Կանանց բոդիբիլդինգը մեկնարկել է 1970-ական թվականներին, երբ կայանք սկսել են մասնակցել բոդիբիլդինգի մրցույթներին։ Համաձայնեք, որ մկանուտ եւ «հաղթանդամ» այս կանայք նույնքան էկզոտիկ տեսք ունեն, որքան տղամարդիկ՝ չնայած երբեմն նրանց շատ դժվար է տարբերակել, եթե չլիներ կին-բոդիբիլդերի բիկինիի հատվածն ու օգտագործած կոսմետիկ միջոցները։
Գերմանացի լուսանկարիչ Մարտին Շոլերը, անդրադարձել է այս կանանց եւ լուսանկարել նրանց։
1. Կարամելա Կուրետոն
Ծնվել է ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում գտնվող Բալթիմոր քաղաքում։ Բոդիբիլդինգով զբաղվում է 25 տարեկանից։ 1994թ-ին Նյու Ջերսի նահանգի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի առաջնություններում զբաղեցրել է 1-ին հորիզոնականը։
2. Նադիա Նարդի
Ծնվել է 1976թ-ի նոյեմբերի 21-ին Կանադայի Սասկաչեւան նահանգում։ Բոդիբիլդինգով զբաղվում է 9 տարեկանից։ 2007թ-ին դարձել է Կանադայի առաջնության հաղթող՝ գրավելով 1-ին հորիզոնականը։
3. Մերսեդես Բերնս-Բազեմուր
Ծնվել է ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Նորֆոլկ քաղաքում, բայց ապրում է Վիրջինիա Բիչում։ Բոդիբիլդինգով զբաղվում է 10 տարեկանից։ 2004թ-ին Europa Super Show-ի ժամանակ զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։
4. Ֆաննի Բարիոզ
Ծնվել է 1964թ-ի մայիսի 30-ին Կարակասում (Վենեսուելա), մահացել՝ 2005թ-ի օգոստոսի 7-ին։ 2001 եւ 2002թ-ին Jan Tana Classic առաջնության ժամանակ գրավել է 1-ին հորիզոնականը, 2002թ-ին “Miss International” եւ “Miss Olympia” մրցույթներում զբաղեցրել է 3-րդ պատվավոր տեղը։
5. Իրեն Անդերսոն
Ծնվել է 1966թ-ի սեպտեմբերի 9-ին Դանիայում։ Ապրում է Վեստրա-Ֆրելունդա քաղաքում (Շվեյցարիա)։ Բոդիբիլդինգով զբաղվում է 15 տարեկանից։2007թ-ին Jan Tana Classic զբաղեցրել է 4-րդ, իսկ Sacramento Pro մրցույթներում 7-րդ հորիզոնականը։
6. Մարիա Լեանա Լեհտոնեն
Ծնվել է 1968թ-ի Ֆինլանդիայում։ Բոդիբիլդինգով զբաղվում է 1988թ-ից։ 2002 եւ 2007թ-ին Jan Tana Classic մրցույթում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, իսկ 2004թ-ի Night of Champions առաջնությանը՝ 2-րդ պատվավոր տեղը։
7. Լենդա Մյուրեյ
Ծնվել է 1962թ-ի փետրվարի 22- ին ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Դեթրոիթ քաղաքում։ Բոդիբիլդինգով զբաղվում է 23 տարեկանից։ 1989թ-ին Հյուսիսային Ամերիկայի առաջնության ժամանակ գրավել է 1-ին հորիզոնականը, “Miss Olympia” 1990-95 եւ 2002-2003 թվականների մրցույթներում կրկին զբաղեցրել է 1-ին տեղը։
8. Միշել Դեւիս
Ծնվել է 1957թ-ի հուլիսի 19-ին Բրուքլինում (Նյու Յորք, ԱՄՆ)։ Բոդիբիլդինգով զբաղվում է 10 տարեկանից։ 2002թ-ին ԱՄՆ-ի առաջնության ժամանակ գրավել է 4-րդ տեղը, իսկ 2003թ-ին նույն առաջնության 1-ին պատվավոր հորիզոնականը։
9. Սառա Բրիջես
Ծնվել է 1970թ-ի հունիսի 8-ին Լոնդոնում ( Մեծ Բրիտանիա)։ Բոդիբիլդինգով զբաղվում է 1991թ-ից։ 2002թ-ին Մեծ Բրիտանիայի առաջնության ժամանակ զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, իսկ 2003թ-ին նույն առաջնության1-ին պատվավոր հորիզոնականը
Աղբյուրը՝ bigpicture.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով22:22, 18 ապրիլի
Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»21:22, 18 ապրիլի
Այսօր առավոտյան ձեր խմած սուրճը կարող է լինել 600 000 տարեկան20:40, 18 ապրիլի
Միջնադարյան առեղծվածային ձեռագիրը կարող է լինել սեքսի հնագույն ձեռնարկ19:26, 18 ապրիլի
Առաջին «Միսս արհեստական բանականություն»-ը կստանա 20 000 դոլարի մրցանակ16:25, 18 ապրիլի
Bugatti Home հավաքածուն միավորում է բրենդի՝ ավելի քան հարյուրամյա ժառանգությունը ժամանակակից դիզայնի հետ15:21, 18 ապրիլի
353 պարուհիների պարը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել14:36, 18 ապրիլի
Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ է նկարահանում ՉԹՕ-ի մասին13:55, 18 ապրիլի
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ13:17, 18 ապրիլի
Հենրի Քավիլի եւ Մարգո Ռոբիի մասնակցությամբ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի կեղծ թրեյլերը YouTube-ում հասել է 2 միլիոն դիտումի12:31, 18 ապրիլի
Coachella փառատոնի ժամանակ Ջեֆ Բեզոսը չէր թաքցնում իր զգացմունքները Լորեն Սանչեսի նկատմամբ11:59, 18 ապրիլի
Քիմ Քարդաշյանը նոր ֆոտոշարքով է կիսվել Կարիբյան ծովում իր գեղատեսիլ հանգստից