Ինչպես ասել է Ֆրենսիս Բեկոնը՝ «Գրքերը մտքերի նավեր են, որոնք, թափառելով ժամանակի ալիքների մեջ, խնամքով տանում են իրենց թանկարժեք բեռը սերնդից սերունդ»:
Գիրքը մարդու լավագույն ընկերն է: Յուրաքանչյուրս ունենք մեր սիրած ստեղծագործությունները, որոնք հարազատ են մեզ եւ ինչ-որ բան են փոխել մեր մեջ:
NEWS.am STYLE-ը զրուցեց երգչուհի Սոնա Շահգելդյանի հետ՝ պարզելով երգչուհու ամենասիրած ստեղծագործությունները:
Սոնա, ի՞նչ է գիրքը Ձեզ համար:
Գիրքը ինձ համար կռվելու, զարգանալու միջոց է: Իմ կարծիքով, բոլորի համար էլ այդպես է: Գիրքը շատ թանկ եւ արժեքավոր բան է: Ցավոք, չեմ կարողանաում շատ ժամանակ հատկացնել՝ գիրք ընթերցելու համար: Դե, եթե ժամանակ ունենում եմ, կարդում եմ եւ պարտավոր եմ կարդալ: Հատկապես դպրոցական տարիքում շատ էի կարդում գրքեր: Բայց տանը ունենք մեծ հարուստ գրադարան: Ասեմ, որ տատիկս եւ պապիկս շատ են սիրել գիրք կարդալ եւ հենց նրանք են այդ հարուստ գրադարանի հեղինակները: Նշեմ, որ տատիկս պատմության ուսուցչուհի է՝ շուրջ 40 տարի:
Սիրո՞ւմ եք գիրք նվիրել կամ ստանալ:
Այո, իհարկե սիրում եմ: Ինձ գիրք նվիրել է Ռուբեն Հախվերդյանը՝ հենց իր մասին պատմող գիրք էր եւ Աշոտ Լյուդվիգովիչը՝ համաշխարհային աստղերի մասին գիրքը, որը շատ հետաքրքիր էր:
Կնշե՞ք Ձեր ամենասիրած ստեղծագործությունները, որոնք ինչ-որ բան փոխել են Ձեր մեջ:
Ուիլյամ Շեքսպիր- «Ռոմեո եւ Ջուլիետ» եւ «Համլետ»
Պարույր Սեւակ- «Անլռելի զանգակատուն»
Գաբրիել Գարսիա Մարկես- «100 տարվա մենությունը»
Ռուբեն Հախվերդյանի մասին պատմող գիրքը
Համաշխարհային աստղերի մասին պատմող գիրքը
Մուրացանի- «Գեւորգ Մարզպետունի»
Գարեգին Նժդեհ
Ավետիք Իսահակյան- «Աբու-Լալա Մահարի»
Նար-Դոս- «Սպանված աղավնի»
Մեր գրողները ինձ համար հանճար են եւ ամենալավը: Ես չեմ ուզում օտարամոլուցքով տառապեմ: Մերը պետք է սիրենք, հիշենք եւ պահենք: Վերոնշյալ գրքերից շատ բան եմ սովորել:
Զրուցեց՝ Մելինե Տոնոյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով