Կին-տղամարդ հարաբերությունները բարդ են, եւ մինչ այժմ ոչ մի հոգեբան չի կարողացել հստակ սահմանումներ տալ կամ վարվեցողության ճիշտ կանոններ մշակել նրանց համար, սակայն գոյություն ունեն մի քանի հարցեր, որոնք հունից հանում են տղամարդկանց: Այնպես որ, եթե ցանկանում եք սիրելիի հետ պահպանել հարաբերությունները, ապա խուսափեք նրանց հետեւյալ հարցերը տալուց.
1. Ու՞ր ես: Իհարկե, կարեւոր հարց է: Սակայն այս հարցը տվող աղջիկների մեծամասնությանն իրականում բոլորովին էլ հետաքրքիր չէ, թե որտեղ է այդ պահին իրենց սիրելին: Նրանք այդ հարցով փորձում են վերահսկողություն սահմանել տղամարդկանց վրա, ինչը, բնականաբար, նրանց դուր չի գալիս:
2. Դու ինձ սիրու՞մ ես: Ծիծաղելի հարց է եւ նյարդայնացնող: Նախ, եթե նա ձեզ չսիրեր, դժվար թե դուք միասին լինեիք, իսկ եթե, այնուամենայնիվ, ձեզ չսիրելով նա դեռ ձեր կողքին է, ապա դժվար թե այդ հարցին պատասխանի «ոչ»:
3. Ե՞րբ կգաս: Պետք չէ սիրելիի համար ժամային սահմանափակումներ դնել, դա նույնպես նյարդայնացնում է: Հավատացեք, նա կգա ձեզ մոտ, հենց ավարտի գործերը: Իսկ եթե անգամ դրանից հետո ցանկություն չունենա ձեզ տեսնելու, ապա դժվար թե խոստովանի ձեզ այդ մասին:
4. Ինչի՞ մասին ես մտածում: Երբ նա ձեր կողքին է, աշխատեք այնպես անել, որ միայն ձեզնով հետաքրքրված լինի, հակառակ դեպքում՝ կծագի այս հարցը, որին նա չի կարողանա պատասխանել:
5. Ես գե՞ր եմ: Կանանց հուզող ամենագլխավոր հարցն իրականում ընդհանրապես չի հուզում տղամարդկանց, հատկապես նրանց, ովքեր ընտրել են եւ հավանել ձեզ այնպիսին, ինչպիսին դուք կաք:
6. Տեսքս լա՞վ է: Նման հարցով դուք կասկածի տակ եք առնում ձեր անթերի տեսքն ու անինքնավստահ կնոջ տպավորություն թողնում: Մի' արեք այդպես, հատկապես՝ տղամարդկանց ներկայությամբ:
7. Ուր՞ էիր գնացել: Հըմ, եթե նա ձեզ մինչ այդ չի ասել, թե որտեղ է գտնվում, ապա դժվար թե տուն գալուց հետո անկեղծորեն պատասխանի այս հարցին:
Աշա
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները09:00, 25 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ