Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Մոնիկա Բելուչին 50 տարեկան է

12:40, 30 սեպտեմբերի

Միլիոնավոր տղամարդկանց խենթացնող գեղեցկուհի Մոնիկա Բելուչին այսօր նշում է իր ծննդյան 50-ամյակը։

Մոնիկա Աննա Մարիա Բելուչին ծնվել է իտալական Չիտա դի Կաստելո քաղաքում։ Նրա հայրը զբաղվում էր բեռնափոխադրմամբ, իսկ մայրը նկարչուհի էր։ Մոնիկան տան միակ երեխան էր եւ իրեն շատ միայնակ է զգացել՝ չնայած մշտապես շրջապատված է եղել ոչ հարազատ քույրերով եւ եղբայրներով։

Այժմ, երբ երիտասարդությունը կուռք է դարձել բոլորի համար, Մոնիկա Բելուչիի փառքն ու համբավը, միեւնույնն է, չի մարել։ Տարիքն, ասես, ոչ մի ազդեցություն չի ունեցել նրա վրա, եւ Մոնիկան, ինչպես միշտ, մնացել է կանացիության ու նրբագեղության չափանիշ։

Մոնիկա Բելուչին երկու անգամ արժանացել է «Ոսկե Գլուբուսի» (1998, 2005), ինչպես նաեւ ստացել իտալական ազգային կինոլրագրողների սինդիկատի «Արծաթե երիզ» (2003) մրցանակը։

Մոնիկայի մասին կարելի է անվերջ խոսել, բայց NEWS.am STYLE –ը որոշել է մի քանի հետաքրքիր փաստ ներկայացնել այս գեղեցկուհու մասին։

1) Ամուսնու՝ Վենսան Կասսելի հետ Մոնիկան ծանոթացել է 1996թ-ին «Բնակարան» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Կասելն անգամ վիճել է ռեժիսորի հետ, ով նրան առաջարկել է խաղալ անհայտ ու ոչ այնքան փորձառու այս դերասանուհու հետ։ Մի անգամ նույնիսկ Մոնիկային ասել է. «Սիրելիս, քեզ ոչ մեկ չի ասել, որ ֆիլմում նկարահանվելու համար հետույքն այս ու այն կողմ տանելը շատ քիչ է»։

Բայց շուտով դերասանները սկսում են հանդիպել միմյանց հետ եւ հինգ տարի անց ամուսնանում։

2) Բելուչին ասում է. «Գեղեցկությունը կնոջ համար խնդիր է դառնում միայն երկու դեպքում. երբ այն չկա, կամ չկա մեկ այլ բան, գեղեցկությունից բացի»։ Կամ «Եթե օժտված ես գեղեցկությամբ, ապա պետք է սպասել այնքան, մինչեւ այն կանցնի. ինչպես հիվանդությունը»։ Բայց դա 50-ամյա Մոնիկային դեռ չի սպառնում։

 3) Մոնիկա Բելուչիի հասակը 1,71 սմ. է։

4) Քաշը՝ 63-68 կգ.։

5) Պարամետրերը՝ 92-62-92 (տարբերությունը 2-3 սմ)։

6) Կոշիկի չափսը՝ 40-41։ Չնայած որոշ ԶԼՄ գրում են, որ նա 44 չափսի կոշիկ է հագնում եւ մշտապես ընդգրկում են նրան ամենամեծ ոտքեր ունեցող հայտնի աստղերի ռեյտինգներում։

7) Բելուչին երկու անգամ նկարահանվել է «Պիրելի» օրացույցի համար, ինչն այնքան մեծ կարեւորություն ունի մոդելների կյանքում, ինչպես Օսկարը դերասանների համար։

8) Մոնիկա Բելուչին Dolce&Gabbana-ի անփոխարինելի մուսան է։ Արդեն 26 տարի նրանք համագործակցում են։

9) Սիրված բանաստեղծությունը՝ «A Silvia», Ջակոմո Լեոպարդի։

10) Մոնիկան ունի երկու դուստր։ Նրա առաջին երեխան լույս աշխարհի է եկել իր 40-ամյակից երկու օր անց։ Իսկ 2010թ-ին, երբ նա 46 տարեկան էր, Բելուչին ծննդաբերեց իր երկրորդ դստերը։ Երկու երեխաների հայրն էլ Վենսան Կասսելն է։ «Երբ ես ծերանամ, կնայեմ իմ երեխաներին, ոչ թե կդիտեմ իմ ֆիլմերը»,-ասել է աստղը։

11) Երկու հղիությունների ընթացքում էլ Բելուչին մերկ լուսանկարվել է տարբեր ամսագրերի համար։

12) Բելուչին երբեք ոչ մի պլաստիկ վիրահատություն չի արել։

13) Բելուչին ամուսնացած է եղել երկու անգամ. 1990—1994թթ-ին նա ամուսնացել է Կլաուդիո Կառլոս Բասսոյի հետ, իսկ 1999-2013թթ-ին՝ Վենսան Կասսելի։

14) Բելուչին բազմիցս հարցազրույցների ժամանակ հայտարարել էր, որ երազում է նկարահանվել մի ֆիլմում, որտեղ նրա խաղընկերը կլիներ Ռոբերտ դե Նիրոն. նրա այս երազանքը իրականացավ 2011թ-ին «Սեր. օգտագործման ցուցումներ» ֆիլմում։

 15) Զարմանալի է, բայց Մոնիկայի ծննդից առաջ նրա մայրիկին անպտղություն էին ախտորոշել։  

16) Մոնիկան մանկուց երազել է իրավաբան դառնալու մասին, սակայն ուսման վարձը վճարելու համար սկսել է մոդել աշխատել եւ մեկ ուրիշ ճանապարհ բռնել։

17) Սպորտաձեւերից հայտնի դերասանուհին նախընտրում է յոգան։

18) Dolce&Gabbana-ի շրթներկների հավաքածուն անվանվել է հենց նրա պատվին։

19) Բելուչիի դեբյուտը կինեմատոգրաֆիայում կայացել է 1990թ-ին իտալական «Կյանք որդիների հետ» ֆիլմում։

20) Իր առաջին հաջողությունները Մոնիկան գրանցել է 1992թ-ին «Դրակուլա» ֆիլմի շնորհիվ։

21) Բելուչին խենթանում է Ռիո դե Ժանեյրոյի համար եւ այնտեղ ունի իր սեփական տունը։

22) Բելուչիի համար պաշտամունքային են եղել «Քաղցր կյանք» եւ «Ութ ու կես» ֆիլմերը։

23) Սիրած ըմպելիքը՝ սպիտակ գինի։

24) Սիրած գույնը՝ մուգ սեւ։

25) Ինչպես Սոֆի Լորենը (հենց Սոֆի Լորենը էր «մեղավորը», որ Բելուչին ցանկացավ դերասանուհի դառնալ), այնպես էլ Բելուչին, ծերանալուց եւ «թառամելուց» խուսափելու միակ միջոցը համարում են կյանքը սիրելը։ «Գեղեցկության իմ գաղտնիքն իմ կարգախոսն է՝ կեր, սիրիր եւ ապրիր»։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել