Երգչուհի Սոնա Ռուբենյանը եւ «The Beautified Project» խումբը հոկտեմբերի 22-ին համացանցում կներկայացնեն իրենց նոր՝ «Wait» տեսահոլովակը:
«Երգի հեղինակը «The Beautified Project»-ի վոկալիստ Անդրե Սիմոնյանն է: Նա երգը գրել է մոտ 10 տարի առաջ՝ 2004 թվականին: Նրա խոսքով՝ նա միշտ ման է եկել այն մարդուն, ում հետ կկատարի այդ երգը: Երգը սպասման մասին է: Շատ գեղեցիկ երգ է եւ շատ ուրախ եմ, որ «The Beautified Project»-ի հետ ունեցա դուետ»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Սոնան՝ ավելացնելով. «Երգը լսել եմ ուրիշի կատարմամբ, քանի որ պետք է սովորեի մեղեդին, եւ շատ դուրս եկավ: Իսկ երբ ես կատարեցի այն, այդ ժամանակ նոր համոզվեցի, որ երգը իմն է եւ ավելի շատ սիրեցի»:
Երգչուհին ռոք խմբի երկրպագուներից է եղել, նա շատ է սիրել նրանց բոլոր կատարումները, եւ երբ ստացել է առաջարկը, մեծ սիրով ընդունել է:
«Շատ հեշտ է աշխատել «The Beautified Project»-ի հետ: Նրանք, բացի լավ երաժիշտներ լինելուց, նաեւ լավ մարդիկ են, ինչը շատ է հեշտացնում աշխատանքը: Առաջարկը եղել է Անդրե Սիմոնյանի կողմից: «Սուպերսթար» նախագծի ավարտից հետո մասնակցեցի նրանց մի համերգին, որտեղ միասին կատարեցինք այս երգը: Եվ դրանից հետո նրանց բոլոր համերգներին միշտ ներկայանում էինք դուետով: Եվ երբ հասկացանք, որ հասունացել է պահը, երգը ձայնագրեցինք եւ որոշեցինք տեսահոլովակ նկարել»,- նշեց Սոնան:
Տեսահոլովակի ռեժիսորը Ռենե Բամբան է, ով առաջին անգամը չէ, որ աշխատում է «The Beautified Project»-ի հետ: Նա նկարել է վերջիններիս «All alone» տեսահոլովակը: Իսկ «Wait» տեսահոլովակի համար նա հատուկ ժամանել էր Հայաստան:
«Ինչ-որ հատուկ սյուժե չունի տեսահոլովակը, այն պարզապես աշխատանքային իրավիճակ է՝ թեթեւ գեղեցիկ տեսահոլովակ է: Շատ կարճ ժամանակահատվածում ենք նկարել տեսահոլովակը: Եթե աշխատում ես պրոֆեսիոնալների հետ, ապա կարողանում ես կարճ ժամանակահատվածում էլ ստանալ այն, ինչ սպասում ես»,- ասաց երգչուհին:
Սոնան նշեց նաեւ. «Առաջիկայում, կարծում եմ, «The Beautified Project»-ի հետ համագործակցություններ էլի կլինեն, քանի որ նրանց շատ-շատ եմ սիրում: Իսկ ես պատրաստվում եմ դեկտեմբերին ներկայանալ մենահամերգով: Ճիշտ է, ինչ-որ մանրամասներ չեմ կարող ասել, քանի որ ունեմ մի քանի մտահաղացումներ, որոնք դեռ հստակեցված չեն: Համերգը հատուկ ինչ-որ խորագիր չունի, բայց եթե հաջողվի, այն կկայանա հենց իմ ծննդյանօրը՝ դեկտեմբերի 14-ին, եւ կանվանեմ «21»»:
Զրուցեց՝ Մելինե Տոնոյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում19:47, 28 մարտի
Wine Story. Ինչպես ընտրել ճիշտ գինի Սուրբ Զատիկին18:36, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկու ճեպազրույցը Երեւանում (ՈՒՂԻՂ)17:02, 28 մարտի
Աբու Դաբին նախատեսում է դրախտ ստեղծել գեյմերների համար. աշխարհում առաջին կիբեռսպորտի կղզին16:33, 28 մարտի
Breitling-ի վերջին Navitimer ժամացույցները նշում են ընկերության պատմական կապը ավիացիայի և տիեզերքի հետ15:11, 28 մարտի
Մարտին Սկորսեզեն Fox Nation-ում կպատմի սուրբերի մասին14:10, 28 մարտի
Կառլ Լագերֆելդի ֆուտուրիստիկ բնակարանը Փարիզում վաճառվել է 10,8 մլն դոլարով13:30, 28 մարտի
Օդել Բեքհեմ կրտսերը բաժանվել է Քիմ Քարդաշյանից՝ նրա հետ ընտանիք կազմելու ցանկության պատճառով12:55, 28 մարտի
Ջուլիա Ռոբերթսը կնկարահանվի ռեժիսոր Լուկա Գուադանինոյի թրիլերում12:13, 28 մարտի
Մայքլ Ջեքսոնի երեք երեխաները հայտնվել են կարմիր գորգի վրա՝ ի պատիվ իրենց հանգուցյալ հոր