Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Հոգեբանական գաղտնիքներ, որոնք անհրաժեշտ է իմանալ

22:07, 25 հոկտեմբերի

Կյանքում հաճախ ենք բախվում այնպիսի իրավիճակների, որոնց ժամանակ այնքան է վստահ չենք զգում մեզ։ Ներկայացնում ենք հոգեբանական մի քանի գաղտնիք, որոնք կօգնեն ձեզ դուրս գալ նման իրավիճակներից։ 

Այսպիսով

Երբ մի քանի մարդ միանգամից ծիծաղում են, ապա յուրաքանչյուրը բնազդաբար նայում է նրան, ով իրեն ավելի շատ է դուր գալիս, կամ մեկին, ում նա ավելի մտերիմ է համարում։

Եթե դուք նյարդայնանում եք, բայց ձեզ մի շատ պատասխանատու գործ են հանձնարարել, ապա ծամոն ծամեք։ Այդպես դուք կհանգստանաք, քանի որ սնվելու գործընթացը ենթագիտակցաբար ասոցացվում է հանգստության եւ ապահովության հետ։

Եթե ձեզ վրա ինչ-որ մեկը բարկանում կամ գոռում է, հանգստություն պահպանեք։ Միգուցե դուք այդպես շատ ավելի զայրացնեք նրան, եւ ավելի ուշ նա հաստատ կզղջա իր պահվածքի համար։

Եթե զրուցակցի պատասխանը կիսատ է կամ ձեզ չի գոհացնում, մի կրկնեք հարցը. պարզապես նայեք դիմացինի աչքերին, եւ նա կշարունակի խոսել։

Պարզվում է, որ դեմքի միմիկաներն ազդում են զգացմունքների վրա։ Եթե  դուք լայն ժպտաք, ապա այն կօգնի ավելի անկեղծ արտահայտել ձեր երջանկության զգացումը։

Փորձեք խոսել առանց «ինձ թվում է», «ես կարծում եմ» արտահայտությունների։ Սա անտեղի անվստահություն է ներշնչում զրուցակցի մոտ։

Կարեւոր հանդիպումներից  առաջ մտածեք, որ զրուցակիցը ձեր հին ընկերներից մեկն է. այսպես ավելի քիչ կհուզվեք։

Եթե ինչ-որ մեկին հանդիպելիս ավելի  ցայտուն արտահայտեք ձեր սերն ու ուրախությունը, ապա ժամանակի ընթացքում դուք իսկապես ուրախ կլինեք նրան տեսնելիս։

Եթե կարողանաք սթրեսային իրավիճակներում ամեն ինչ դիտարկել որպես նոր մարտահրավեր, նոր փորձություն, ապա սթրեսի բացասական ազդեցությունը կնվազի։

Ինքնավստահ եղեք ձեր արանքներում. հաճախ մարդիկ չեն տարբերում սովորական ինքնավստահությունը այն բանից, թե արդյոք դուք դա իսկապես կարող եք անել, թե ոչ։

Եթե շատ եք շփվում մարդկանց հետ, ապա ձեր ետեւում հայելի դրեք. ոչ մեկ չի սիրում հաելու մեջ իրենց բարկացած ու նյարդայնացած տեսնել։

Եթե ժողովի կամ հանդիպումների ժամանակ ինչ-որ մեկը պատրաստվում է ձեզ քննադատել, ապա նստեք հենց նրա կողքին. այդպես նա շատ ավելի մեղմ կլինի։

Առաջին հանդիպումը պետք է անցկացնել մի վայրում, որտեղ դուք շատ ավելի դրական էմոցիաներ կստանաք, ինչը ձեզ ավելի մեծ հաճույք կպատճառի։

Հանդիպման ժամանակ փորձեք ուշադրություն դարձնել զրուցակցի աչքերին. տեսողական կոնտակտը կօգնի փոխադարձ համակրանք ձեւավորել ձեր միջեւ։

 

 

Աղբյուրը՝ ADME


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել