Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Բուսակեր աստղեր. ովքեր են հրաժարվել մսից

21:13, 2 հոկտեմբերի

Վերջին շրջանում բուսակերությունը նորաձեւ միտում է դարձել։ NEWS.am STYLE-ը որոշել է իր ընթերցողներին ներկայացնել այն աստղերին, ովքեր հրաժարվել միս ուտելուց։

Նաոմի Ուոթս. Հարցազրույցներից մեկի ժամանակ հայտի դերասանուհին հայտնել է, որ իր ամենասիրած ուտեստը պահածոյացված լոբին է. «Ես մեծացել եմ լոբի ուտելով, սնվել դրանցով, երբ գումար չեմ ունեցել։ Ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ, բայց ես լոբազգի մթերքներ ուտելուց ավելի մեծ հաճույք եմ ստանում, քան սեւ խավիարից»։ Այժմ մենք գիտենք, թե ինչ նախընտրություններ ունի Նաոմին։ Ի դեպ, իր գեղեցիկ կազմվածքի համար նա պարտական է հենց բուսակերությանը։

Հայտնի դերասանուհի Ալիսիա Սիլվերսթոունը հրաժարվել է մսից երբ դեռ 22 տարեկան էր։ Սրան նպաստել են մի շարք հանգամանքներ՝ ավելորդ քաշ, ասթմա եւ անքնություն։ Սակայն երբ նա բուսակեր է դարձել այս բոլոր խնդիրները մեկընդմիշտ «լքել են» նրան։ 2010թ-ին Ալիսիան անգամ մի գիրք է գրել՝ «Բարի դիետա» անվամբ, որտեղ նա մանրամասն ներկայացնում է, թե ինչ դրական ազդեցություն ունի մսից հրաժարվելը։ Սիլվերսթոունը նշել  է նաեւ, որ բուսակերության շնորհիվ նրա մազերն ավելի երկար, մաշկն ավելի հարթ, իսկ աչքերն ավելի պայծառ են դարձել։

Նատալի Փորտմանը, պարզվում է, բուսակեր է դարձել 8 տարեկան հասակում այն բանից հետո, երբ տեսել է, թե ինչպես է իր հայրը լազերը ցուցադրում ու փորձարկում հավի վրա։ 2011թ-ին, երբ աստղը հղի էր, նա սկսել է բուսական ավելի խիստ դիետա պահել։ «Ես լսում էի իմ մարմնին, այդ պատճառով սկսեցի միայն ձու եւ կարագ ուտել։ Ես զգում էի, որ հենց այդ մթերքներ են ուզում ուտել, եւ դրանք ինձ են անհրաժեշտ»։ Ի դեպ, Փորտմանը նաեւ պայքարում է կենդանիների իրավունքների պաշտպանության համար։

Հոլիվուդյան դերասանուհի Օլիվիա Ուայլդը նույնպես համոզված է, որ իր գեղեցկության համար պարտական է բուսակերությանը։ Օլիվիան խոստովանում է, որ բուսակերությունը այնքան էլ հեշտ գործ չէ, բայց այն կյանքն ավելի պայծառ ու էներգիայով լի է դարձնում։ Սակայն ամուսնալուծությունից հետո դերասանուհին սկսել է պանիր օգտագործել. «Երբ ես ամուսնալուծվում էի, այդ շրջանում մտածեցի. «սատանան տանի, ինձ պանիր է հարկավոր»։ Այսպիսով, պանիրը մտավ իմ կյանք»։ 

Գվինեթ Փելթրոուն արդեն վաղուց է անցել բուսակերների շարքը։ Նա անգամ բաղադրատոմսերի մի գիրք է հրատարակել, որտեղ պատմել է, թե ինչպես պետք է ճիշտ սնվել՝ երիտասարդությունն ու գեղեցկությունը պահպանելու համար։ Բայց պարզվել է, որ Գվինեթն իր նախաձեռնությամբ չի դարձել բուսակեր, այլ Լեոնարդո դի Կապրիոյի օգնությամբ . «Լեոն մշտապես պատմում էր, թե ինչ վատ ազդեցություն ունի միս ուտելը, եւ ինչ սարսափելի երեւույթ է անասունների սպանդը։ Ես արդեն 20 տարի է կարմիր միս չեմ ուտում. չեմ կարող ասել, որ Լեոյի շնորհիվ է, բայց պետք է նշեմ, որ նա առաջին մարդն էր, ով ինձ հուշեց այս միտքը»։  Դերասանուհին նշեց, որ իր նախընտրությունները սննդի հարցում մեծ խնդիրներ են առաջացնում իր համար նկարահանումների ժամանակ. «Նկարահանումների ընթացքում պետք է նույն բանն ուտես եւ ճաշին, եւ ընթրիքին։ Կան դերասաններ, ովքեր որոշ տեսարաններում հրաժարվում են կենդանական մթերքներ ուտել, բայց ինձ համար դա անբնական է, եւ ես նախընտրում եմ խախտել իմ սննդակարգը, բայց լինել բնական ու պրոֆեսիոնալ դերասանական խաղ ցուցադրել»։ 

Անաստասիա Վոլոչկովան նույնպես վաղուց հրաժարվել է մսից, իսկ ձուկն ուտում է միայն հում վիճակում։ Անաստասիան հիմնականում միրգ ու բանջարեղեն է օգտագործում, իսկ երբեմն էլ մի կտոր պանիր։ Նրա սննդակարգում մեծ տեղ են զբաղեցնում ընկույզը, յոգուրտը կամ պաղպաղակը, ինչպես նաեւ շերբեթ։ Վոլոչկովան բուսակեր է դարձել բալետի պարուհի լինելու պատճառով։ 

Էպատաժային եւ սկանդալային ռեժիսոր Վալերիա Գայ Գերմանիկան արդեն վեց տարի է բուսակեր է։ Նա այս քայլին դիմել է դստեր ծննդից հետո։ «Ես նախընտրում եմ այուրվեդիկ սննդակարգն ու դիետաները, երբ պետք է ուտել ոչ այնքան շատ, բայց միայն օգտակար եւ սննդարար մթերքներ։ Ես միս, ձուկ եւ ձու չեմ ուտում, միայն առողջարար մթերքներ՝ շագանակագույն բրինձ, ոսպ եւ այլն»։

Հոլիվուդյան աստղ, հայտնի դերասան եւ սրտակեր Թոմ Քրուզը նույնպես նախընտրում է բուսական կերակուրներ։ Նույնիսկ Քեթի Հոլմսի հետ համատեղ ապրելու ժամանակ նա հետեւում էր, որ կինն ու դուստրը՝ Սուրին, միայն առողջարար սնունդ օգտագործեն։ Սա իհարկե, Թոմի սահմանափակումներից մեկն էր, քանի որ Թոմը ղեկավարում էր կնոջ յուրաքանչյուր քայլը, ինչը դուր չէր գալիս Հոլմսին եւ այդ պատճառով էլ վերջինս ամուսնալուծվեց։

Աշխարհահռչակ Թոբի Մագույարը, ով հայտնի է «Սարդ-մարդը» ֆիլմում գլխավոր հերոսի իր դերով, հրաժարվել է միս ուտելուց դեռեւս հեռավոր 1992թ-ին, սակայն միայն 2009թ-ին է իր սննդակարգից լիովին բացառել կենդանական ծագում ունեցող բոլոր մթերքները։ «Մանկուց ես միս չեմ սիրել, պետք է իդեալական մսի կտոր լիներ՝ առանց յուղի, ոսկորի եւ նման այլ բաների, որ ես կարողանայի ուտել։ Ես չեմ քննադատում մարդկանց, ովքեր միս են ուտում, դա իմ գործը չէ, բայց այս խնդիրն ինձ անհանգստացնում է»։ Չնայած Տոբին չի քննադատում մսակերներին, նա կտրականապես մերժում է մորթյա հագուստներ կրելը։

Ջարեդ Լետոն բուսակեր է դարձել դեռեւս 1993թ-ից, եւ նա անգամ մորթյա զգեստներ չի հագնում։ Իսկ եթե նա կրում է ինչ-ինչ մորթյա հագուստներ, ապա դրանք արհեստական են։ Դերասան եւ երաժիշտ Լետոն շատ լուրջ է վերաբերում իր ընտրությանը եւ խստորեն հետեւում դրան։ Սակայն երկու անգամ ստիպված է եղել խախտել սննդակարգը. օրինակ, «Ալեքսանդր» ֆիլմի նկարահանումների ժամանակ նա թյուննոս ձուկ է կերել, իսկ «A Beautiful Lie» ֆիլմի նկարահանումներին Ջարեդը ստիպված խմել է մի ըմպելիք, որը պատրաստված է եղել կակտուսի արմատներից ու այծի արյունից։

Հայտնի գրող-սատիրիկ Միխայիլ Զադորնովն այդպես էլ չկարողացավ սիրել ԱՄՆ-ը եւ միս։ Զադորնովը բուսակեր է դարձել ինքնակատարելագործման ճանապարհին, եւ նա իր այդ քայլը բացատրում է այսպես. «Միս անգլերեն նշանակում է meat, me՝ «ինձ», eat՝ «ուտել»։ Ստացվում է, որ միս ուտելը նույնն է, ինչ ինքդ քեզ ուտելը։ Բացի այդ, գաղտնիք չէ, որ խոզի ԴՆԹ-ի կառուցվածքը  նման է մարդու ԴՆԹ-ի կառուցվածքին, հետեւաբար խորոված ուտելը օգտակար չէ»։

Ռուս հայտնի գիտնական եւ կենդանաբան, «Կենդանիների աշխարհում» հաղորդման հաղորդավար Նիկոլայ Դրոզդովը 1970թ-ից անցել է բուսակերների շարքը։ Նա այս քայլին դիմել է իր ընկերներից մեկի խորհրդով. ում հետ նա աշխատել է Հնդկաստանում։ «Բուսակերությունն իսկապես կենսակերպ է, որը ծագել է յոգայի փիլիսոփայությունից։ Ես կարծում եմ, որ սա ճշմարիտ ուղի է մարդու համար, քանի որ մեր ստամոքսն ունակ է մարսել բուսական սնունդը, իսկ կենդանական ծագում ունեցող մթերքները յուրացնելու համար օրգանիզմը  շատ ավելի մեծ էներգիա է վատնում։ Բացի այդ, ես հանգիստ եմ, քանի որ իմ պատճառով ոչ մի կենդանի չի սպանվում»։ Բացի մսից Դրոզդովն աշխատում է նաեւ ձու չուտել, չնայած երբեմն, այն էլ տոն օրերին,  նա յոգուրտ, կաթնաշոռ եւ կեֆիր է օգտագործում։

 

Աղբյուրը՝ kleo.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել