Որքանո՞վ է մեր առողջությունը կախված սննդից։ Այն միտքը, որ յուրաքանչյուր մարդն իրենից ներկայացնում է այն, ինչ նա ուտում է, շատ հաճախ օգտագործում են եւ փիլիսոփաները, եւ բժիշկները, սակայն մարդը մշտապես ձգտում է ուտել ոչ միայն օգտակար, այլեւ հաճույք պատճառող սնունդ։
Հետաքրքիր է, որ շատ կրոններ քննադատում են շատակերությունը, եւ այն մեղք համարում, սակայն մարդիկ չեն դադարում գայթակղվել համեղ ուտեստներով։ Դժբախտաբար տեխնիկայի եւ տեխնոլոգիաների զարգացումը միայն դրականորեն չի ազդել սննդի արդյունաբերության վրա։ Այն նաեւ որոշ նորամուծություններ է մտցրել այս ոլորտում, որոնք բացասական հետեւանքներ են թողնում մեր առողջության վրա։
Այժմ զարմանալի չէ, որ մթերքը շատ ավելի երկար են պահում, բնականաբար ժամանակակից մեթոդներով եւ պահպանման այլ պայմաններում, որոնք նախկինում գիտաֆանտաստիկ ժանրից էին թվում։ Սակայն աս ամենից տուժում է մեր առողջությունը։
Գաղտնիք չէ, որ խանութներում առկա գրեթե ողջ մթերքը պարունակում է քիմիական հավելումներ (անուշաբույրեր, գունանյութեր, կոնսերվանտներ եւ այլն), եւ այս մասին գիտեն գրեթե բոլոր սպառողները։ Հաճախորդները նաեւ քաջատեղյակ են, որ այդ հավելումներն օգտակար չեն, իսկ որոշ դեպքերում անգամ վնասակար են մեր առողջության համար։ Իհարկե, ցանկալի է հրաժարվել խանութից գնված ապրանքներից, բայց ցավոք, դա անհնար է մեր օրերում։ Հետեւաբար, պետք է իմանալ, թե որ հավելումներն են թույլատրելի մեր օրգանիզմի համար, իսկ որոնք՝ վնասակար եւ վտանգավոր։
Առաջին հերթին անհրաժեշտ է հիշել, որ բոլոր հավելումների անվանումները հիմնականում «Е» տառով եւ ինչ-որ թվով են մակնշված լինում։ Ի դեպ, պետք է նշել, որ տարբեր երկրներում կարող է արգելված լինել այս կամ այն հավելումներով վաճառվող մթերքը։
Այսպիսով, սննդային հավելումները պետք է բաժանել հետեւալ խմբերի. Е100-ից մինչեւ Е182 գունանյութերն են (բարելավում են մթերքի գույնը), Е200 - Е299՝ կոնսերվատները, Е300 – Е399՝ հակաթթվեցուցիչ, Е400 – Е499՝ կայունացուցիչները, Е500 – Е599՝ էմուլգատորները, Е600 – Е699՝ մթերքի համն ու հոտի ուժեղացուցիչները, E900 – E999՝ ազդում է փրփուրի առաջացման վրա։
Մեր օրգանիզմի համար ամենավտանգավորը հակաթթվեցուցիչներն ու կոնսերվանտներ են, հետեւաբար գնումներ կատարելիս խուսափեք Е200 - Е299 եւ Е300 – Е399 մակնշումներից։
Աղբյուրը՝ mamapedia.com.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները09:00, 25 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը