Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Հայկական իրականություն. Քաղաքական պոռնկությունը հասարակ էրուդիցիայի պրիզմայով անցկացնելիս

21:08, 25 հոկտեմբերի

Եկեք խոսենք քաղաքականությունից...մասնավորապես քաղաքական պոռնկությունից՝ անցկացնելով հասարակ էրուդիցիայի պրիզմայով, չհավակնելով լուրջ քաքաքագիտական վերլուծության։ Ես այսպիսի մազոխիստական սովորություն ունեմ՝ պարբերաբար հետեւում եմ խորհրդարանական քառօրյաներին։ Այս սովորությունն ինձ մոտ առաջացել է երիտասարդ տարիքից եւ այնպես է արմատացել, որ ցավոք, չեմ կարողանում պայքարել դրա դեմ։ Վերլուծելով մեր «ԱԺ պատգամավորների» ելույթները՝ ես հաճախ գալիս եմ այն եզրակցության (իսկ վերջին մի քանի տարիների ընթացքում լիովին համոզվում եմ), որ հայ օրենսդիրները հոգեբանական եւ սեռական բնույթի խնդիրներ ունեն։ Կոչ եմ անում ընթերցողին այս աշխատությանը հումորով մոտենալ, այլապես առանց հումորի մեզ միայն երկու ճանապարհ է մնում. օճառ, պարան, աթոռ կամ հրացան, նռնակ եւ ինչ լինում է, թող լինի...

Հայտնի բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկին ասել է. «Այն, ինչ նախագահները չեն կարողանում անել իրենց կանանց հետ, անում են իրենց երկրի հետ։ Իմ կարծիքով հանճարեղ աֆորիզմ է, որը մեզ հիշեցնում է  ֆրեյդիզմի մասին եւ հիանալիորեն ներկայացնում այն, թե ինչու ենք մենք բոլորս, եւ ոչ միայն մենք, հայտնվել նման խորը եւ անհույս «հետույքում»։ Եվ խոսքս իրականում ոչ միայն նախագահների, այլեւ քաղաքական մյուս բոլոր գործիչների մասին է։ Միանգամից նշեմ, որ ես ոչ մի քաղաքական ուժի չեմ սատարում։

Ըստ իս՝ հավասարապես նողկալի են թե մեր գործող իշխանությունները, թե այսպես կոչված ընդդիմությունը, ինչի պատճառով ես հարկադրված ապաքաղաքական անձանց շարքին եմ պատկանում։ Բայց եկեք վերադառնանք մեր ոչխարներին, այսինքն՝ քաղաքական պոռնկությանը։ Հայտնի ակադեմիկոսներից մեկը, ում անունը հասկանալի պատճառով չեմ նշում, շատ դիպուկ բնութագրել է մեր այժմյան քաղաքական «էլիտան»՝ «ոռաբնակ»։ Ներողություն եմ խնդրում կոպիտ եւ կտրուկ արտահայտվելու համար, բայց այս բառը շատ ճիշտ ու ամենայն պերճախոսությամբ ներկայացնում է մեր «ազգի» (այս հասկացությունը մեր քաղաքական գործիչները շատ են սիրում շահարկել) մի ստվար զանգվածի զգացմունքները։ Քաղաքական պոռնկությունը հավանաբար շատ ավելի հին մասնագիտություն է, քան փողի դիմաց մարմին վաճառելը. Իհարկե, սա շատ ավելի անբարոյական է, քանի որ վաճառքի են դրվում խիղճը, պետության եւ հենց այդ նույն ազգի շահերը եւ այլն։

Մեր «ոռաբնակ» օրենսդիրներն այս գործում արդեն կատարելության են հասել։ Նախօրեին լսելով մի քանի պատգամավորների ելույթներ՝ այնպիսի տպավորություն էի ստացել, կարծես աբսուրդի թատրոնում եմ։ Լինելով ցինիկ՝ ես գիտակցում եմ, որ առանց պնակալեզության ոչ մի հաջողության չես կարող հասնել քաղաքական կարիերա կերտելիս, բայց ամեն ինչ իր սահմաններն ունի։ Եթե քննադատությունն ընկալվում է որպես ազգի դավաճանություն, ապա դա արդեն քաղաքական դիսկուրսի սահմանից դուրս է։ Սա ուղիղ ճանապարհ է դեպի դիկտատուրա եւ ֆաշիզմ՝ դրանց բնորոշ բոլոր հետեւանքներով։ Պատգամավորներից մի քանիսը, չգիտես ինչու, անտեղի հիշեցին Կոնչիտա Վյուրսթին, ով հավանաբար նրանց սեռական երեւակայության գագաթնակետն է, քանի որ այլ կերպ հնարավոր չէ բացատրել նրանց երկարաշունչ ելույթները։

Ընդհանուր առաքմամբ դիտելով եւ լսելով մեր օրենսդիրների ելույթները՝ անկախ սեռական եւ քաղաքական կողմնորոշումից, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մեր առաջ կանգնած են սեռապես չբավարարված մարդիկ, ովքեր հնարավորություն չունեն իրենց սեռական ֆանտազիաները գործի դնել ռեալ կյանքում, որոշել են «էն բանից անել» այդ նույն ազգին՝ թեկուզ բառերով։ Հարգարժան եւ մեծանուն Գարեգին Նժդեհի փոխարեն, ով ՀՀԿ-ականների ջանքերով վերջնականապես վարկաբեկվել է, ես խորհուրդ կտայի հանրապետականներին, եւ ոչ միայն նրանց, Ֆրեյդ կարդալ։

Եվ ոչ միայն կարդալ, այլ անգիր անել։ Օրինակ, հետեւյալ միտքը՝ «Միայն ակնհայտ նույնասեռականներն ու նրանց շարքում առաջին հերթին այն մարդիկ, ովքեր չեն կարող թույլ տալ իրենց տրվել զգացմունքային ակտերին, աչքի են ընկնում իրենց ակտիվ մասնակցությամբ մարդկության ընդհանուր շահերի հարցում...», հստակորեն արտահայտում է շատ հայ գործիչների աշխարհընկալումը։ Մեծ հաշվով, նրանց նեղ շահերի աշխարհը կենտրոնացած է առնանդամի գլխիկի վրա։ Ոչ մի կերպ չի ստացվում հարմարեցնել այն դրա համար բնությամբ նախատեսված տեղում, այդ պատճառով խեղճերն այն փայփայում են, համոզում, ուսումնասիրում, տառապում... Այնպես որ, հայ քաղաքական գործիչները Զիգմունդ Ֆրեյդի իրավացիության եւ հանճարի եւս մեկ ապացույցն են։

 

Ալեքս Ալիխանյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել