Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Կինո-պրեմիերաներ. NEWS.am STYLE-ի ընտրությունը

22:05, 23 հոկտեմբերի

Այս ուրբաթ լի է արկածային եւ պատմական ճամփորդություններով. այս հարցում մեծապես կօգնեն «Վիկինգները» եւ «Անիծվածների կացարանը» ֆիլմերը, որոնցից առաջինը կստիպի ձեզ հայտնվել Բրիտանիայի՝ 9-րդ դարում կատարվող իրադարձությունների կենտրոնում, իսկ երկրորդը՝ զգալ 19-րդ դարի վերջին բնորոշ հոգեբուժարանի «հաճույքը»։

«Վիկինգներ» ֆիլմը պատմական մարտաֆիլմ է։ Անկեղծ ասած՝ կինոնկարը ոչ մի լուրջ, ինտելեկտուալ գաղափարներ չի առաջադրում, ինչպես «Խիզախ սիրտը» ֆիլմը, եւ իր մասշտաբներով զիջում է «Գլադիատորին»։ Այնուամենայնիվ, եթե ցանկանում եք ուրբաթ երեկոյան կտրվել առօրյա հոգսերից, չծանրաբեռնվել, եւ «գլուխն ազատել» ամենօրյա խնդիրներից, ապա «Վիկինգները» հենց այն է, ինչ անհրաժեշտ է ձեզ։

Իրադարձությունները զարգանում են Շոտլանդիայի ափերին, որտեղ վիկինգների առագաստանավը հայտնվում է փոթորկի մեջ եւ կործանվում։ Նրանց միակ փրկությունը վիկինգների բնակավայրը գտնելն է։ Բայց դրա համար անհրաժեշտ է անցնել մի շարք անծանոթ ու վտանգավոր վայրերով, որտեղ նրանք նախկինում երբեք չեն եղել։ Ավելին, պատահաբար վիկինգների մոտ գերի է ընկնում Շոտլանդիայի արքայադուստրը, եւ նրանք մտադիր են փրկագին պահանջել աղջկա դիմաց։ Բայց իհարկե, թագավորը չի պատրաստվում հանձնվել եւ անմիջապես հավաքում է իր «գայլերի ոհմակը»՝ իրենց կատաղությամբ ու վայրենությամբ հայտնի զինվորիների մի խումբ...

«Անիծվածների կացարանը» ֆիլմը նկարահանված է Էդգար Պոյի փոքրիկ վեպի հիման վրա, սակայն ֆիլմը շատ քիչ ընդհանրություններ ունի բնօրինակ ստեղծագործության հետ։ Դժվար է հասկանալ, թե ինչ ժանրի կինոնկար է այն, քանի որ իրականում ֆիլմը կարելի է եւ դրամա, եւ սարսափ, եւ քրեական, եւ սեւ կատակերգություն համարել։ Չնայած ֆիլմը ներկայացնում են որպես թրիլլեր եւ սարսափ, բայց այս ֆիլմերի սիրահարները հիասթափություն կապրեն, քանի որ ֆիլմ ընդհանրապես սարսափի զգացում չի առաջացնում. կան հատվածներ, որոնք անգամ հումորային ու զվարճալի են։

Ֆիլմը պատմում է երիտասարդ բժիշկ Էդվարդ Նյուգեյթի մասին, ով գալիս է մի հին հոգեբուժարան՝ փորձ ձեռք բերելու համար։ Այս բուժհաստատությունը հայտնի է նրանով, որ տեղի բոլոր հիվանդները սոցիալական բարձր շերտի ներկայացուցիչներ են։ Հիվանդներից մեկը՝ Էլիզա Գրեյվսը, գրավում է  երիտասարդ բժշկի ուշադրությունը։ Շուտով պարզվում է, որ հոգեբուժարանի գլխավոր բժիշկը՝ Սիլաս Լեմբը, իրականում բժիշկ չէ, այլ հոգեկան հիվանդ, իսկ իրական բուժանձնակազմը փակված է նկուղում։ Էդուրադը հասկանում է, որ Էլիզային փրկելու եւ այս իրավիճակից դուրս գալու համար նա ստիպված է ներթափանցել «բժիշկ» Լեմբայի գիտակցության մեջ...

 

Յուլիա Վարդանյան 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել