Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Մի քանի հետաքրքիր փաստ սեքսի մասին

23:21, 11 հոկտեմբերի

Սեքսը մի ոլորտ է, որտեղ փորձառություն է պետք ունենալ։ Բայց երբեմն հետաքրքրասիրությունից դրդված ցանկանում ես այս թեմայի մասին ինչ-որ տեղեկություններ ընթերցել եւ նոր բացահայտումներ անել քեզ համար։ Ձեզ ենք ներկայացնում տասը հետաքրքիր փաստ սեքսի մասին։

Իսկ դուք գիտեք՝

1. Ծնողները՝ սեքսուալության օրինակ

Գիտնականները կարողացել են հաստատել շատերին քաջ հայտնի Էդիպյան բարդույթի մասին։ Մասնագետները կատարել են հետեւյալ փորձը. հետազոտության մասնակիցները պետք է իրենց գնահատականը տային եււ առանձնացնեին ամենասեքսուալ դիմագծերն ըստ իրենց։ Հատկանշական է, որ մասնակիցները հիմնականում ընտրել են այն դեմքերը, որոնք նման են եղել իրենց ծնողներին։

Չիկագոյի համալսարանի հոգեբան Մարտա ՄաքՔլինթոքը նաեւ ուսումնասիրել է, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ հոտը սեռական գրգռվածության վրա։ 49 կին մասնակցի հոգեբանն առաջարկել է գնահատել տղամարդկանց շապիկների բույրը։ Հոգեբանը եկել է այն եզրակացության, որ կանանց ավելի շատ գրավել է այն տղամարդկանց հոտը, որոնք գեների գրեթե նույն խումբն են ունեցել, ինչ կանանց հայրիկները։

2. Կանացի տղամարդիկ ավելի սեքսուալ են

Հոգեբանության ոլորտի մասնագետները Մեծ Բրիտանիայից եկել են այն եզրակացության, որ տղամարդիկ, ովքեր արտաքնապես նման են բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուեւին, գրավիչ են այն պատճառով, որ կարող են լամպեր փոխել նույնիսկ մութ սենյակում։ Սակայն կանայք անկողնում ցանկանում են տեսնել ոչ թե կոպիտ, այլ ավելի նուրբ տղամարդու. օրինակ՝ Լեոնարդո Դի Կապրիոյին։ Կանայք կարծում են, որ այդպիսի տղամարդիկ չեն կարող լավ հայր լինել իրենց երեխաների համար։ Սակայն միանշանակ չի կարելի ասել սա, քանի որ ձվազատման շրջանում կանանց կարծիքը կարող է կտրուկ փոփոխվել։ Այս շրջանում կինը ձգտում է ուժեղ տղամարդու կողքին լինել, հետեւաբար նրա ընտրությունը կարող է կանգնել ոչ այնքան հմայիչ, բայց ուժեղ տղամարդու վրա. սակայն որոշ ժամանակ հետո այս ընտրությունը, միգուցե, շատ զարմացնի իրեն։

3. «Չուփա-Չուփսը»՝ գայթակղելու միջոց

ԱՄՆ-ի գիտնականները ուսումնասիրել են տարբեր բույրերի ազդեցությունը մարդու գայթակղության եւ գրգռվածության վրա։ Արդյունքները հետեւյալն են. կանանց համար ավելի գայթակղիչ են բալի, տղամարդու օծանելիքի, եւ թող զարմանալի չթվա, խորովածի հոտը։ Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա նրանց հարցում ազդեցիկ են վարունգի եւ մանկական փոշու (присыпка) հոտը։

Ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել նաեւ, որ շատ սեքսուալ համ ու հոտ ունի նաեւ «Չուփա-Չուփսը», որը մեծապես ազդում է երկու սեռի ներկայացուցիչների վրա։

4. Սեքսուալ մասնագիտություն

Գաղտնիք չէ, որ մասնագիտությունը նույնպես ազդում է մարդու սեքսուալության վրա։ Հետազոտությունների արդյունքները դեռ հստակ չեն, բայց կարելի է վստահաբար ասել, թե ինչպես կարող է մասնագիտությունն ազդել սեռական կայնքի վրա։ Ըստ վերջին տվյալների՝ հարաբերություններում ավելի ազատ ու բաց են այն մարդիկ, ում մասնագիտությունը կապված է հաշվարկների հետ. այսինքն՝ հաշվապահ, գանձապահ, ֆինանսիստ եւ այլն։

Իսկ ինչ վերաբերում է վարորդներին, ապա նրանք շատ տխուր վիճակում են, քանի որ իմպոտենցիայի եւ պրոստատիտի ամենաշատ դեպքերը գրանցվում են հենց նրանց մոտ։

5. Սննդի գրգռող հատկանիշներ

Վաղուց ի վեր մասնագետները խոսում են, որ սննդի որոշ տեսակներ ունեն գրգռող հատկություններ։ Դիետոլոգներն այս ամենը կապում են սննդի համի ու բույրի հետ։ Օրինակ, արդեն վաղուց ձուն համարվում է սեռական տոնուսը բարձրացնող միջոց, քանի որ այն պարունակում է սպիտակուց, ինչպես նաեւ վիտամին А, սակայն այդ նույն օգտակար նյութերը առկա են նաեւ մարզիկների համար նախատեսված սպիտակուցի մեկ գդալի կամ վիտամինի մեկ դեղահաբի մեջ։ Մյուս օրինակը ոստրեն է, որը պարունակում է բոլորի համար օգտակար համարվող ցինկ, սակայն որքան ոստրե պետք է ուտել, որ օրգանիզմը բավարար չափով ցինկ յուրացնի։ Բայց գիտնականները եկել են այն եզրակացության, որ այս ամենը կապված է ոչ թե դրանց օգտակար հատկանիշներով, այլեւ թե ինչի հետ դրանք ասոցացվում։ Այս դեպքում ձուն նմանեցվում է տղամարդու սեռական օրգանի, իսկ ոստրեն՝ պոռնոգրաֆիկ մի տեսարանի։ Եթե հավատում եք, որ այս մթերքները կարող են օգնել ձեզ սեռական կյանքն ավելի վառ ու ակտիվ դարձնել, ապա վայելեք դրանք. բարի ախորժակ։

 6. Վախ եւ սեքս 

Արեւելյան Եվրոպայի գիտնականներն ուշադրություն են դարձրել այն հանգամանքի վրա, որ կան սեռական վախեր։  Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տղամարդկանց 92%-ը վախենում է, որ զուգընկերուհին կհղիանա, 70%-ը վախենում է լինել զուգընկերուհու առաջին տղամարդը, իսկ 68%-ը վախենում է, որ զուգընկերուհին կհամեմատի իրեն նախկին զուգընկերների հետ, 46%-ը վախենում է, որ չի կարողանա բավարարել կնոջը, 36%-ը վախենում է սեքսուալ փորձություններից, իսկ տղամարդկանց 98% վախենում է ՁԻԱՀ-ից։

7. Սեքսուալություն եւ ձեռագիր

Հոգեբանության բնագավառում աշխատող մի շարք մասնագետներ պնդում են, որ մարդու սեքսուալությունը կարելի է հասկանալ իր ձեռագրից։ Ըստ մասնագետների՝ ուղղահայաց ձեռագիրը վկայում է այն մասին, որ տվյալ անհատը հակված է միօրինակ սեքսով զբաղվելուն։ Անկյունային ձեռագիր ունեցող մարդիկ սիրում են առաջնորդ լինել։ Եթե մարդը մեծատառ «К» տառը գրում է առանց սեղմելու եւ մի փոքր երկարացնելով, ապա նա սեքսի ժամանակ կարեւորություն է տալիս զուգընկերոջը բավարարելուն։  

8. Սուրճ եւ սեքսուալություն

Այս բնագավառի մասնագետները հակված են կարծելու, որ սուրճի սիրահարները, ովքեր սիրում են կանոնավոր կերպով սուրճ խմել եւ հաճախ են սեքսով զբաղվում, շատ ավելի մեծ հաճույք են ստանում սեքսից, քան սուրճից հրաժարվողները։ Բժշկությունը սա կարող է բացատրել այսպես. կոֆեինն արագացնում է սրտի աշխատանքն ու նյութափոխանակությունը, իսկ մաշկը եւ ուղեղը սկսում են ավելի արագ պատասխանել գրգռիչներին։ Այդ նույն պահին սուրճի հատիկը, որը ոչ մի օրգանական նյութ չի պարունակում, ազդում է մարդու հորմոնալ համակարգի վրա, ինչի արդյունքում մեծանում է պոտենցյալն ու օրգազմը։ Սակայն հիշեք, որ պետք չէ չարաշահել, քանի որ դրանից հետո ձեզ այլեւս չի հաջողվի սեքսից առավել մեծ հաճույք ստանալ։  

9. Աբորիգիններն ու նրանց էրոտիկ ողջույնները

Մարդուն կարելի է տարբեր կերպ ողջունել։ Կարելի է պարզապես գլխով անել, ձեռքը սեղմել, համբուրել այտը կամ անգամ գլխին հարվածել. չէ որ ամեն մի ազգ դարերի ընթացք ձեւավորել է իր մշակույթն ու ավանադույթները։ Ավստրալիայի աբորիգենները ողջունելու հարցում շատ «ստեղծագործ» են գտնվել. նրանք զրուցելիս իրենց ողջույնը կամ ուրախությունը հանդիպելու առթիվ արտահայտում են շատ յուրահատուկ ձեւով՝ դիպչելով դիմացինի առնանդամին։ Նրանք, ովքեր մտադիր են գնալ Ավստրալիայի անտառներ, հիշեք, որ սա նրանց մշակույթի մի մասն է եւ զարմանալու ոչինչ չկա։

10. Չինացիները սիրում են մազոտներին

Եթե ուսումնասիրեք չինական բժշկության մասին գրված գրքերը, ապա ձեզ մոտ այնպիսի տպավորություն կստեղծվի, որ տեղի բժիշկները պաշտում են մազոտ տղամարդկանց, քանի որ նրանք այս մասին շատ տեղեկություններ ունեն։ Ըստ չինացի բժիշկների՝ այս կերպ կարելի է հասկանալ տղամարդու խառնվածքը։ Տղամարդը, ում մարմինը ամբողջությամբ մազով է ծածկված է, շատ հավատարիմ է իր զուգընկերուհուն, սակայն նրան նախաբանները չեն հետաքրքրում։ Տղամարդիկ, ովքեր մազեր ունեն կրծքի եւ ցայլքի շրջանում, ապա խնդիրներ ունեն նաեւ էրեկցիայի հետ։ Բայց այսպիսի տղամարդիկ երբեմն սադոմազոխիստական  ցանկություններ են ունենում։ Այո, չինական բժշկությունը իմաստուն է, բայց ցայլքի մազերը սափրած տղամարդու մասին այն լռում է։

 


Աղբյուրը՝ fresher.ru

 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել