Հայտնի գրող, մոդել, գործարար եւ հաղորդավարուհի Լենա Լենինան իր համար ստրուկ է գտել։
Մաքսիմիլիան անունով մի երիտասարդ օգնում է Լենա Լենինային տնային հարցերում։
«Սա իմ ստրուկ Մաքսիմիլիանն է, ով իմ փոխարեն տանում է իմ պայուսակը եւ լվանում սպասքը»,- ներկայացրել է Լենան այս երիտասարդին, ում ոսկեգույն շղթա կապած բերել է մոսկովյան ռեստորաններից մեկը, որտեղ պետք է կայանար նրա նոր գրքի՝ «Գործնական ընթրիք «Բրիսթոլում» կամ Բիզնեսում հաջողության հասնելու գաղտնիքներ» շնորհանդեսը։ Ի դեպ, երիտասարդն ավելի մեծ ուշադրություն է գրավել, քան հենց ինքը՝ Լենինան։
«Իմ անունը Մաքսիմիլիան է, ես պարում եմ Մոսկվայի գիշերային ակումբներից մեկում։ Այստեղ եմ եկել Տվերից։ Կազմվածքիս հետեւել եմ դեռ մանկուց՝ հաճախելով մարզասրահներ, բարձրացնելով ծանրաքարեր, դաջվածք անել եւ այլն։ Այն թեյավճարները, որոնք կանայք թողնում են ինձ, բավարարում է մարմնիս մասին հոգ տանելու, բնակարանիս վարձը վճարելու եւ տարեց ծնողներիս օգնելու համար անհրաժեշտ ծախսերին»։
Պարզվել է, որ Տիկնոջ հետ ծանոթացել են սեպտեմբեր ամսին, երբ երիտասարդը տեղեկացել է, որ Լենան քասթինգ է հայտարարել «Ամենագեղեցիկ տղամարդ 2014» մրցույթի համար։ Լենան նրան հարցրել է. «ինչի՞ ես պատրաստ եզրափակչում հայտնվելու համար», իսկ նա պատասխանել է՝ «Ամեն ինչի»։ Եվ Լենան կառչել է երիտասարդի այս խոսքից։ Ի դեպ, տղան հայտնել է, որ նա Լենայի սեռական զուգընկերը չէ, քանի որ դրա համար կա մեկ ուրիշ ստրուկ։
«Իմ կուռքը գլադիատոր Սպարտակն է, ով Հին Հռոմում պայքարում էր ստրկության դեմ։ Իհարկե, իմ աշխատանքը շատ ապահով է, բայց զվարճանալ թույլ չեն տալիս։ Օրական 500 դոլարով ես պետք է շատ բաներ անեմ՝ պատասխանեմ զանգերին, այցեքարտեր բաժանեմ, ամեն ժամ մեկ բաժակ ջուր բերեմ Լենային, եւ մի կողմ հրեմ նրա հետ լուսանկարվել ցանկացող մարդկանց։ Ես շատ եմ ուզում հաղթել մրցույթում եւ ստանալ գլխավոր մրցանակը՝ շքեղ ավտոմեքենա»։
Աղբյուրը՝ Starhit
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը10:20, 16 մայիսի
Հայկական հարսանիքի ավանդույթների հետքերով․ «7 օր, 7 գիշեր» ֆիլմի պրեմիերան՝ Երեւանում09:00, 16 մայիսի
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է