«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ինչ է սեռական կախվածությունը

23:13, 21 հոկտեմբերի

Սեռական կախվածությունը հարկադրական սեռական վարքագիծն է, որն ալկոհոլի, թմրանյութերի եւ խաղերի նման մոլուցք է դառնում մարդու մոտ։ Բժիշկներն այն կարծիքին են, որ մարդը սեռական կախվածություն է ձեռք բերում այն դեպքում, երբ սեքսը նրա կյանքի գերիշխող երեւույթներից մեկն է դառնում. քունը, մտքերը, խոսակցությունների թեման, ֆիլմերը, գրականությունը, հարաբերությունները ամեն ինչ ԴՐԱ մասին է։

1. Հոգեբանները կարծում են, որ սեռական կախվածություն ունեցող մարդիկ սեքսը դիտարկում են որպես նպատակներին հասնելու միջոց։ Տարասեռ սեռական հարաբերությունների հակումն ու սեռական կախվածությունը տարբերվում են միմյանցից նրանով, թե ինչ է մարդ զգում սեքսից հետո։ Մի բան է, երբ սեքսից հետո մարդը հաճույք եւ բավարարվածություն է զգում, մեկ ուրիշ, երբ այն օգտագործվում է առօրյա խնդիրները մոռանալու եւ թեթեւանալու համար։ Ի դեպ, սովորաբար կախվածություն ունեցող մարդիկ ամոթի զգացում են ունենում սեքսից հետո։

2. Սեռական կախվածություն ունեցող մարդկանց երկու երրորդը տղամարդիկ են։ Քանի որ այս խնդրին գիտական մոտեցում ցուցաբերվել է դեռեւս 10 տարի առաջ, դժվար է ասել, թե այն բնական թե կենսաբանական բնույթ ունի։ Ըստ գենետիկ տվյալների՝ տղամարդիկ ավելի շատ սեռական հակում ունեն, քան կանայք, հետեւաբար նրանց մոտ շատ ավելի հաճախ է նման խնդիր առաջանում։ Բայց պետք է նաեւ հաշվի առնել այն հանգամանքը, որ շատ կանայք չեն խոստովանում, որ սեռական կախվածություն ունեն՝ ամաչելով կամ վախենալով քննադատություններից։

 3. Սեքսի մասին մտածելը խաթարում է մարդու բնականոն կյանքը։ Ինչպես մյուս բոլոր կախվածությունները՝ սեռական կախվածությունը նույնպես կարող է ազդել մարդու վարքագծի վրա։ Օրինակ, նման մարդիկ չեն հասկանում, թե ինչու են սեռական գործողություններ կատարում, քանի որ այդ մտքերը նրանց մշտապես շեղում են մյուս հետաքրքրություններից։

4. Գոյություն ունի սեռական միատարր կախվածություն. միգուցե տարօրինակ հնչի, բայց սեռական կախվածությունը դեռ չի նշանակում դավաճանություն։ Լինում են դեպքեր, երբ ամուսինը սեռական կախվածության մեջ է կնոջից։ Սակայն նա կնոջը դիտարկում ու վերաբերում է որպես հաճույքները բավարարելու օբյեկտ, բայց ոչ՝ կին։

5. Մանուկ հասակում սեռական բռնության զոհերը ենթագիտակցաբար կրկնում են այն։ Հաճախ կանայք, ովքեր մանուկ հասակում բռնության են ենթարկվել, հակված են սեռական կախվածություն ունենալ։ Թվում է՝ իրականությունից դուրս տողեր են գրված, սակայն այդպիսի երեխան կարող է շփոթել սեքսուալության սահմանները եւ չգիտակցել, որ սեռական կախվածությունը սխալ վարքագիծ է։

6. Թմրամոլները նույնպես հաճախ են տառապում այս սեռական կախվածությամբ։ Միգուցե այս խնդիրը պայմանավորված է թմրանյութերի չարաշահումով, կամ երբ նրանք փորձում են հրաժարվել թմրանյութեր օգտագործելուց եւ այդ պահանջը փոխարինում սեռական հարաբերություններով։

7. Մարդիկ, ովքեր սիրո կախվածություն ունեն, կարող են նաեւ սեռական կախվածություն ձեռք բերել։ Այս դեպքում նրանք սեքսն օգտագործում են դիմացինից սեր ստանալու համար։

Իհարկե, նման դեպքերում առանց մասնագետի օգնության չեք կարող հաղթահարել այս խնդիրը, քանի որ միայն մասնագետը կարող է հասկանալ, թե ինչ միջոցներով կարելի է ազդել հիվանդության վրա՝ բացահայտելով հիվանդի ոչ սեռական երեւակայությունն ու վարքագիծը, որը կօգնի գտնել հաճույք ստանալու այլընտրանքային տարբերակներ։  

 

Աղբյուրը՝ karpachoff.com


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել