Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Երեւանյան էսքիզներ. մուրացիկ կինը

21:24, 22 հոկտեմբերի

Օրեր առաջ մթերային խանութում սպասում էի իմ հերթին. իմ առջեւ կանգնած էր մի երիտասարդ, իսկ նրա դիմաց մի փոքրամարմին, թխամաշկ կին։ Կինը հագել էր պարկի կտորից կարված, բավականին մաշված սվիտեր, ջինսե հնամաշ տաբատ (որոնք ասես կախված լինեին նրա մարմնից եւ ամեն վայրկյան «պատրաստ էին» աննկատ ընկնել), ինչպես նաեւ սեւ հաստ գուլպաներ եւ սպիտակ սաբո։ Նա խճճված ու յուղոտ մազեր ուներ (որոնք հավաքված ու կապված էին), կրծքին փայտե փոքրիկ խաչ եւ ձեռնափայտ։ Կինը բավականին երիտասարդ էր, սակայն նրա դժբախտությունները «արել էին իրենց սեւ գործը» եւ դժվար էր հստակ գուշակել նրա տարիքը։ Կնոջ դեմքին «դաջված» էր մի շատ տարօրինակ, գրեթե երանելի ժպիտ։ Նա տաշեղի պես նիհար էր եւ իր ողջ տեսքը հուշում էր, որ կինը մուրացկան է։

Դրամարկղին մոտենալով, շփոթվելով ու երկմտելով՝ կինը խնդրեց, որ մի բանան կշռեն իր համար։

Բանանի արժեքը կազմեց 190 դրամ եւ մոտ հինգ րոպե նա հաշվում էր իր մետաղադրամները՝ հիմնականում 10 եւ 20 դրամանոցներ։ Հետո խորը շնչեց՝ դրամարկղի աշխատակցի առաջ բացելով կեղտոտ ձեռքի ափը, եւ անհանգստացած հարցրեց. «ամեն ինչ ճի՞շտ է»։ Դրական պատասխան ստանալով՝ հանգիստ շունչ քաշեց, պտտվեց եւ ներողամիտ հայացքով նայեց իրենց հերթին սպասող մարդկանց, ժպտաց իր երջանիկ ժպիտով եւ մոտեցավ դեպի դռանը։ Իմ առջեւ կանգնած երիտասարդը, հավանաբար 24 տարեկան կլիներ, այս ամենը տեսնելով, զարմանքից քարացել էր։

Նա մտախոհ նայում էր այն կնոջ ետեւից, սակայն հետո «հավաքեց իրեն» եւ աշխատակցից մի կապ բանան խնդրեց։ Արագ վճարելով բանանի գումարը՝ երիտասարդը դուրս վազեց խանութից։ Ես տեսա, թե ինչպես տղան մոտեցավ մուրացկանին եւ նրան տվեց բանանի կապոցը. տեսա նաեւ այդ կնոջ երախտապարտ ժպիտը եւ նրա ամաչկոտ ու խոնարհ հայացքը։ Ես նայեցի դրամարկղի աշխատակցին, եւ մենք ժպտացինք միմյանց այդ նույն երանելի ժպիտով, ինչպիսին մուրացկանինն էր...

Ինչու՞ որոշեցի գրել այս մասին։ Վերջերս ընթերցողներից մեկը մի երկարաշունչ մեկնաբանություն էր գրել այն մասին, որ Հայաստանում «նորմալ հայ» չի մնացել, իբրեւ թե, բոլոր «նորմալ հայերը» գնացել են Մոսկվա. ենթադրում եմ, որ առաջին հերթին նա հենց իրեն էլ ի նկատի ուներ։ Ասեմ, որ երբեմն ինձ մոտ էլ են զայրույթի եւ վհատության նոպաներ լինում. ես էլ եմ բարկանում ինձ, անցորդների, այս «անողնաշար» ազգի վրա, որի համբերության բաժակը ոչ մի կերպ չի լցվում։

Եվ ես էլ, ինչպես մեզանից շատերը, ուզում եմ թողնել ամեն ինչ եւ հեռանալ։ Խոստովանում եմ՝ մի քանի անգամ հենց այդպես էլ պատահել է։ Սակայն այդ երիտասարդն ու մուրացկանը Մոսկվայում ապրող հազար «նորմալ մարդ» արժեն։ Ես բնավ մտադիր չեմ վիրավորել մեր արտագաղթացած հայրենակիցներին, քանի որ նրանից յուրաքանչյուրն իր պատճառներն ու պատմությունն ունի, բայց ինձ բարկացնում են այն կատեգորիայի մարդիկ, ովքեր ձգտում են խրատել ու քննադատել իրենց հայրենիքում մնացած «ողորմելի» հայրենակիցներին։

Միգուցե ոմանց համար իմ նկարագրած տեսարանը շատ փոքր եւ աննշան մի բան թվա, բայց համաձայնեք, որ հաճախ ամենակարեւորն ու գլխավորը թաքնված է հենց մանրուքների մեջ։ Այդ փոքրիկ արարքը, այդ կնոջ երանելի ժպիտը, երիտասարդի շփոթված հայացքը պաթոսով լի հազարավոր ու միլիոնավոր խոսքերից եւ կեղծ հայրենասիրությունից առավել են։ Հենց այս երիտասարդն է ուժ տալիս ինձ նման մարդկանց՝ դիմադրել ճամպրուկները հավաքելու գայթակղությանը։ Հենց այդ, առաջին հայացքից աննշան էսքիզը, հոգուդ խորքում վերածնում է վաղուց իր վեր մոռացված Երեւանի շունչը եւ օգնում հիշել, թե ինչու եմ ես՝ չնայած ամեն ինչի, այդքան շատ սիրում այս քաղաքը...

Էմմա Օ.


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել