Գինեգործությունը արվեստ է, որը սովորելու համար երկար տարիներ են անհրաժեշտ։ Սակայն մեզանից յուրաքանչյուրն էլ կարող է գինի պատրաստել տնային պայմաններում։ Ճիշտ է, դուք գլուխգործոց կամ նոր տեսակներ չեք բացահայտի, բայց ճիշտ մոտեցման դեպքում կարող եք ստանալ ձեր քիմքին հաճո խմիչք։
Պարզվում է, որ տնական գինի պատրաստելն այնքա էլ բարդ գործընթաց չէ եւ անհրաժեշտ է միայն խաղող ու շաքարավազ, ինչպես նաեւ մի փոքր ջանք եւ համբերություն. իհարկե, լավ ըմպելիք պատրաստելու եւ հյուրերին զարմացնելու համար արժե դիմել այս քայլին։
Նախ եւ առաջ պետք է ուշադրություն դարձնել մի կարեւոր հանգամանքի. օգտագործվող տարաները պետք է շատ մաքուր ու լավ չորացված լինեն, այլապես գինու մեջ սունկ կարող է առաջանալ, որն ամբողջովին կփոխի գինու համը։ Բանկաները, կաթսաները, դույլը պետք է կամ ծծումբով ծխահարել, կամ զգուշությամբ տաք ջրով լվանալ եւ լավ չորացնել։ Ի դեպ, մասնագետները խորհուրդ են տալիս չօգտագործել այնպիսի տարաներ, որոնց մեջ նախկինում կաթ է լցված եղել։
Այսպիսով, տնային պայմաններում գինի պատրաստելու համար անհրաժեշտ է10կգ.խաղող եւ 2-3կգ. շաքարավազ։
Պատրաստման եղանակը. խաղողի տերեւներն ու ճյուղերը հեռացնելուց հետո, չլվացած խաղողը պետք է լցնել էմալապատ տարայի մեջ եւ զգուշությամբ ճզմել խաղողը։ Հենց այդ վիճակում խաղողն անհրաժեշտ է թողնել 4-5 օր չոր եւ տաք պայմաններում։ Տարան պետք է ծածկել մարլայով եւ թողնել, որ խաղողի հյութը «եփվի»։
Այնուհետեւ խաղողի զանգվածը պետք է քամել, իսկ ստացված հյութի մեջ ավելացնել շաքարավազը։ Արդեն կարելի է ապագա գինին լցնել բանկաների մեջ եւ փակել հատուկ կափարիչներով։ Բանկները պետք է դնել տաք եւ չոր տեղնում (24-25 աստիճան ջերմաստիճան) եւ պահել մոտ 21-28 օր։
Ստացված գինի արդեն կարելի է լցնել շշերի մեջ եւ խցանով փակել։
Աղբյուրը՝ alcofan.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 20 ապրիլի
Որտե՞ղ են խորհրդավոր կերպով անհետանում գուլպաները13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել