Այս ուրբաթ լի է արկածային եւ պատմական ճամփորդություններով. այս հարցում մեծապես կօգնեն «Վիկինգները» եւ «Անիծվածների կացարանը» ֆիլմերը, որոնցից առաջինը կստիպի ձեզ հայտնվել Բրիտանիայի՝ 9-րդ դարում կատարվող իրադարձությունների կենտրոնում, իսկ երկրորդը՝ զգալ 19-րդ դարի վերջին բնորոշ հոգեբուժարանի «հաճույքը»։
«Վիկինգներ» ֆիլմը պատմական մարտաֆիլմ է։ Անկեղծ ասած՝ կինոնկարը ոչ մի լուրջ, ինտելեկտուալ գաղափարներ չի առաջադրում, ինչպես «Խիզախ սիրտը» ֆիլմը, եւ իր մասշտաբներով զիջում է «Գլադիատորին»։ Այնուամենայնիվ, եթե ցանկանում եք ուրբաթ երեկոյան կտրվել առօրյա հոգսերից, չծանրաբեռնվել, եւ «գլուխն ազատել» ամենօրյա խնդիրներից, ապա «Վիկինգները» հենց այն է, ինչ անհրաժեշտ է ձեզ։
Իրադարձությունները զարգանում են Շոտլանդիայի ափերին, որտեղ վիկինգների առագաստանավը հայտնվում է փոթորկի մեջ եւ կործանվում։ Նրանց միակ փրկությունը վիկինգների բնակավայրը գտնելն է։ Բայց դրա համար անհրաժեշտ է անցնել մի շարք անծանոթ ու վտանգավոր վայրերով, որտեղ նրանք նախկինում երբեք չեն եղել։ Ավելին, պատահաբար վիկինգների մոտ գերի է ընկնում Շոտլանդիայի արքայադուստրը, եւ նրանք մտադիր են փրկագին պահանջել աղջկա դիմաց։ Բայց իհարկե, թագավորը չի պատրաստվում հանձնվել եւ անմիջապես հավաքում է իր «գայլերի ոհմակը»՝ իրենց կատաղությամբ ու վայրենությամբ հայտնի զինվորիների մի խումբ...
«Անիծվածների կացարանը» ֆիլմը նկարահանված է Էդգար Պոյի փոքրիկ վեպի հիման վրա, սակայն ֆիլմը շատ քիչ ընդհանրություններ ունի բնօրինակ ստեղծագործության հետ։ Դժվար է հասկանալ, թե ինչ ժանրի կինոնկար է այն, քանի որ իրականում ֆիլմը կարելի է եւ դրամա, եւ սարսափ, եւ քրեական, եւ սեւ կատակերգություն համարել։ Չնայած ֆիլմը ներկայացնում են որպես թրիլլեր եւ սարսափ, բայց այս ֆիլմերի սիրահարները հիասթափություն կապրեն, քանի որ ֆիլմ ընդհանրապես սարսափի զգացում չի առաջացնում. կան հատվածներ, որոնք անգամ հումորային ու զվարճալի են։
Ֆիլմը պատմում է երիտասարդ բժիշկ Էդվարդ Նյուգեյթի մասին, ով գալիս է մի հին հոգեբուժարան՝ փորձ ձեռք բերելու համար։ Այս բուժհաստատությունը հայտնի է նրանով, որ տեղի բոլոր հիվանդները սոցիալական բարձր շերտի ներկայացուցիչներ են։ Հիվանդներից մեկը՝ Էլիզա Գրեյվսը, գրավում է երիտասարդ բժշկի ուշադրությունը։ Շուտով պարզվում է, որ հոգեբուժարանի գլխավոր բժիշկը՝ Սիլաս Լեմբը, իրականում բժիշկ չէ, այլ հոգեկան հիվանդ, իսկ իրական բուժանձնակազմը փակված է նկուղում։ Էդուրադը հասկանում է, որ Էլիզային փրկելու եւ այս իրավիճակից դուրս գալու համար նա ստիպված է ներթափանցել «բժիշկ» Լեմբայի գիտակցության մեջ...
Յուլիա Վարդանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:31, 18 ապրիլի
Coachella փառատոնի ժամանակ Ջեֆ Բեզոսը չէր թաքցնում իր զգացմունքները Լորեն Սանչեսի նկատմամբ11:59, 18 ապրիլի
Քիմ Քարդաշյանը նոր ֆոտոշարքով է կիսվել Կարիբյան ծովում իր գեղատեսիլ հանգստից11:17, 18 ապրիլի
Ջիջի Հադիդը կիսվել է Victoria's Secret-ի նոր գովազդային արշավի կուլիսային կադրերով10:30, 18 ապրիլի
«Դիսնեյլենդ» այցելելու համար Բիանկա Սենսորին ընտրել էր համեմատաբար համեստ հանդերձանք, սակայն հրաժարվել էր կոշիկներից10:05, 18 ապրիլի
«Յաշան ու Լեոնիդ Բրեժնեւը»՝ 5, «Ամերիկացին»՝ 4 մրցանակ. «Անահիտ» մրցանակաբաշխության կարմիր գորգն ու բոլոր մրցանակակիրները (ֆոտո)09:00, 18 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:37, 17 ապրիլի
Պոռնոդերասանները պատմել են իրենց «ծանր աշխատանքի» մասին22:34, 17 ապրիլի
Աշխարհում սերմնահեղուկի ամենամեծ բանկը, որտեղ ամսական կարող եք վաստակել 420 ֆունտ, կենտրոն է բացել Մեծ Բրիտանիայում21:13, 17 ապրիլի
Ամերիկացի հայտնի ռեստորատորը Ջեֆ Բեզոսի նշանածին «բացարձակ տհաճ» է համարում20:23, 17 ապրիլի
Wine Story. Մինչեւ 5000 դրամ արժողությամբ գինի՝ Մալբեկի համաշխարհային օրվա համար19:37, 17 ապրիլի
Maserati GranCabrio-ն աշխարհում ամենաարագ էլեկտրոմոբիլն է16:11, 17 ապրիլի
Ավստրալիայում ամենաթանկ ամուսնալուծությունն ավարտվել է կնոջ հաղթանակով. նա դավաճան ամուսնուց կստանա 180 միլիոն դոլար եւ անշարժ գույք