Ահա եւ ավարտվում է աշխատանքային հերթական շաբաթը, որին հաջորդելու են հանգստյան օրերը, իսկ մինչ այդ պետք է հնարավորինս ուրախ եւ լավ անցկացնել ուրբաթը: Հագուստն, անշուշտ, կարող է օգնել ձեզ այս հարցում: Այսօրվա համար առաջարկում ենք հագուստի նորաձեւ համադրությունների հինգ տարբերակ:
Look N1
Դասական կերպար է՝ նուրբ գույների հետաքրքիր համադրությամբ: Նման լուքը հարմար է գրասենյակային աշխատանքի, դասի, ցերեկույթների, պաշտոնական միջոցառումների ներկայանալու համար:
Look N2
Ինչպես նախորդ լուքում, այս լուքում նույնպես առկա է պաստելային երանգ: Այս անգամ սպիտակը համադրված է պաստելային կանաչի հետ: Եվ սա բնական է, չէ՞ որ դիզայներներն այս աշնան համար առաջարկում են կրել պաստելային երանգների հագուստ: Լուքը հարմար է ամենատարբեր առիթների համար՝ սկսած պաշտոնական հանդիպումներից, վերջացրած՝ ծննդյան տարեդարձերով:
Look N3
Ազատ ոճի վառ ու հարմարավետ կերպար է, որով կարելի է գնալ դասի, տարատեսակ պարապմունքների, գնումների: Մի խոսքով՝ այնպիսի վայրեր, որտեղ անելու շատ բան ունեք եւ հարմարավետ հագուստը առավել քան ցանկալի է:
Look N4
Աշնանային ցուրտ օրերը մոտենում են, ուստի պետք է հնարավորինս արագ վայելել վերջին արեւոտ ու տաք օրերը, երբ եղանակը թույլ է տալիս թեթեւ եւ վառ հագուստ կրել: Այս փոքրիկ կարմիր զգեստը՝ համադրված կաթնագույն աքսեսուարների հետ, իդեալական կլինի ժամադրության, տարատեսակ հանդիպումների, խնջույքների եւ միջոցառումների համար:
Look N5
Եվ մեր վերջին լուքը՝ ուրբաթ երեկոյի համար, սահամանափակում ենք փոքրիկ, սեւ զգեստով՝ համադրված շագանակագույն աքսեսուարներով: Գոտին եւ զարդերը կոտրում են զգեստի խստությունը՝ կերպարը դարձնելով անմիջական: Նման լուքով կարող եք գնալ ընկերների հետ հանդիպման, զբոսանքի, ակումբ, կինո կամ զվարճանքի այլ վայրեր: Չէ՞ որ առջեւում շաբաթ-կիրակի է
Պատրաստեց՝ Շուշան Շատիկյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 20 ապրիլի
Որտե՞ղ են խորհրդավոր կերպով անհետանում գուլպաները13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել