Վաղ առավոտյան արթնանում եմ, մտնում ֆեյսբուք (խոստովանում եմ՝ մեղավոր եմ) եւ տեսնում Եվա Ռիվասի ոտքերը՝ Շերոն Սթոունի մասնակցությամբ «Հիմնական բնազդ» ֆիլմի սցենարի ոճով։ Միանգամից վեր կացա՝ անգամ չհասցրեցի սուրճ խմել։ Ռիվասի ոտքերը գնահատելուց հետո ուշադրությունս գրավեցին նրա հասցեին հնչած «սկանդալ», «ամոթ», «ինչ սարսափելի է» բառերը եւ մի շարք այլ «քննադական կարծիքներ»։Պարզվեց, որ ամբողջ «սկանդալը» այն էր, որ Ռիվասը, լինելով «Ձայնը» նախագծի ժյուրիի անդամ, կոճակը սեղմել է իր երկար ու գեղեցիկ ոտքով։ Ասեմ, որ շոուն ես չեմ դիտում, Ռիվասի ձայնի եւ իր ներկայացրած երաժշտության երկրպագուն չեմ, բայց հետաքրքրությունից դրդված որոշեցի դիտել հոլովակը։ Հիասթափվեցի. պարզվեց՝ ֆեյսբուքում տարածված, «մեծ աղմուկ բարձրացրած» լուսանկարը շատ ավելի «պերճախոս» էր, քան հենց հոլովակը, որտեղ գրեթե ոչինչ չէր երեւում։
Պարզվեց, որ Եվա Ռիվասի ոտքերը շատ խթանող ու տոնուս բարձրացնող ազդեցություն ունեն, քանի որ իմ ողջ լրահոսը լի էր «սկանդալի» մասի պատմող հաղորդագրություններով եւ մեկնաբանություններով։ Մարդիկ բաժանվել էին երկու ճամբարների՝ հեռուստադիտողների ստվար զանգվածը դատապարտում էր աղջկան իր «անբարոյական» արարքի համար, իսկ մյուս, ավելի փոքր մասը՝ ծիծաղում նման արձագանքի վրա եւ սատարում երգչուհուն։ Հատկանշական է, որ ավելի մեծ զայրույթ էին արտահայտում իգական սեռի ներկայացուցիչները, ովքեր չեն կարողանում «մարսել» Ռիվասի գեղեցկությունը, լիովին «կորցնում» են իրենց՝ չամաչելով սեփական արտահայտություններից եւ մոռանալով այն մասին, որ «պարկեշտ» եւ «խորը բարոյականությամբ» հայուհուն վայել չէ նման խոսքեր գրելն ու օգտագործելը։ Մաղձ, բարկություն ու վիրավորանք՝ համեմված նվաստացնող դիտողություններով, ինչպես նաեւ բարոյախրատական բնույթի խոսքերի մեծ հեղեղով...Փաստորեն, կանայք դժվարությամբ են հաշտվում մեկ այլ կնոջ գեղեցկության եւ սեքսուալության հետ՝ մրցակից համարելով նրան։ Ընդ որում, այս ամենն այնքան ծանր ու դժվար է նման կանանց համար, որ նրանք՝ առանց երկար մտածելու, շատ ավելի վատ լույսի ներքո են ներկայացնում իրենց... Ռիվասի դեպքը ցույց տվեց, թե ինչպիսին է կնոջ իրական դեմքը...
Կարծում եմ, որ արդյունքում այս «տարաձայնությունների» մասնակիցները կհանգեն այն եզրակացության, որ Ռիվասին ոչ միայն պետք է թույլ չտալ եթեր դուրս գալ, այլեւ վտարել երկրից... Նշեմ, որ շատ հետաքրքիր էր կարդալ մեկնաբանությունները, երբեմն անգամ հուզիչ, որովհետեւ ոչ մի տրամաբանող եւ ադեկվատ մտածող homo sapience չի կարող լուրջ վերաբերել այս մեծ աղմուկ բարձրացրած «սկանդալին» եւ «ամոթին»...
Իրականում, այս սկանդալը ոչ մի գրոշի արժեք էլ չունի։ Ավելին, այն հաշվարկված է հատուկ հայ հասարակության համար։ Դժվար է պատկերացնել, որ մեկ այլ երկրում (այո, այո, հարգելիներս, հենց այդ «չարաբաստիկ» Արեւմուտքի եւ Եվրոպայի մասին է խոսքս) այս արարքը նման աղմուկ ու ոչ ադեկվատ արձագանք կարող էր առաջացել։ Եթե կինը երկար ու գեղեցիկ ոտքեր ունի, ապա դրանք չցուցադրելը մեղք է. թեկուզ նման յուրօրինակ, մի փոքր էլ խենթ ձեւով։ Ինչպես ասում են՝ սա շոու բիզնես է, ոչ թե պարահանդես՝ Անգլիայի թագուհու մոտ։ Եվ եթե մեր հասարակությունն այնքան բծախնդիր ու բարեկիրթ է, ու բոլորն առանց բացառության «կապույտ արյուն» ունեն, ապա պետք է զերծ մնալ նման վատ ու կեղտոտ մտքեր արտահայտելուց եւ զսպել զգացմունքները, որովհետեւ քաղաքակիրթ մարդիկ իրենց նման կերպ չեն դրեւորում։ Ի դեպ, ոչ մեկ ձեզ չի խանգարում հեռուստացույցն անջատելու հարցում, եւ ամեն ինչ այնքան էլ վատ չէ։ Էժան սադրանքներին տրվելը, հարգելի տիկնայք եւ պարոնայք, այնքան էլ ճիշտ ու պարկեշտ չէ...
Ալեքս Ալիխանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 20 ապրիլի
Որտե՞ղ են խորհրդավոր կերպով անհետանում գուլպաները13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել