«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

90-ականների ռուսական էստրադայի ամենասեքսուալ աստղերը

23:08, 23 հոկտեմբերի

Ախ, ժամանակնե՜ր... Ռուսական էստրադայի աստղերի անունները, որոնք ստորեւ ներկայացված են, գիտեն գրեթե բոլորը։ Դրանք ակամայից հիշեցնում են 90-ականների ձայներիզները, դպրոցական դիսկոտեկները եւ մի շարք այլ երեւույթներ։ Այսպիսով, ներկայացնում ենք այդ աստղերին։

Սվետլանա Վլադիմիրսկայա

Մոսկվայի՝ Հոկտեմբերյան հեղափոխության անվան երաժշտական դպրոցի «երգչախմբի դիրիժոր» բաժինն ավարտելուց հետո, Սվելտլանան դարձավ «Կլեոպատրա» խմբի մեներգչուհին։

Անհատական կարիերան սկսել է 1992թ-ից։ Որոշ ժամանակ անց հանդիպել եւ ամուսնացել է պրոդյուսեր Մարկ Բոլշիի հետ, ով աշխատել է նաեւ Վլադիմիր Կուզմինի եւ «Любэ» խմբի հետ։ Երգչուհին հայտնի է իր «Мальчик мой» երգով։ 1994թ-ին Վլադիմիրսկայան ճանաչվել է տարվա լավագույն երգչուհի։1995թ-ին նա ռուսական էստրադայի ամենասիրված եւ ճանաչված աստղերից մեկն էր։ Սակայն իր հաջողությունների գագաթնակետին հասնելուց հետո, (1998թ) երգչուհին ամուսնու հետ մեկնում է Կրասնոյարսկի մարզ եւ շոու բիզնես վերադառնում 2004թ-ին։

Լադա Դենս


Երգչուհու ամենահայտնի հիթերն են՝ «Девочка-ночь», «Жить нужно в кайф», «Регги в ночи», «Не буду с тобой»։

Լադան մյուս աստղերից տարբերվում էր իր ակտիվությամբ եւ պարային ճկուն շարժումներով։ Նրա «Жить нужно в кайф» եւ «Регги в ночи» երգերի մեջ կարելի է «տեսնել» 90-ականներին բնորոշ շքեղություններն ու կյանքի գեղեցկությունը՝ զբոսանավ, կաբրիոլետ  եւ անգամ թխամաշկ դերասան։

Լինդա

Սկզբնական շրջանում Լինդայի երգերի հեղինակը Մաքսիմ Ֆադեեւն էր, սակայն նրանից բաժանվելուց հետո Լինդան որոշեց ինքնուրույն ստեղծագործել կամ համագործակցել այլ հեղինակների՝ Մառա եւ Լյուբաշա, Եվգենի Պոզդնյակովի հետ։

Իր կարիերայի ընթացքում երգչուհու ալբոմները Ռուսաստանում վաճառվել են մոտ 3 միլիոն օրինակով։

Իրինա Սալտիկովա

1995թ-ի փետրվարի 1-ին Սալտիկովան ձայնագրեց իր առաջին «Серые глаза» երգը։ 

Իր առաջին ալբոմը թողարկելու համար երգչուհին գրավ է դրել իր ողջ ունեցվածքն ու անգամ Մոսկվայում գտնվող իր բնակարանը։ Այս գումարի դիմաց նա ձայնագրել է «Серые глаза» ալբոմը եւ համանուն երգի տեսահոլովակը։ Սալտիկովան փորձում է իր երգերի մեջ շեշտը դնել սեքսուալությանն ու գայթակղությանը, այդ պատճառով բուռն քննարկումների եւ քննադատությունների է արժանանում։ Տեսահոլովակի թողարկելուց եւ եթեր հեռարձակելուց հետո Սալտիկովան իր ալբոմը գնելու բազմաթիվ առաջարկներ է ստանում ձայնագրման տարբեր ստուդիաներից։

Երգչուհին նախընտրում է աշխատել «Союз» ստուդիայի հետ եւ 1995թ-ին թողարկում առաջին ալբոմը, որն իր վաճախքի ցուցանիշներով զիջում է միայն Ալլա Պուգաչովային։

Իր բաց, սեքսուալ եւ գայթակղիչ տեսքի համար նրան անգամ անվանում են ռուսական Պամելա Անդերսոն։1997թ-ին Սալտիկովան հայտնվում է «Playboy» ամսագրի շապիկին որի այդ թողարկումը մի քանի անգամ վերատպվել է։ Երգչուհու ամենահայտնի երգը «Голубые глазки»-ն է։

Տատյանա Օվսիենկո

1988թ-ին Օվսիենկոն Իրինա Սալտիկովայի հետ սկսել է մենակատարի իր կարիերան՝ հանդես գալով «Миража» խմբում։ Այս խմբում շարունակել է աշխատել մինչեւ 1990թ-ի վերջ, երբ նրան փոխարինեց Եկատերինա Բոլդիշեւան։

Խմբից հեռանալուց հետո Տատյանա  Օվսիենկոն արժանացավ լրագրողների քննադատությանը, քանի որ լուրեր տարածվեցին, որ ամբողջ խումբը մշտապես երգել է ոչ կենդանի ձայնով։ Իսկ քանի որ այդ ժամանակ Տատյանան էր այս խմբի գլխավոր «դեմքը», ապա քննադատությունների «առյուծի բաժին» նրան հասավ։

Անժելիկա Վարում

1990թ-ին հոր խնդրանքով Անժելիկա Վարումը ձայնագրեց «Полуночный ковбой» երգը, որը շատ կարճ ժամկետներում հիթ դարձավ։ Հենց այս երգով էլ երգչուհին ներկայացավ «Утренняя звезда» и в «Олимпийский» ծրագրերին։

1991թ-ին երգչուհին թողարկեց իր առաջին ձայնասկավառակը՝ «Good Bye, мой мальчик» անվամբ։ Ալբոմի «Соседский паренек» եւ «Good Bye, мой мальчик» երգերը իսկական հիթ դարձան, իսկ «Человек-свисток» երգի "Так грустно, что хочется курить» (այնքան տխուր է, որ ցանկանում ես ծխել) բառերն ասես թեւավոր խոսք դարձան բոլորի համար։ 

Երկու տարի անց Անժելիկան ձայնագրեց «Ля-ля-фа» հայտի ալբոմը, որն ընդգրկում էր 11 երգ, այդ թվում ՝«Художник, что рисует дождь» երգը, որի հիմն վրա էլ նկարահանվեց նրա առաջին տեսահոլովակը։ Իսկ ալբոմի «Городок» երգը դարձավ Վարումի «այցեքարտը»։ 1994թ-ին նա անգամ հայտնվեց «Տարվա երգ» փառատոնի եզրափակիչ փուլում։

995թ-ին թողարկվեց նրա «Избранное» ձայնասկավառակ, որը կարելի է ասել՝ ամփոփում էր նրա հինգ տարվա կատարած աշխատանքը։ Ավելի ուշ թողարկվեց «Осенний джаз» ալբոմը, որն արժանացավ 1995թ-ի «Լավագույն ալբոմ» մրցանակին, իսկ համանուն երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը՝ «Տարվա լավագույն տեսահոլովակ»։ Ի դեպ, Վարումն էլ ճանաչվեց 1995թ-ի «Լավագույն երգչուհի»։

Նատալի

Ռուսական շոու բիզնեսում մեծ համբավ վայելող երգչուհի Նատալին, իր կարիերան սկսել է 1997թ-ից՝ թողարկելով «Ветер с моря дул» երգն ու համանուն ալբոմը։ Այս երգը 1997թ-ին համարվել է ամենահայտնի ու ճանաչված հինգ երգերից մեկը, ինչպես նաեւ դարձել երգչուհու այցեքարտը։ Ալբոմը վաճառվեց ռեկորդային քանակով։

Մեկ տարի առաջ երգչուհին կրկին վերադարձավ էստրադա եւ բոլորին ցնցեց իր «О боже, какой мужчина» երգով, որը կարճ ժամանակում հիթ դարձավ։

 

Աղբյուրը՝ lady.tut.by


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել