Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:01, 22 հոկտեմբերի

ԽՈՅԵՐ

Եթե վերջին շրջանում ձեր սիրտը կոտրված էր, ապա այսօր դուք ուժ կգտնեք ձեր մեջ՝ իրավիճակին այլ տեսանկյունից նայելու համար։ Ձեր միայնակ լինելու մեջ քիչ առավելություններ չկան։ Առաջին հերթին, դուք ազատվել եք հարաբերություններից, որոնք ձեզ ցավ էին պատճառում, իսկ երկրորդ՝ դուք ազատ եք։

ՑԼԵՐ

Օրը ձեզ շատ հնարավորություններ է ընձեռում սիրո, սեթեւեթանքի եւ նոր, ռոմանտիկ ծանոթությունների համար։ Կարեւորը՝ գլուխը չկորցնել նման բազմազանությունից։ Սակայն հնարավոր է՝ օրվա մեջ մի քանի անգամ ստիպված լինեք կանգնել ընտրության առաջ՝ ում հետ պարել կամ ում հետ երեկոյան  գնալ ժամադրության։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր դուք հնարավոր է տրվեք գայթակղությանը։ Օրը դրդում է ձեզ անսպասելի որոշումների։ Եվ եթե նման որոշումներից մեկը լինի ժամադրությունը կամ համբույրը անծանոթի հետ, ապա դժվար թե կարողանաք ընդդիմանալ դրան։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր դուք բացառիկ հնարավորություն ունեք՝ ստանալ տիեզերքից այն, ինչ ցանկանում եք։ Դա կվերաբերվի ռոմանտիզմին, հարաբերությունների ամրապնդմանը, թե նոր սիրուն, հայտնի չէ, սակայն ձեզ միայն անհրաժեշտ է կենտրոնանալ երազանքի վրա։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր դուք եւ ձեր սիրելին հիանալի եւ ներդաշնակ հոգեվիճակում կլինեք։ Ձեր սրտերը արագ կբաբախեն, իսկ աչքերը կփայլեն իրար տեսնելիս։ Բայց միայն դա բավական չէ սիրո համար։ Եթե սիրո կրակը նվեր է երկնքից, ապա ձեր պարտավորությունն է պահպանել այդ կրակը՝ թույլ չտալով դրան մարել։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր դուք լիովին կկարողանաք վայելել կյանքը։ Դա կարտահայտվի ձեր տրամադրվածությամբ եւ ամեն մանրուքով ուրախանալու հատկության շնորհիվ։ Նման օրերին ձեզ համար ամեն ինչ արտահայտվում է վառ գույներով։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր դուք հնարավորություն ունեք նորովի տեսնել այն անձնավորությանը, ում վաղուց ճանաչում եք։ Հնարավոր է, դրա համար առիթ հանդիսանա նրա ինչ-որ արարք կամ պարզապես հայացքը եւ ժպիտը։ Գուցե դա առի՞թ է՝ սեթեւեթելու կամ ռոմանտիկ հարաբերություններ հաստատելու համար։ Որոշողը դուք եք:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր լավ  օր է, որպեսզի ձեր սիրելիի համար ինչ-որ գաղտնիք բացեք կամ այլ կերպ արտահայտեք նրա հանդեպ ձեր վստահությունը։ Ինչպես յուրաքանչյուր մարդ, դուք նույնպես ունեք անձնական տարածք, սակայն երբեմն այն պետք է բացել սիրելիի առաջ։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր պետք է պատրաստվեք նրան, որ սիրելիի հետ հարաբերություններում ամեն ինչ հարթ չի ընթանա։ Վվեճերը սիրելիի հետ կարող են առաջանալ ոչնչից կամ ցանկացած մանրուքից։ Դա հաճելի չէ, սակայն սարսափելի բան էլ չկա։ Յուրաքանչյուր հարաբերություններ ժամանակ առ ժամանակ պետք է փորձության ենթարկվեն։

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր որքան էլ լավատես լինեք, հնարավոր է անձնական կյանքում անզորություն զգաք։ Սակայն աստղերը հուշում են, որ տխրելու պատճառներ չկան։ Դուք պարզապես հոգնած եք եւ չափից դուրս շատ ուժ եք վատնել հարաբերությունների կարգավորման համար։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր աշխատեք չբարդացնել հարաբերությունները սիրելիի հետ, իսկ լուրջ խոսակցությունները հետաձգել մեկ ուրիշ օրվա։ Թող որ ամեն ինչ լինի հեշտ եւ դրական, իսկ խնդիրների մասին կարելի է ժամանակվորապես մոռանալ։

ՁԿՆԵՐ

Այսօր դուք պետք է մոռանաք ձեր բարդույթների մասին, որոնք խանգարում են ձեզ երջանիկ լինել անձնական կյանքում։ Աստղերը հուշում են, որ հենց անինքնավստահությունն է, որ հանդիսանում է ձեր խնդիրերի մեծ մասի պատճառը։ Դուք արժանի եք ամենալավին՝ քնքշության, ռոմանտիզմի, երջանկության եւ սիրո։  


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել