MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00, 20 սեպտեմբերի

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելիին կարող եք բնության ինչ-որ տարր նվիրել՝ փիսիկ, շունիկ, ծաղիկ, կակտուս կամ ձուկ։ Կարեւորը՝ համոզված եղեք, որ դրանք  չեն խանգարի նրա բնակարանում առկա մյուս կենդանիներին։   

ՑԼԵՐ

Այսօր դուք ինչ-որ մեկի հետ սիրախաղ անելու մեծ ցանկություն կունենաք։ Ընդ որում՝ զուգընկերոջ ներկայությունը ձեզ ամենեւին էլ չի կաշկանդի։ Չէ՞  որ դուք չեք դավաճանում նրան։ Դա ընդամենը թեթեւ սիրախաղ է եւ սեփական գրավչության մարզում։ 

ԵՐԿՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր կգայթակղվեք անել այնպիսի բան, որի մասին արդյունքում կամաչեք ասել ձեր սիրելիին։ Ամեն ինչ վերլուծելու ժամանակ դուք, իհարկե, գրեթե չեք ունենա, սակայն, ամեն դեպքում, ջանացեք գտնել այդ ժամանակը եւ որոշել, թե ինչ ընտրել՝ վստահությու՞ն, թե՞ հաճույք։ 

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր սիրելին կփորձի այնպես անել, որ ձեզ ավելի մոտ, թանկ եւ հարազատ լինի։

Թե ինչ կերպով նա կփորձի հասնել դրան, գաղտնիք է, որը պետք է փորձեք այսօր գուշակել։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Հարմար օր է երկրպագուների ցանկ կազմելու համար։ Սակայն եթե դաստիարակությունը թույլ չի տալիս ձեզ նման բան անել, ապա կարող եք օրագիր պահել՝ գրելով ձեզ, ձեր ընկերներին եւ բարեկամներին հայտնի սիրո խոստովանությունները բոլոր լեզուներով։ Ժամանակի ընթացքում այդ կերպ շատ լեզուների կտիրապետեք։

ԿՈՒՅՍԵՐ

Կույսերին, հատկապես ոչ ընտանեկան, այսօր աստղերը խորհուրդ են տալիս զբաղվել տան կահույքի տեղափոխությամբ, իսկ եթե դրանում ներգրավեք նաեւ ընկերներին, ապա մեկ կրակոցով երկու նապաստակ կխփեք՝ ե'ւ գործը շուտ կավարտեք, ե'ւ ընկերների հետ հաճելի երեկո կունենաք։ 

ԿՇԵՌՔՆԵՐ

Եթե վաղուց էիք ցանկանում ձեր երկրորդ կեսին ծանոթացնել ձեր ծնողների հետ, ապա այսօր դրա համար համապատասխան օր է։ Սիրելիին ասեք, թե ինչ ծաղիկներ է նախընտրում ձեր մայրիկը եւ ինչպես հագնվել, որպեսզի դուր գա հայրիկին, եւ ամեն ինչ կստացվի։

ԿԱՐԻճՆԵՐ

Սրտեր գրավելու ամենախելամիտ ռազմավարությունը կլինի խորը հետաքրքրություն ցուցաբերել այն ամենի նկատմամբ, ինչը գրավում է շրջապատի ուշադրությունը։ Եթե դուք պատրաստ եք աստղաբանության մասին խոսել նրա հետ, ով սիրում է աստղերին նայել եւ փլավի պատրաստման ժամանակ համեմունքների կիրառման առանձնահատկությունների մասին՝ սիրողական խոհարարի հետ, նրանք ձեզ անթերի գայթակղիչ կհամարեն։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելի անձնավորությունը ձեր քնքշանքի բոլոր դրսեւորումների հանդեպ կասկածամիտ կլինի։ Այնպես որ, դուք պետք է անեք դա ծայրահեղ կոկիկ եւ չպարտադրող կերպով, որպեսզի չվախեցնեք նրան։

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր աստղերը ձեզ կոչ են անում հաճույք ստանալ սիրելիի հետ անցկացրած յուրաքանչյուր րոպեից։ Այո, հանգստյան օրերին դրանք շատ կլինեն, սակայն նույնիսկ այն, ինչը շատ է, նույնպես վերջանալու հակում ունի։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր դուք կհայտնաբերեք, որ ձեր սիրելին այս կամ այն խնդրին ավելի լուրջ է վերաբերում, քան դուք, այնպես որ, հնարավոր է՝ այդ առիթով ձեր մեջ չհասկացվածություն ծագի։ Փորձեք հասկանալ կյանքի հանդեպ նրա նման վերաբերմունքի պատճառն ու ինչ-որ բան անել դրա հետ։

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա ինչ-որ կերպ ձեր հարաբերություններում փոփոխություն անել, նորություն, թարմություն եւ յուրահատկություն մտցնել դրանց մեջ։ Սակայն ձեզ դժվար կլինի հարմարվել այդ փոփոխություններին։

Աղբյուրը՝ http://junona.org/

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել