Երիտասարդ երգիչ Ռոմա Թոմասը պատմում է հայկական շոու բիզնես իր նորամուտի, նախընտրած ոճի եւ մնացած երգիչներից տարբերվելու ցանկության մասին:
«13 տարեկանից սկսել եմ երգել: Ընդունվել եմ Երգի պետական թատրոնին կից պատանեկան ստուդիան:Ավարտելուց հետո 3 տարի ձայնս մշակել եմ Նազարյան Հովհաննեսի մոտ: Այնուհետև ծառայության եմ անցել հայոց բանակում, իսկ դրանից հետո հանգամանքների բերումով մեկնել եմ Ռուսաստան:Այնուհետև վերադարձա հայրենիք ու փորձեցի զբաղվել նրանով, ինչն ամենաշատն եմ սիրում՝ սկսեցի երգել: Նկարահանեցի առաջին տեսահոլովակս՝ «Գիշերը», որի ռեժիսորը Ռոլանդ Սարգսյանն է: Այժմ էլ պատրաստում ենք 2-րդ տեսահոլովակը՝ «Վերադարձիր» երգի հիման վրա, որը նկարահանել է ռեժիսոր Սուրեն Թադևոսյանը»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Թոմասը:
Հարցին, թե ի՞նչ է անհրաժեշտ երիտասարդ երգչին հայկական շոու բիզնես մուտք գործելու համար, նա պատասխանեց. «Անհրաժեշտ է, որ երիտասարդ երգիչը չլինի կոմպեքսավորված, չփորձի նմանվել արդեն հայտնի երգիչների և չկրկնօրինակի նրանց: Թեկուզ ունենա փոքրիկ թերություններ, որոնք ժամանակի ընթացքում կհղկվեն: Չվախենա փորձություններից և ոչ թե պարզապես փորձի ձայն ցույց տալ, այլ անպայման հոգի դնի երգերի մեջ»:
Ռոմա Թոմասը նաեւ նշեց, որ շոու բիզնես մուտք գործելու համար ամենամեծ խոչընդոտը ֆինանսի բացակայությունն է:
«Կարող ես լինել տաղանդավոր, ունենաս հրաշալի տվյալներ, բայց ֆինանսի բացակայության պատճառով, այդպես էլ չկայանաս որպես երգիչ»,- ասաց երգիչը:
Սեփական երգելաոճի ընտրության եւ հնարավոր ոճային փոփոխությունների մասին երիտասարդ երգիչը պատասխանեց. «Ես պարզապեց երգում եմ այն ոճով, որն ամենից շատ եմ սիրում և որն ամենահոգեհարազատն է ինձ: Ընդհանրապես փորձում եմ տարբերվել իմ տեսակով և երգելաոճով: Չեմ սիրում նմանակել կամ նմանվել որևէ մեկին: Ինչ վերաբերում է ոճի փոփոխությանն ասեմ, որ բնականաբար չեմ ընտրի դասական ոճը, քանի որ այն ուղղակի իմը չէ: Բայց ժամանակի ընթացքում հնարավոր է հանդես գամ մեկ այլ ոճով, որը հեռու չի լինի իմ նախըտրածից և միևնույն ժամանակ ավելի մեծ պահանջարկ կունենա կամ կլինի տվյալ ժամանակին համահունչ»:
Հարցին՝ չե՞ք վախենում չկայանալուց, Ռոմա Թոմասը պատասխանեց շատ կարճ, բայց հստակ՝ «Երբեք չեմ վախենում, քանի որ վախն Աստծուց չէ»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ13:14, 19 ապրիլի
Անզուգական Մոնիկա Բելուչին ասում է, որ «համակերպվել է ծերության հետ»12:22, 19 ապրիլի
Բեն Աֆլեքի դուստրը «քամինգ աութ» է արել. Ֆինն իրեն ոչ տղամարդ է համարում, ոչ՝ կին11:21, 19 ապրիլի
Վիկտորյա Բեքհեմը բացահայտել է իր ե Դեւիդի երջանիկ ամուսնության գաղտնիքը