Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Երգելով եւ ցատկելով հայերը չպետք է մոռանան իրենց խնդիրների մասին». Մարտին Յորգանց

13:25, 25 սեպտեմբերի

Ֆրանսահայ երգիչ, կոմպոզիտոր Մարտին Յորգանցը Հայաստանում է։ Այցի նպատակներից էր «Վաղարշապատ» երգի-պարի թատրոնի 10-ամյակին նվիրված համերգը, որը կայացել է սեպտեմբերի 23-ին՝ էջմիածնում։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Յորգանցն ասած, որ տպավորված է էջմիածնի համեգից։ Նրան ուրախացրել է այն փաստը, որ համերգը ընթացել է լավ տեխնիկայի եւ լույսերի ֆոնին, ինչը երգիչը շատ է կարեւորում։ Մարտին Յորգանցին զարմացրել է եւս մեկ բան՝ 24 տարի շարունակ իր հայտնի՝ «Ճկույտիկ» երգը դեռ հիշում են եւ երգում։

«Համերգի ընթացքում երկու անգամ «Ճկույտիկ» եմ երգել։ Ես ուրախ եմ, որ այսքան տարի անց այն շարունակում է սիրված մնալ։ Դա' թե պատիվ է, թե' ուրախություն ինձ համար»,-ասաց նա։

Երգիչը նշում է, որ գրեթե ամեն տարի այցելում է Հայաստան եւ համերգներ ունենում։ 1988 թվականից ի վեր՝ միայն Հայաստանում Յորգանցը 139 համերգ է ունեցել։ Դրանցից ամենատպավորիչը եղել է 23 տարի առաջ, երբ մարզադաշտում համերգի ժամանակ դարձել է մի փոքրիկի կնքահայրը։

Խոսելով Հայաստանի մասին, Մարտին Յորգանցը նկատեց, որ ամեն տարի գալով ավելի շատ փոփոխություններ է նկատում մեր երկրում։

«Հայաստանը շատ առաջադիմել է, ոսկի, հանքեր չունենք, ծովեզերք, գեղեցիկ արմավենիներ չունենք, բայց ունենք լավ երգիչներ, լավ երգեր, ճաշակ եւ որակ ունենք»,-ասաց նա՝ միեւնույն ժամանակ հավելելով, որ միայն երգելով եւ ցատկելով հայերը չպետք է մոռանան իրենց խնդիրների մասին, այլ փորձեն լուծել դրանք։

Շուշան Շատիկյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել