Առաջիկա կինո-ուրբաթը խառը զգացմունքներ կառաջացնի ձեզ մոտ, քանի որ դրանք նախատեսված են չափահաս եւ գիտակից հանդիսատեսի համար, ովքեր նախընտրում են դիտել այնպիսի ֆիլմեր, որոնք մտածելու տեղիք են տալիս։ Այս տեսանկյունից դիտարկելիս կարելի է առանձնացնել «Դատավորը» ֆիլմը՝ Ռոբերտ Դաունի-կրտսերի եւ Ռոբերտ Դյուվալի մասնակցությամբ։
«Դատավորը» մեկ դերասանի ֆիլմ է. չնայած այստեղ իր մասնակցությունն ունի նաեւ մեծ վարպետ Ռոբերտ Դյուվալը, բայց Ռոբերտ Դաունի-կրտսերն, ասես, ամբողջ վերմակը քաշել է իր վրա՝ ցուցադրելով եւ հիշեցնելով այն, որ նա կարող է ոչ միայն հիանալիորեն մարմնավորել «Երկաթե մարդու» կամ «Շերլոկ Հոլմսի» կերպարները, այլեւ ունակ է ստիպել հանդիսատեսին գամվել էկրանների առաջ եւ հուզվել։ «Դատավորը» ֆիլմն ընտանեկան դրամա է, որտեղ Դաուի-կրտսերը ցուցադրել է իր դերասանական ողջ տաղանդն ու պրոֆեսիոնալիզմը։ Նրա հերոսը՝ Հենք Փալմերը, ով բավականին անվանի եւ հաջողված կարիերա ունեցող փաստաբան է, առանձնանում է իր ցիցնիզմով եւ անսկզբունքայնությամբ, ինչը շատ փաստաբանների է բնորոշ։ Փալմերը մեկնում է իր հայրենի քաղաք՝ մասնակցելու մոր հուղարկավորման արարողությանը, սակայն նրա հարաբերությունները տեղի հեղինակավոր ու հարգարժան դատավորի (Ռոբերտ Դյուվալ) հետ բավականին սրված են։ Բացի այդ, հայր ու որդի երկար տարիներ չէին շփվել ու խոսել միմյանց հետ, սակայն երբ նրա հորը սկսում են մեղադրել սպանության մեջ Հենքն իր ձեռքն է վերցնում այս գործը։
Չնայած ֆիլմը տեւում է մոտ 2 ժամ, բայց այն ստիպում է հանդիսատեսին լարված մնալ էկրանների առաջ եւ դիտել մինչեւ վերջին վայրկյանները։ Այս ֆիլմը պատմում է հայր եւ որդի հարաբերությունների եւ ընտանեկան արժեքների մասին։ Հիանալի դերասանական խաղ, ապշեցուցիչ ռեժիսորական մոտեցում եւ բարդ ու խճճված սյուժե...
«Ապահովագրողը»՝ ֆուտուրիստական մարտաֆիլմ, որի գլխավոր դերում Անտոնիո Բանդերասն է։ Ֆիլմը պատմում է մեր տխուր եւ սարսափելի ապագայի մասին։ Բանդերասի հերոսը Ժակ Վոկան է, ով աշխատում է ապահովագրական մի ընկերությունում, որն արտադրում է բազմաֆունկցիոնալ ռոբոտներ։ Պարզվում է, որ այս ռոբոտները կարող են ինքնուրույն մտածել ու գործել։ Չնայած առաջին հայացքից սյուժեն բավականին անիմաստ է՝ այն չի կարելի դասակարգել ամերիկյան այն ֆիլմերի շարքին, որոնք պատմում են «պայծառ» ապագայի մասին։ Ֆիլմում էքշնը քիչ է, բայց այն մտորելու տեղիք է տալիս առ այն, թե «ուր ենք մենք գնում»։ Ինչպես միշտ, Բանդերասը փայլում է իր դերասանական խաղով, սակայն ֆիլմը մի փոքր շատ է երկարաձգված. բավականին դեպրեսիվ եւ հոռետեսական կինոնկար՝ նախատեսված ինտելեկտուալ հանդիսատեսի համար...
Չնայած «Առեւանգիր կնոջս» ֆիլմը համարվում է քրեական կատակերգություն, սակայն կինոնկարն այնքան էլ զվարճալի չէ՝ բացառությամբ ֆիլմի վերջին տեսարանների։ Ասեմ՝ եթե հույս ունեք լիաթոք ծիծաղել, ապա ձեզ մեծ հիասթափություն է սպասվում, քանի որ սա սեւ հումորով մելոդրամա է։
Ֆիլմի իրադարձությունները կատարվում են 70-ականներին։Առեւանգվածը (Ջենիֆեր Էնիսթոնը) հայտնի գործարարի (Թիմ Ռոբինս) կին է։ Սակայն նրան առեւանգողների հույսերը՝ գործարարից մեծ գումարներ «պոկել», չեն արդարանում, քանի որ գործարար-ամուսինը չի շտապում ազատել իր կնոջը։ Ավելին, նա շատ գոհ է ստեղծված իրավիճակից. վերջապես ազատվել է կնոջ վերահսկողությունից... Ֆիլմը մի փոքր խճճված ու քաոսային է, ընդ որում, կան հատվածներ, որոնք բավականին ձանձրալի են։ Սակայն ֆիլմը «փրկում է» նրա հետաքրքիր ավարտն ու դերասանական խաղը...
Յուլիա Վարդանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում