի համար։ Ընտրության հարցում եմ դժվարանում։ Ամեն օր մարզվում եմ, պարի եւ վոկալի մասնավոր պարապմունքների եմ հաճախում։ Օրս շատ լեցուն է»,-նշեց երգչուհին։

Նարինեն սիրում է կյանքում փոփոխություններ կատարել․ «Սիրում եմ անել փոփոխություններ ամեն ինչում, բայց հիմքը պահպանելով։ Եթե ոչ մի հիմք չպահես, անընդհատ մի բանից մյուսը շեղվես, ապա ուղղակի դեմքդ կկորցնես։ Իսկ դա ամենակարեւոր բանն է»։

Jazz, pop, house ոճերում հանդես եկող երգչուհուն հնարավոր է, որ ապագայում տեսնենք նաեւ այլ ժանրերում։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ World Music Awards-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակել էին երգչուհի Նարինե Դովլաթյանի  «La La La» երգի cover-ը՝ համարելով այն նհավանական cover։

«Շատ անսպասելի էր, երբ իմացա։ Չգիտեմ, ուղղակի շատ մեծ ու հաճելի անակնկալ էր ինձ համար այդ գնահատականը ։)»,- ասաց Նարինեն։

Հարցին՝ մարդուն ի՞նչ է հարկավոր հաջողության հասնելու համար, երգչուհին պատասխանեց․ «Դժվար հարց է։ Իրականում ամեն մարդ ինքը պետք է փորձի եւ հասկանա, թե ինչն է իր մոտ լավ ստացվում եւ ինչն իրեն հաջողության կբերի։ Բայց բոլոր դեպքերում պետք է մնալ մարդ»։

Զրուցեց՝ Մելինե Տոնոյանը 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել