MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Ինչ է պետք իմանալ Մարս գնալուց առաջ

22:06, 20 հոկտեմբերի

Դեռեւս 20 տարի առաջ մենք չգիտեինք, թե ինչ է բջջային հեռախոսը եւ հավանաբար 20 տարի անց չենք զարմանա, որ մարդիկ անարգել մեկնեն Մարս։

Ինչպես գիտեք, կա մի մասնավոր ծրագիր, որը կարող է տանել ձեզ Մարս, սակայն այն ինչ-ինչ առումներով բավականին ռիսկային է, եւ պետք է որոշակիորեն պատրաստ լինել դրան։ Ներկայացնում ենք, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ Մարսի վրա եւ արդյոք պետք է դիմել նման վտանգավոր քայլի, թե ոչ:

Ճանապարհը բավականին երկար եւ ոչ այնքան հաճելի կլինի։

Mars One արշավախումբը հայտարարել է, որ ճամփորդությունը տեւում է 210 օր, մասնակիցներից ամեն մեկին տրվում է մոտ 20մ2 տարածք եւ այս ընթացքում ոչ մեկ չի կարող լողանալ։ Համաձայնեք, որ բավականին դժվար եւ ոչ այնքան ուրախ ճամփորդություն է։

Ի դեպ, երբ կեղծ-տիեզերագնացները 520 օր անցկացրեցին ռուսական կեղծ տիեզերանավում, վեց մարդուց չորսի մոտ քնի խանգարում եւ դեպրեսիա էր սկսվել, քանի որ նրանք պատրաստ չէին այդքան երկար մնալ տիեզերանավում։

Այժմ ՄՏԿ- ում կարելի է մնալ վեց ամսից ոչ շատ, քանի որ անկշռությունը ազդում է մարդու օրգանիզմի վրա։ Իսկ ինչպես վերեւում նշվեց՝ Մարս գնալու համար անհրաժեշտ է մոտ 200-210 օր, ինչը կես տարուց ավելի է։


Շատ դժվար կլինի հարմարվել Մարսի ժամանակին։

Մարսում օրը տեւում է 40 րոպե. քանի որ դուք արդեն սովորել եք 24 ժամյա օրվան, ապա սա դժվար մարտահրավեր է ձեզ համար։

Միգուցե, այլեւս չտեսնեք Երկիրը:


Այս ուղեւորությունը կարող է մեծապես ազդել ձեր վրա: Երբ «Ապոլոն» տիեզերանավը թռավ Լուսին, անձնակազմը հայտնել էր, որ բոլոր անդամները Երկիր չվերադառնալու զգացում են ունեցել, իսկ Մարսն ավելի հեռու է, քան Լուսինը։

Երբ ձեր մարմինը հարմարվում է Մարսի ձգողական ուժին, դուք այլեւս երբեք չեք կարող ետ վերադառնալ Երկիր մոլորակ։ Մարսի վրա ձգողական ուժը երեք անգամ ավելի մեծ է, քան Երկիր մոլորակինը։ Մարդու մկաններն ու ոսկրերը հյուծում են ավելորդ ձգողական ուժից։ Հետեւաբար, եթե ձեր մարմին ու օրգանիզմը կարողանա ադապտացվել այդ պայմաններին, ապա դուք այլեւս չեք կարող ապրել Երկիր մոլորակում։

Մարս մեկնողների առաջին խմբի անդամները չեն կարողանա երեխաներ ունենալ։

Ինքներդ որոշեք, սա դրական թե բացասական հատկանիշ է, բայց Mars One արշավախումբը խորհուրդ է տալիս նույնիսկ չփորձել երեխա ունենալ՝ կրկին ձգողական ուժի պատճառով, որը կարող է ազդել պտղի զարգացման վրա։

Ստիպված եք շատ մարզվել, օրգանիզմն առողջ վիճակում պահելու համար։

Հիվանդանալու դեպքում դուք Երկիր մոլորակից 55.76 կմ հեռավորության վրա կլինեք. ոչ մի օգնություն։

Հավանականություն կա վարակվել ինչ-որ, միայն Մարսին բնորոշ հիվանդությամբ։ Այդ դեպքում որքան էլ ցանկանաք, ձեզ հաստատ Երկիր չեն թողնի։

Չեք կարող դուրս գալ զբոսնելու։

Մարսում մթնոլորտի 96% ածխածնի երկօքսիդից է կազմված եւ միայն 4%-ն է թթվածին։ Բացի այդ, Մարսի վրա հաճախ են փոշու փոթորիկներ լինում, որոնք կարող են թունավորել ձեզ։ Իհարկե, դուք կարող եք դուրս գալ սկաֆանդրով (տիեզերական կոստյում), բայց համաձայնեք, որ դա նույնը չէ։

Երկիր մոլորակ տեղեկատվությունը հասնում է 3-22 րոպեում, հետեւաբար ընկերներին զանգելը հարցականի տակ է  դրված։

SMS հաղորդագրությունները հասնում են 6 րոպեում։

Դուք ռադիացիայի կենթարկվեք։

Երբ Curiosity-ն թռավ Մարս, գիտնականները չափել են, թե որքան է ռադիացիան այս պայմաններում. այն կազմել է 662 միլիզիվերտ (տարբերությունը՝ 108 կլինի)։

Կրկին հիշեցնում ենք՝ դուք, հավանաբար, մահանալու եք Մարսի վրա։

Հիվանդությունները Մարսի վրա չեն բուժվում. բացի այդ, նույնիսկ եթե դա հնարավոր լիներ, ապա դուք չէիք կարող ապրել առանց բարեկամների եւ ընկերների։

Սակայն արժե գնալ եւ տեսնել քո առաջին արեւածագը Մարսի վրա։

Կամ չարժե գնալ. դա կիմանաք միայն այնտեղ հայտնվելուց հետո։

 

Աղբյուրը՝ krabov.net


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել