Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Խորհուրդներ կանանց համար. ինչպես հաջողության հասնել բիզնեսում եւ հարստանալ

21:39, 24 հոկտեմբերի

Հազարավոր գրքեր կան, որոնք պատմում եւ ուղղորդում են, թե ինչպես կարելի է ֆինանսական հաջողությունների հասնել։ Սակայն չգիտես ինչու՝ հարուստ տղամարդիկ ավելի շատ են, քան հարուստ կանայք։ Հայտնի հոգեբան Ջուդ Միլեր Բերքերը, ով  «Միլիոնատերերի գաղտնիքները» գրքի հեղինակն է, պատմել է, թե ինչպես կարող են կանայք հարստանալ եւ ինչպես հաջողության հասնել։

Խորհուրդ 1. Ստեղծեք ձեր ունեցվածքը եւ կառավարեք այն

Հստակեցրեք ձեր նպատակները եւ վերահսկեք ձեր գումարները՝ ծախսելով դրանք միայն անհրաժեշտության դեպքում։ Եթե որոշել եք սեփական բիզնես հիմնել եւ միլիոնատեր դառնալ, ապա մի լավ բիզնես-նախագիծ մշակեք եւ փորձեք հասնել ձեր նպատակներին՝ ունենալով հստակ մարտավարություն։

Խորհուրդ 2. Մի զարմացեք կանխակալ եւ խտրական վերաբերմունքից  

Այսօր բիզնես հիմնող կանանց դեմ ավելի շատ կանխակալ եւ խտրական վերաբերմունք են ցուցաբերում, քան մի քանի տասնյակ տարի առաջ, բայց դրանք էլ իրենց տեղն ունեն։ Նախօրոք մտածեք այն կարծրատիպերի մասին, որոնց կարող եք բախվել։ Ավելի քրտնաջան աշխատեք, ինչը կստիպի տղամարդկանց հարգել ձեզ, ինչպես նաեւ նոր հաղթանակներ նվաճել։

Խորհուրդ 3. Պահպանեք աշխատանքի եւ ընտանիքի միջեւ առկա բալանսը 

Ամուսնացեք այնպիսի տղամարդու հետ, ով համաձայն կլինի կիսել տնային բոլոր հոգսերը եւ կօգնի երեխաների դաստիարակության հարցում։ Եթե ձեր ամուսինը պահպանողական մտածելակերպ ունենա, ապա բիզնեսի համար ձեզ այլեւս ժամանակ չի մնա։  

Խորհուրդ 4. Իրական առաջնորդ դարձեք

Մինչ միլիոնատեր դառնալը, դուք պետք է ճիշտ գնահատեք ձեր ուժեղ եւ թույլ կողմերը։ Միայն այս ամենը ճիշտ գնահատելով կարող եք ինքնավստահություն եւ մեծ ուժ ձեռք բերել։ Ավելի կոշտ ու նպատակասլաց եղեք, քանի որ այժմ հենց դա է պահանջվում։

Խորհուրդ 5. Փորձեք զգայուն եւ հուզական չլինել

Հաջողության հասնելու համար պետք է նաեւ կառավարել այն, ինչ կարող է սթրես առաջացնել ձեզ մոտ։ Սովորեք ավելի մեղմ արտահայտել ձեր զգացմունքները։ Դա կօգնի մարդկանց հետ ճիշտ շփվել, ինչը չի կարող դրական ազդեցություն չունենալ ձեր ընտրած ճանապարհին։

Խորհուրդ 6. Շրջապատ ձեւավորեք

 Կարեւոր հաջորդ պայմանը շփումն է՝ եւ տղամարդկանց, եւ կանանց հետ։ Շփվեք այն մարդկանց հետ, ովքեր ուրախություն են պատճառում ձեզ,ում հետ խոսելը հաճելի է ձեզ։ Իսկական ընկերությունը իսկապես կարող է օգնել բիզնեսում։  

Խորհուրդ 7. «Ուսուցիչ» գտեք

Շատ օգտակար է մեկ ուրիշ, ավելի փորձառու մարդկանցից սովորելն ու գիտելիքներ քաղելը։ Նման մարդկանց կարելի է գտնել եւ ձեր շրջապատում, եւ հարազատների շրջանում, եւ այլ կազմակերպություններում։

Խորհուրդ 8. Ավելի մարդամոտ եղեք

Բիզնեսում հաջողություններ եւ հաղթանակներ գրանցելու համար պետք է կարողանաք «ստիպել» մարդկանց համաձայնել այն ամենին, ինչ դուք եք ցանկանում։ Փորձեք զարգացնել ու խորացնել այդ հմտությունը։ Կարելի է համապատասխան գրականություն կարդալ, սակայն ավելի ճիշտ կլինի հաճախ գնալ գործնական հանդիպումների՝ պրակտիկ գիտելիքներ եւ փորձ ձեռք բերելու համար։ Կարող եք հետեւել, թե ինչպես են աշխատում այլ մարդիկ, բայց ձեւավորելով ձեր անձնական ոճը։

Խորհուրդ 9. Աշխատեք միլիոնատիրոջ նման

Հաջողության հասնում են այն մարդիկ, ովքեր որպես կանոն կենտրոնացած են իրենց աշխատանքի վրա, ճիշտ են կազմակերպում այն, շփվող են, ղեկավարման ջիղ ունեն եւ ամեն ինչ գիտեն իրենց բիզնեսի մասին՝ մանրուքներից սկսած։ Հետեւաբար, պետք է այնպիսի գործ ընտրել, որը ձեզ հաճույք կպատճառի, իսկ նման բիզնեսը չի կարող անհաջող լինի։

Խորհուրդ 10. Ճանաչեք սեփական անձը

Փորձեք լինել այնպիսին, ինչպսին կաք՝ իհարկե, ավելի զարգացնելով բնավորության այն գծերը, որոնք կարող են օգնել ձեզ աշխատանքի մեջ։ Հիմնականում պետք է ուշադրություն դարձնել կենտրոնացմանը, փոխզիջման ու անկեղծությանը, քանի որ նյարդային կամ զայրացած լինելը ոչ չի կարող օգնել ձեզ այս հարցում։

 

Աղբյուրը՝ Bublik


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել