Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Սեռական գրավչության հինգ նախանշան

22:06, 13 հոկտեմբերի

Սեքսուալությունը մեզ ի վերուստ է տրված, բայց շատերն աստծո կողմից տրված այս պարգեւը չեն կարողանում ճիշտ օգտագործել, քանի որ այնքան էլ լավ չեն ճանաչում սեփական անձը։ Տոհմատիրական կամ նահապետական հասարակության շրջանում ամեն ինչ կենտրոնացած էր տղամարդկանց շուրջ, եւ կանայք ցանկանում էին, որ իրենց սեքսուալությունն ու գրավչությունն հաստատեին հենց տղամարդիկ՝ դրանով արհամարհելով սեփական անձն ու ցանկությունները։ Նույնը շարունակվում է մինչ այժմ եւ հակառակ սեռի ներկայացուցչին դուր գալու եւ գրավելու ձգտումը, ասես, համակել է բոլոր կանանց։

Սեռական գրավչությունը շատ կարեւոր է զուգընկերոջ համար, քանի որ հենց դրա վրա է հիմնվում ու կառուցվում մի բան, որը մշտապես գրավում է ուժեղ սեռի ներկայացուցչին եւ դրա դեմ ոչ մեկ եւ ոչինչ չի կարող կանգնել։

Հետաքրքիր է, որ գրավչությունը շատ ավելի ուժեղ եւ ազդեցիկ է, քան գեղեցկությունը, խելքը եւ մյուս դրական հատկանիշները։ Այո, տղամարդիկ հենց դա են փնտրում իրենց զուգընկերուհու մեջ, իսկ կանայք փորձում են ուղիներ գտնել՝ ավելի գրավիչ եւ ցանկալի դառնալու համար։

Ինքնաներկայացում

Հարաբերություններ հաստատելիս շատ կանայք շեշտը դնում են արտաքին տեսքի վրա։ Ոմանք փորձում են թաքցնել իրենց կազմվածքի ու դեմքի մաշկի թերությունները, մյուսները՝ նիհարում, թարմացնում զգեստապահարանը, սակայն այս ամենը ոչ մի արդյունք չի կարող ունենալ, եթե չեք հավատում ինքներդ ձեզ։

Մենք, ինքներս մեզ ճիշտ ներկայացնելու փոխարեն, փորձում ենք ստեղծել իդեալական կնոջ կերպար։ Ցանկացած կին գիտի եւ իր թերությունները, եւ առավելությունները, բայց կինը, փորձելով թաքցնել թերությունները, մոռանում է առավելությունները ներկայացնելու մասին։

Հետազոտություն. ֆրանսիական լողափերից մեկում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ տղամարդիկ դաջվածքներ ունեցող կանանց ավելի հասանելի են համարում սեքսով զբաղվելու, եւ ոչ այնքան համապատասխան լուրջ հարաբերություններ սկսելու համար։  

Շփումը

Սա հենց այն հմայքն ու խարիզման է, որը պետք է աշխատի այն դեպքում, երբ այլեւս ցուցադրելու ոչինչ չկա։ Այստեղ ցանկացած կին ունի իր ուժեղ կողմերը՝ հայացք, ժպիտ, ծիծաղ, հումոր, խառնվածք, լսելու եւ հաճելի խոսքեր ասելու ունակություն եւ այլն։ Հավատացեք, սեփական անձին ոչ բնորոշ եւ օտար մեթոդներ կիրառելը չի կարող գրավել տղամարդուն, քանի որ այն ունի ակնթարթային ազդեցություն եւ սեքսուալությունը նման մեթոդների օգնությամբ չէ, որ պետք է արտահայտել։

Հետազոտություն. Տուրկուի համալսարանի պրոֆեսոր Մարկուս Ռանտալը 52 տղամարդկանց ցույց է տվել կանաց լուսանկարներ, որոնցից մի քանիսին սթրեսի հորմոն է ներարկված եղել։ Տղամարդիկ ընտրել են նրանց, ում մոտ սթրեսի հորմոն ավելի քիչ է եղել։

Ակտիվություն

Մեզ խորհուրդ են տալիս չնստել եւ չսպասել երջանկությանը. իհարկե,  սպիտակ ձիով ասպետին տանը նստելով չես հանդիպի, բայց կարելի է ամբողջ քաղաքով մեկ պտտվել, եւ այդպես էլ չհանդիպել այդ միակին։

Տղամարդիկ կյանքի ու գեղեցիկ տպավորությունների ծարավ են, բայց ոչ՝ ինչ-որ մեկի «ցանցում» հայտնվելու ծրագրի։ Մեկ բաժակ գինին ձեռքը, տխուր ու միայնակ կինը կհետաքրքրի միայն կնամոլին. կենսուրախ տղամարդը փնտրում է  կենսուրախ կնոջ, ով ունակ է երջանկացնել նրան, երազել եւ գործել։

Հետազոտություն. Ամերիկացի Բլեյք Իսթմանը, ով ուսումնասիրում է մարմնի լեզուն, պնդում է, որ ռեստորանը հանդիպման համար լավագույն վայրը չէ։ Զուգընկերոջը ընտրում են ենթագիտակցաբար՝ նայելով նրա շարժումներին եւ ժեստերին, իսկ ռեստորանում սեղանի շուրջ նստած զույգնայս ամենը չի տեսնում եւ չի զգում։

Ցանկասիրություն

Ցանկասիրություն ասելով պետք է հասկանալ հետեւյալը. տղամարդուն գրավելու համար պետք է չէ միանգամից խոսել քո ցանկությունների եւ անկողնում նախընտրությունների մասին, այլ պարզապես թեթեւանալ ու հանգստանալ նրա կողքին, ցույց տալ որոշ թուլություններ եւ նախաձեռնության հնարավորության տալ զուգընկերջը։ Տղամարդիկ սիրում են լավ ու ցանկալի սիրեկանի դերում լինել։

Հետազոտություն. Կանանց միայն 28%, իսկ տղամարդկանց 50 %-ն է սիրահարվում առաջին հանդիպման ժամանակ։  

Կանացիություն

Բնությունից տրված կանացիությունը զգալը այնքան էլ հեշտ գործ չէ։ Գեղեցիկ հագուստ կրելը, բոլորից տարբերվելը, ուշադրություն գրավելը, չափազանց գրավիչ լինելը նշանակում է փորձել զարդարել սեփական կյանքն ու վայելել այն։

Աղջիկը, ով հերքում կամ չի ցուցադրում իր կանացիությունը, տղամարդու համար կարող է լավ ընկեր լինել, միգուցե նաեւ սեքսուալ զուգընկեր, բայց ոչ՝ հետաքրքրության օբյեկտ։ Եթե ձեր կյանքում տղամարդ կա, ում դուք ուզում եք մշտապես դուր գալ եւ լինել նրա ուշադրության կենտրոնում, ապա չպետք է կանացիությունը մղել երկրորդ պլան։ Բարձրակրունկ կոշիկները, գեղեցիկ զգեստները եւ կիսաշրջազգեստները միայն տոնական երեկոների ժամանակ չէ, որ պետք է հագնել։

Հետազոտություն. ձվազատման շրջանում կնոջ մոտ կարմիր եւ վարդագույն հագուստ կրելու մեծ ցանկություն է առաջանում։

 

Աղբյուրը՝ Delfi


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել