Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Աննա Մանուչարյանը, Արմեն Դալաքյանը, Մանանա Գեւորգյանը եւ այլք՝ «Պապարացի» ֆիլմում

20:30, 23 հոկտեմբերի

Վերջին տարիներին հայակական կինոշուկան գրեթե նոր ֆիլմերի պակաս չի ունենում։ Ամեն տարի ֆիլմասեր հասարակությանը ներկայացնում են տարբեր ժանրերի նոր ֆիլմեր։

Շուտով մեծ էկրաններ կբարձրանա  «Պապարացի» երիտասարդական դրաման, որի ռեժիսորն ու սցենարի հեղինակը Նադի Իսպիրյանն է։

«Սա իմ առաջին պրոֆեսիոնալ ֆիլմն է։ Այն լուսանկարչուհու՝ Արաքսյայի  մասին է։ Ֆիլմի սկզբում Արաքսյան շատ միամիտ, երազկոտ աղջիկ է լինում, բայց ամեն ինչ փոխվում է, երբ իր սիրելի տղամարդը՝ Տարոնը, տարածում է իրենց անձնական էրոտիկ լուսանկարները եւ խայտառակում Արաքսյային: Թե ինչ է կատարվում հետո, կիմանաք ֆիլմի դիտման ընթացքում։ Իսկ ֆիլմի ասելիքը կնշեմ մեկ նախադասությամբ՝ ինչպես ասել է Շեքսպիրը՝ «Грехи других судить Вы так усердно рветесь, начните со своих и до чужих не доберетесь» »,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Նադին։

Ֆիլմը երիտասարդական դրամա է։ Ֆիլմում հանդես են եկել մի շարք հայտնի դերասաններ՝ Աշոտ Հակոբյանը, Աննա Մանուչարյանը, Արմեն Դալլաքյանը, Հայկ Հովհաննիսյանը, Քրիստինա Կարապետյանը, Էդգար Սարգսյանը, Մանանա Գեւորգյանը, Գայանե Կատունյանը, Աննա Գեւորգյանը եւ այլն։

«Ֆիլմում գլխավոր դերակատարներին՝ Արաքսյային մարմնավորել եմ ես, իսկ Տարոնին՝ Հայկո Հովհաննիսյանը։ Գլխավոր հերոսուհուն ինքս եմ մարմնավորել, քանի որ սցենար գրելուց ապրում էի հերոսուհու  զգացողությունները, եւ մտածեցի, որ շատ բնական կմատուցեմ։ Իմ կարծիքով, յուրաքանչյուր մարդու մոտ ամեն ինչ էլ ստացվում է, եթե կա ցանկություն, եւ եթե նա այդ գործը սիրով է անում։ Ես սիրում եմ իմ մասնագիտությունը, փոքրուց եմ հասկացել, որ ռեժիսուրան իմն է, իմ աշխարհն է, իմ բռնած ուղին, իմ կյանքի նպատակը։ Մինչեւ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիստոտ ընդունվելը, սիրողական շատ աշխատանքներ ունեի նկարահանած։ Փոքր ժամանակ՝ 5-6 տարեկանում, երբ իմ տարիքի երեխաներին տիկնիկ էին նվիրում կամ ուրիշ խաղալիքներ, ինձ՝ տեսախցիկ, շտատիվ եւ այլ տեխնիկա (ժպտում է)»,- նշեց Նադին։


Ֆիլմի հեղիինակի խոսքով՝ ֆիլմը նկարահանել են 15 օրվա ընթացքում։

«Ֆիլմը նկարվել է միայն Հայաստանում, եթե ուրիշ երկրում նկարահանեի այս կինոն, հաստատ գլխավոր հերոսուհին խայտառակ չէր լինի։ Նկարահանումները տեւեցին 15 օր, բայց աշխատում էինք օրը 24 ժամ։ Պետք է հասցնեինք, քանի որ պատճառներ կային, օրինակ՝ դերասաններից մի քանիսը պետք է մեկնեին ուրիշ երկիր։ Բայց շատ հաճելի էր եւ հեշտ աշխատել դերասանական այդ կազմի հետ։ Իհարկե, ընթացքում բարդություններ լինում էին, բայց աշխատել եմ անտեսել դրանք։  Դե, պատկերացրեք ֆիլմում խաղում են 60-ից ավել դերասաններ, եւ դժվար էր գրաֆիկը կազմելը, քանի որ մեկին հարմար չէր, մյուսն ուշանալու էր, մեկը հիվանդանում էր, եւ ստիպված էինք լինում օրվա գրաֆիկը անընդհատ փոխել։ Բայց, փառք Աստծո, սա այն դեպքն չէր, որ ասում են «поспешишь людей насмешишь»։ Ամեն ինչ կազմակերպվեց եւ պրոֆեսիոնալ արվեց, անգամ այդ կարճ ժամանակահատվածում։ Խոստանում ենք, որ ամբողջ 1։30 րոպեի ընթացքում հանդիսատեսին լարվածության մեջ ենք պահելու»,- ասաց Նադին՝ ավելացնելով. «Չեմ սիրում քննադատություններ, լավ բաներ ասեք, վատը ինքս եմ տեսնում կամ ասելուց թող այնպես ասեն, որ մարդուն չվիրավորեն։ Շատերը խայթող բնավորություն ունեն, այնպես են անում, կարծես թե ուրախանան ոչ թե քո լավի համար»։

Ֆիլմի պրեմիերայի օրը դեռեւս հստակեցված չէ։
«Իսկզբանե որոշել էինք, որ սեպտեմբերին պրեմիերան լինի, սակայն որոշ պատճառներով չհասցրեցինք, այստեղ էլ ասել են՝ «ուշ լինի, նուշ լինի»։ Հիմա դեռ չեմ ցանկանում բարձրաձայնել օրը, մեկ էլ տեսաք՝ էլի ինչ-որ բան այն չլինի։ Այնպես որ, կասեմ միայն շատ շուտով»,- հավելեց ֆիլմի հեղինակը։


Զրուցեց՝ Մելինե Տոնոյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել