Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Fashion-ֆիլմերի լավագույն հնգյակ, որը պետք է դիտի ցանկացած նորաձեւ աղջիկ

22:09, 29 սեպտեմբերի

Ցանկացած աղջիկ, ով իրեն նորաձեւ է համարում, պետք է անպայման դիտի այս ֆիլմերը։ Ավելին, այս fashion-ֆիլմերն արդեն վաղուց կանանց համար «աստվածաշունչ» են դարձել։ Այս հոդվածում կներկայացնենք հինգ լավագույն fashion-ֆիլմեր, որոնք երբեք չեն կորցնում իրենց արդիականությունն ու դեռ երկար ժամանակ չեն զիջի իրենց դիրքերը, քանի որ դրանցից շատերը մեծ ազդեցություն են ունեցել եւ մեր տատիկների, եւ մեզ վրա։ Սրանք այնպիսի ֆիլմեր են, որոնք օգնում են կանանց դուրս գալ սթրեսից, դեպրեսիայից եւ մոռանալ առօրյա խնդիրներն ու տխրությունը։ Դրանք օգնում են ոտքից գլուխ հայտնվել գեղեցկության ու նորաձեւության հմայիչ ու կախարդական աշխարհում։

Լավագույն հնգյակի առաջին հորիզոնականում հայտնվել է միանգամից երկու ֆիլմ՝ Օդրի Հեփբերնի մասնկացությամբ։ Այս կինը դարձել է ոճի ու նորաձեւության օրինաչափությունների խորհրդանիշ, քանի որ նրա կերպարներն ու նրբագեղ ոճը արդիական են մինչ այսօր։ Ի դեպ, Օդրի Հեփբերնի երկար ժամանակ եղել է  հայտնի դիզայներ Յուբեր դե Ժիվանշիի ներշնչանքի աղբյուրը։

Յուրաքանչյուր աղջիկ, ով վստահ է, որ նա հասկանում ու հետեւում է նորձութւոյանը, ապա պարտադիր պետք է դիտի Հեփբերնի մասնակցությամբ ֆիլմերը։ Խոսքը վերաբերում է «Նախաճաշ Թիֆանիի մոտ» եւ «Զվարճալի մռութը» ֆիլմերին։ Չնայած առաջին ֆիլմը ընդհարպես նորաձեւության մասին չէ, բայց հերսուհու (Հոլի Գոլայթլի) զգեստներն արժե դիտել ու ուսումնասիրել, քանի որ յուրաքանչյուր կոստյումի ամեն մի դետալն ընտրված ու հատուկ մտածված է։ Բացի այդ, Հոլի Գոլայթլիի պատմությունը չի կարող անտարբեր թողնել որեւէ մեկին եւ չհուզել վերջինիս։ Սա մնայուն ու հավերժական արժեքների եւ գլամուրային մեգապոլիսում մոլորված աղջկա մասին պատմող մի ֆիլմ է։

Երկորդ ֆիլմը՝ «Զվարճալի մռութը», թեթեւ երաժշտական կատակերգություն է, որը պատմում է, թե ինչպես է գրախանութի վաճառողուհի Ջոն գրավում բարձր նորաձեւության աշխարհը։ Նրա կյանքն ամբողջովին փոխվում է, երբ նա հանդիպում է գլամուրային մի ամսագրի խմբագիր-լուսանկարչին։ Ի շնորհիվ Օդրիի եւ Ժիվանշիի գերազանց դերասանական խաղի՝ այս պարզ սյուժեն վերածվում է մի իսկական fashion-ֆիլմի։

Իմ հնգյակի երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Մերիլ Սթրիփի մասնակցությամբ «Սատանան Պրադա է կրում» ֆիլմը։ Ըստ իս՝ այս ֆիլմի հաջողության գրավականը հենց Սթրիփի գերազանց խաղն է, քանի որ ողջ ֆիլմը կառուցված է՝ հիմնվելով հենց նրա վրա։ Հերոսուհին՝ Միրանդա Փրիսթալին, ում կերպարը փոխառված ու նմանեցված է ամերիկյան  Vogue ամսագրի խմբագրին՝ Աննա Վենտուրին, շլացնում է իր ուժեղ բնավորությամբ ու ոճային կերպարներով։ Ասում են, որ շատ դիզայներներ խուսափել են աշխատել այս ֆիլմում, քանի որ վախեցել են զայրույթ առաջացնել Աննա Վենտուրի մոտ։ Ի դեպ, ֆիլմի նկարահանումների ժամանակ Վենտուրը տրամադրել է իր կոստյումները, որոնք մոտ 1 միլիոն դոլար արժողություն ունեն։ Ուստի, այս ֆիլմը անպայման պետք է դիտել...

«Սեքսը մեծ քաղաքում». նորաձեւության տեսանկյունից դիտարկելով՝ այս ֆիլմը հիանալի է եւ սերիալային, եւ ֆիլմի տարբերակով. երկուսն էլ պետք է անպայման դիտել, քանի որ դրանք պատմում են նորաձեւթյան օրինաչափությունների մասին։ Ասում են՝ անգամ այս ֆիլմի շնորհիվ կոշիկների Manolo blahnik ապրանքանիշի վաճառքի ծավալները 70%-ով աճել են, քանի որ ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Քերին, այս ապրանքանիշի մոլի երկրպագուն էր։ Քերին եւ իր ըկերուհիները կրում էին այնպիսի հայտնի ապրանքանիշների հագուստներ ու աքսեսուարներ, ինչպիսիք են՝  Prada, Dolce&Gabbana, Jimmy Choo, Chanel, Hermes Birkin, Oscar de la Renta եւ այլն։ Ամենաթանկարժեք հագուստներից մեկը դարձել էր Շառլոթի հարսանեկան զգեստը՝ Badgley Mischka-ից եւ Քերիի կապույտ զգեստը՝ Vivienne Westwood-ից։ Դրանք միանգամից սպառվեցին 56 հազար դոլարով։ Իսկ Քերիի Versace զգեստը, որով նա գնացել էր իր ընկերոջ հետ հանդիպման, արժեցել է 75 հազար դոլար...

Դե իհարկե, ոչ մի նորաձեւ աղջիկ չի կարող, ես կասեի չի համարձակվի, ժամանակ չտրամադրել եւ չդիտել նորաձեւության հիմնադիրներից ու ստեղծողներից մեկի՝ Կոկո Շանելի մասին նկարահանված «Կոկոն նախքան Շանելը» ֆիլմը։ Ֆիլմի ռեժիսորը Աննա Ֆոնտեն է, իսկ գլխավոր դերում ՝ Օդրի Տատուն։ Ֆիլմում նկարագրվում է այն ժամանակահատվածը, երբ Գաբրիել Շանելը դեռեւս համաշխարհային համբավի չի հասել եւ իր կարիերայի սկզբնական շեմին է կանգնած։ Այս կինը կարողացավ փոխել աշխարհի պատկերացումները նորաձեւության մասին, հետեւաբար ֆիլմը պարտադիր պետք է դիտել եւ ինչու ոչ՝ գերագույն հաճույք ստանալ դրանից։

 

Յուլիա Վարդանյան 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել