MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Սննդային ո՞ր հավելումներ են վնասակար

19:04, 23 հոկտեմբերի

Որքանո՞վ է մեր առողջությունը կախված սննդից։ Այն միտքը, որ յուրաքանչյուր մարդն իրենից ներկայացնում է այն, ինչ նա ուտում է, շատ հաճախ օգտագործում են եւ փիլիսոփաները, եւ բժիշկները, սակայն մարդը մշտապես ձգտում է ուտել ոչ միայն օգտակար, այլեւ հաճույք պատճառող սնունդ։

Հետաքրքիր է, որ շատ կրոններ քննադատում են շատակերությունը,  եւ այն մեղք համարում, սակայն մարդիկ չեն դադարում գայթակղվել համեղ ուտեստներով։ Դժբախտաբար տեխնիկայի եւ տեխնոլոգիաների զարգացումը միայն դրականորեն չի ազդել սննդի արդյունաբերության վրա։ Այն նաեւ որոշ նորամուծություններ է մտցրել այս ոլորտում, որոնք բացասական հետեւանքներ են թողնում մեր առողջության վրա։

Այժմ զարմանալի չէ, որ մթերքը շատ ավելի երկար են պահում, բնականաբար ժամանակակից մեթոդներով եւ պահպանման այլ պայմաններում, որոնք նախկինում գիտաֆանտաստիկ ժանրից էին թվում։ Սակայն աս ամենից տուժում է մեր առողջությունը։

Գաղտնիք չէ, որ խանութներում առկա գրեթե ողջ մթերքը պարունակում է քիմիական հավելումներ (անուշաբույրեր, գունանյութեր, կոնսերվանտներ եւ այլն), եւ այս մասին գիտեն գրեթե բոլոր սպառողները։ Հաճախորդները նաեւ քաջատեղյակ են, որ այդ հավելումներն օգտակար չեն, իսկ որոշ դեպքերում անգամ վնասակար են մեր առողջության համար։ Իհարկե, ցանկալի է հրաժարվել խանութից գնված ապրանքներից, բայց ցավոք, դա անհնար է մեր օրերում։ Հետեւաբար, պետք է իմանալ, թե որ հավելումներն են թույլատրելի մեր օրգանիզմի համար, իսկ որոնք՝ վնասակար եւ վտանգավոր։

Առաջին հերթին անհրաժեշտ է հիշել, որ բոլոր հավելումների անվանումները հիմնականում «Е» տառով եւ ինչ-որ թվով են մակնշված լինում։ Ի դեպ, պետք է նշել, որ տարբեր երկրներում կարող է արգելված լինել այս կամ այն հավելումներով վաճառվող մթերքը։

Այսպիսով, սննդային հավելումները պետք է բաժանել հետեւալ խմբերի. Е100-ից մինչեւ Е182 գունանյութերն են (բարելավում են մթերքի գույնը), Е200 - Е299՝ կոնսերվատները, Е300 – Е399՝ հակաթթվեցուցիչ, Е400 – Е499՝ կայունացուցիչները, Е500 – Е599՝ էմուլգատորները,  Е600 – Е699՝ մթերքի համն ու հոտի ուժեղացուցիչները, E900 – E999՝ ազդում է փրփուրի առաջացման վրա։

Մեր օրգանիզմի համար ամենավտանգավորը հակաթթվեցուցիչներն ու կոնսերվանտներ են, հետեւաբար գնումներ կատարելիս խուսափեք Е200 - Е299 եւ Е300 – Е399 մակնշումներից։

 

Աղբյուրը՝ mamapedia.com.ua


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել