Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Հինգ սովորություն, որոնք վնասում են դեմքի մաշկը

21:05, 8 հոկտեմբերի

Մեր դեմքը մեր այցեքարտն է։ Յուրաքանչյուր կին ցանկանում է գեղեցիկ ու առողջ մաշկ ունենալ, եւ դա անչափ կարեւոր է նրա համար։ Դեմքի մաշկը պետք է խնամել ցանկացած տարիքում եւ որքան շուտ սկսեք հոգ տանել ձեր մաշկի մասին, այնքան ավելի երիտասարդ, էլաստիկ, նուրբ ու առողջ մաշկ կունենաք։ Ներկայացնում ենք կանանց բնորոշ հինգ սովորություն, որոնք միայն վնասում են դեմքի մաշկը։

1. ANTI-AGE կոսմետիկ միջոցների վաղ օգտագործում

Վաղ տարիքում քսուքներ օգտագործելը «ծուլացնում է» երիտասարդ մաշկը։ Մաշկն արդեն սկսում է ավելի վատ վերականգնվել, քանի որ կան կոսմետիկ միջոցներ, որոնք «օգնում» են նրան այդ գործում։ Երբ օգտագործում եք anti-age միջոցներ, մաշկը հիանալի տեսք է ստանում, իսկ երբ դադարեցնում եք դրանց կիրառումը, մեծ արագությամբ կնճիռներ են առաջանում մաշկի վրա։ Հիշեք, վաղ տարիքում նման կոսմետիկ միջոցներ օգտագործելը չի կարող դրական ազդեցություն ունենալ մաշկի վրա, եւ դրանք կարող են բշտերի ու այտուցների առաջացման պատճառ դառնալ։

2. Ամբողջ գիշեր քնում եք մի կողմի վրա

Այս «անմեղ» սովորությունը կարող է վնասակար լինել դեմքի մաշկի եւ դրա գեղեցկության համար։ Երբ դուք միայն մեկ կողմով եք քնում, ապա դեմքի եւ պարանոցի մի կեսը սեղմվում է, վատթարանում է արյան եւ ավշի շրջանառությունը։ Ժամանակի ընթացքում այս սովորության պատճառով միգուցե, ծակոտիներ եւ կնճիռներ ի հայտ գան դեմքի եւ պարանոցի համապատասխան հատվածում։ Եզրակացություն. քնեք մեջքի վրա եւ իհարկե, օրթոպեդիկ բարձով։

3. Քնելուց առաջ ծուլանում եք մաքրել դիմահարդարումը

Մաշկի վերականգնողական բոլոր գործընթացները կատարվում են գիշերը։ Ժամը 23-ից հետո մաշկը սկսում է կոլագեն, էլաստին եւ հիալուրոնիկ թթու  (որոնք ապահովում են մաշկի գեղեցկությունը, հարթ ու նուրբ տեսքը) արտազատել։ Եթե մաշկը շնչում է, ապա այս գործընթացները շատ ավելի արագ ու արդյունավետ են կատարվում, իսկ դեկորատիվ կոսմետիկան (նույնիսկ ամենաթանկարժեքը) այս հարցում խոչընդոտ է հանդիսանում մաշկի համար։ Օրվա ընթացքում կոսմետիկ միջոցները կլանում են արտաքին միջավայրի փոշին, հետեւաբար, թույլ չեն տալիս մաշկին շնչել. արդյունքում դիմահարդարմամբ 9 ժամ քնելուց հետո դուք շատ ավելի վատ տեսք կունենաք, քան 6 ժամ, բայց առանց շպարի, քնելու դեպքում։

4. Հեռախոսով խոսելիս, այն սեղմում եք այտերին

Ըստ հեռախոսային օպերատորների կատարած ուսումնասիրությունների՝ մարդն օրական 86 րոպե հեռախոսով է խոսում։ Օրվա ընթացքում հեռախոսը մշտապես դրված է լինում սեղանին, գրպանում, պայուսակի մեջ եւ իհարկե, այն հազարավոր մանրէներ ու բակտերիաներ է կլանում, որոնք, հայտնվելով մաշկի վրա, կարող են բորբոքումեր առաջացնել։ Այս հարցում առավել ուշադիր պետք է լինեն այն աղջիկները, ովքեր շատ են սիրում հեռախոսով երկար խոսել։ Իհարկե, մենք ձեզ չենք առաջարկում հրաժարվել հեռախոսով խոսելուց, բայց խորհուրդ ենք տալիս օրական մի քանի անգամ հատուկ անձեռոցիկով մաքրել հեռախոսը։

5. Օգտագործում եք կոպիտ մասնիկներ պարունակող սկրաբեր

Սկրաբեր պետք է օգտագործել, քանի որ դրանք օգնում են հեռացնել մաշկի արտաքին, թեփոտված ու վնասված շերտը եւ նպաստում բջիջների վերարտադրմանը։ Բայց հիշեք, որ սկրաբերը պետք է շատ թույլ լինեն. օրինակ, ծիրանի, դեղձի, խաղողի հիմքով պատրաստված սկրաբերը շատ ուժեղ են կանացի մաշկի համար։ Դրանց օգտագործումից հետո մաշկը, միգուցե, միկրովնասավծքներ ստանա։ Նախկինում կարծիք կար, որ նման դիմակները շատ օգտակար են յուղոտ մաշկի համար։ Սակայն այժմ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կոպիտ մասնիկներ պարունակող սկրաբերը վտանգավոր են յուղոտ մաշկի համր, քանի որ դրանք ներծծվում են ծակոտիների մեջ եւ ավելի լայնացնում դրանք։

 

 

Աղբյուրը՝ Liza


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել