MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Իդեալական կնոջ 10 սկզբունքներն՝ ըստ Եվա Ռիվասի

16:16, 11 հոկտեմբերի
Ասում են՝ իդեալական ոչինչ չկա այս կյանքում։ Իրավամբ, այդպես է, բայց շատերը՝ հատկապես կանայք, ձկտում են հասնել իդեալին։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգչուհի Եվա Ռիվասը ներկայացնում է իդեալական կնոջ 10 սկզբունքները։
  1. Արտաքին  եւ  ներքին  ներդաշնակություն.  Չէ՞  որ  կատարյալ արտաքին  տեսք  եւ  բնավորություն  չի լինում: Սակայն  կինը, ով  ապրում  է  ներդաշնակության մեջ  ինքն իր եւ շրջապատող  աշխարհի  հետ,  միշտ  հիասքանչ  է:
  2. Լավ  կշռադատված  եւ գրագետ  խոսք: Կատարյալ կինը   երբեք բառապաշարի պակաս չի ունենա: Նա յուրաքանչյուր  իրավիճակում ասելու բան կգտնի, որ իր կողմ գրավի մարդկանց  կամ դուրս գա փակուղուց: Բառերի օգնությամբ կարելի  է սկսել կամ ավարտել այն,  ոչնչացնել մարդու  հոգին  կամ  երջանիկ  դարձնել, լուծել  բոլոր խնդիրները եւ դառնալ բանականության  տիրուհի, մանավանդ՝ տղամարդկանց:
  3. Կատարյալ կինը պիտի շատ լավ դերասանուհի լինի, որպեսզի ցանկության դեպքում   հիանալի  տեղավորվի յուրաքանչյուր  միջավայրում։
  4. Կատարյալ  կինը  պետք է  հոգեբանական գիտելիքներ ունենա, որ բացարձակապես բոլոր մարդիկ, բոլոր  տարիքի, նրա հետ շփման մեջ  իրենց կատարյալ  հարմարավետ զգան:
  5. Կատարյալ կինը  պիտի կատարյալ պատրաստել իմանա, բայց ոչ թե նրա համար, որ օրերով  կանգնի ջեռոցի  առաջ, այլ ժամանակ առ ժամանակ ընտանիքի անդամներին երես տա սեփական պատրաստած կերակուրնորով, կազմակերպի երեկոներ ու պատրաստի խոհարարի փոխարեն: Ինչո՞ւ  խոհարարի, որորվհետեւ կատարյալ կինը  ունի կատարյալ կյանք, որտեղ կա խոհարար,  սեղանապետ, դայակ եւ սպասուհիներ:
  6. Կատարյալ կինը պիտի օժտված լինի մեկ, կամ ցանկալի  է   մի քանի տաղանդներով, որ պետք եղած ժամանակ հնարավոր լինի  բոլորին զարմացնել կատարելությամբ:
  7. Կատարյալ կինը երբեք չպիտի սիրի տղամարդուն ավելի շատ, քան տղամարդը իրեն, քանի որ չափից շան էմոցիաները  կործանում են կնոջ  ներաշխարհի կատարյալ խաղաղությունը: Նա դառնում է իր ամբիցիաների,  ֆանտազիաների եւ հորինված  կապվածության ստրկուհին  եւ մի քանի օրվա ընթացքում իդելական կինը կարող  է դառնալ հիստերիկ:
  8. Կատարյալ  կինը պետք է լիովին իր պարտքը  կատարի  Աստծո առաջ եւ առանց  արդարացումների մեծացնի իր կատարյալ ընտանիքը` աշխարհին նոր կյանքեր տալով: Քանի որ ի սկզբանե կնոջ կոչումը եղել է երեխաներ ծնելը: Ունենալով կատարյալ բնավորություն, լինելով ներդաշնակության մեջ, ունալով կատարյալ կյանք, կատարյալ դայակներ  ու  սեղանապետեր՝ մեղք է չունենալ 25 երեխա (ժպտում է):
  9. Կատարյալ կինը պիտի ձեւացնի, որ նա չի տեսնուն, չի լսում, ոչինչ չգիտի: Նա պիտի եսասեր լինի, քանի որ միայն այդպես նա ժամանակ չի ունենա, ուրիշ մարդկանց վատություն անելու, առավել եւս, նրանց կյանքը փչացնելու համար՝ նույնիսկ հետապնդելով բարի նպատակներ: Ինչպես միշտ, ուզում ես ինչ-որ մեկին լավություն անել, բայց դառնում ես նրա բոլոր անհաջողությունների պատճառը:
  10. Եվ վերջապես: Կատարյալ կնոջ կողքին միշտ ներկա  է կատարյալ տղամարդ, որը խթան է հանդիսանում, որ կինը միշտ եւ ամենուրեք լինի կատարյալ, բայց միայն իր համար:

 Զրուցեց՝ Մելինե Տոնոյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել