MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Հայտնի գրող Մեգ Ռոսոֆը հանդիպեց ԵՊՀ ուսանողների հետ

14:35, 19 սեպտեմբերի

Երեւանում մեկնարկել է «Գրական տապան -2014» միջազգային փառատոնը, որի շրջանակներում այսօր՝ սեպտեմբերի 19-ին, տեղի ունեցավ  հանրահայտ գրող Մեգ Ռոսոֆի հանդիպումը ԵՊՀ ուսանողների հետ։

 

Ռոսոֆը ծնվել է 1956 թվականին՝ Բոստոնում, սակայն այժմ բնակվում եւ ստեղծագործում է Անգլիայում։ Նա իր առաջին գիրքը գրել է 48 տարեկանում։ Ռոսոֆը խոսոտանում է՝ իր մոտ ամեն ինչ ուշ է եղել։ 32 տարեկանում ամուսնացել է, 40-ում՝ ունեցել դստերը։

 

Ուսանողնեռրի հետ հանդիպման ժամանակ հայտնի գրողը կիսվեց գրելու արվեստի իր գաղտնիքներով։  Նա կարծում է, որ յուրաքանչյուր մարդւու միտք միանգամայն տարբեր է մեկ այլ մարդու մտքից։  «Անգամ եթե ձեր շրջապատում կան մարդիկ, ում հետ դուք կարծում եք, թե նույն կերպ եք մտածում, միեւնույն է՝ ձեր մտքերը տարբերվում են»,-ասում է Մեգ Ռոսոֆը։

«Երբ դուք պառկում եք քնելու, դուք սովորաբար երազում եք եւ երազում եք ոչ այն մասին, որ մի օր դպրոց կգանաք եւ այլն, այլ ավելի տարօրինակ բաների մասին։ Հենց դա է դառնում հետագայում գրողի ձայնը»,-նշում է նա եւ հավելում, որ իրեն գրելու համար միայն միտքը բավական չէ։

Գրողը հիշում է՝ շուրջ երկու տարի ոչինչ չի գրել, քանի դեռ այգում չի հանդիպել Միլա անունով մի շնիկի։ Բանն այն է, որ Ռոսոֆն իր նոր գրքի հերոսի համար մտքում հենց այդ անունն էր ընտրել, սակայն չէր շտապում միտքը գրքի վերածել։ Բայց երբ այգում իրեն է մոտեցել Միլա շնիկը, Ռոսոֆը հասկացել է՝ ժամանակն է նորից գրիչը ձեռքը վերցնելու։

Մեգ Ռոսոֆը շուրջ տասը գրքի հեղինակ է։ Նրա առաջին՝ «Ինչպես եմ հիմա ապրում» վեպը արժանացել է բազմաթիվ մրցանկաների։ Վեպի հիման վրա նկարահանվել է ֆիլմ։  Ռոսոֆի երկրորդ՝ «Ամեն դեպքում» վեպը 2007 թվականին արժանացել է Կարնեգի մեդալի։

 

Տեքստը եւ լուսանկարները՝ Շուշան Շատիկյանի

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել