«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Ուղեգիր» դեպի Պորտուգալիա հայ երիտասարդների համար (մաս 3)

22:35, 25 հոկտեմբերի

Օր երրորդ. բավականին կարեւոր եւ պատասխանատու օր մեզ՝ հայերիս համար, քանի որ երեկոյան պետք է ներկայացնեինք հայկական մշակույթը: Մենք ունեինք մեկ հստակ նպատակ՝ գեղեցիկ մոտեցում ցուցաբերել այս հարցին ու ճիշտ ներկայացնել ինքներս մեզ, որպեսզի բոլորը վայելեին ոչ միայն հայկական գինին եւ մեզ հետ տարված համեղ ուտեստները, այլեւ իսկապես ծանոթանային մեր երկրին, հայկական մշակույթին, եւ ոչ մեկ հիասթափված չհեռանար մեր կազմակերպած երեկոյից, ինչպես պատահեց ինձ հետ խորվաթական եւ իսպանական երեկոներից հետո (այս մասին ես խոսել եմ իմ նախորդ հոդվածում):


Սակայն մինչ այդ դիտեցինք ծխախոտի մասին մի քանի հետաքրքիր գովազդ եւ փորձեցինք գտնել դրանց թաքնված իմաստը, քննարկել ու մտածել, թե որքանով են ծխախոտի գովազդները արդիական մեր օրերում եւ ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ դրանք: Հավատացեք, որ ծխախոտի գովազդները, համենայն դեպս նրանք, որոնք մենք դիտեցինք, այդ ենթատեքստերով այնպես են «գովում» ծխածոտն ու ծխելը, որ իսկապես ծխելու ցանկություն է առաջանում: Ի դեպ, հենց այս գովազդների եւ հոլիվուդյան ֆիլմերի «շնորհիվ» էլ բոլորը, հատկապես դեռահասները, կարծում են, որ ծխելով ինքնահաստատվում ու կայանում են, քանի որ ֆիլմերում բոլոր հարուստ եւ գործարար մարդիկ ծխախոտ են ծխում, ինչը չի կարող ազդեցություն չունենալ երիտասարդների վրա:

Այս ամենից հետո բոլորը գնացին հանգստանալու, բացի մեզանից, քանի որ պետք էր պատրաստվել՝ փչել եռագույն փուչիկներ, զարդարել գեղեցիկ սեղաններ, ընտրել հայկական երգեր, ինչպես նաեւ ամփոփել այն տեղեկատվությունը, որը կներկայացներ մեզ ու մեր երկիրը:

Երեկոն սկսվեց, բոլոր մասնակիցները եկան, բայց ներս մտնելու համար կար մի պայման՝ հայ տղաներից մեկը պետք է հատուկ մատիտներով մեր եռագույնը նկարեր մասնակիցների  դեմքի վրա:

Այսպես մեկնարկեց հայկական երեկոն, եւ մենք սկսեցինք ներկայացնել մեր պատմությունը, ավանդույթները, ուտեստները, նշեցինք թե ինչ են խորհրդանշում մեր դրոշի գույները, իսկ հետո նրանց հայկական պարերի մի քանի շարժում սովորեցրեցինք եւ բոլորով պարեցինք:

Այսպիսով, բոլորը ոչ միայն վայելեցին հայկական երեկոն, այլեւ ցանկացան գալ ու տեսնել մեր երկիրը (ի դեպ, հավանաբար նրանցից չորսը նոյեմբեր ամսին կլինեն Հայաստանում): Թող անհամեստություն չթվա, բայց մեր երեկոն լավագույնն էր, եւ դա փաստում էին բոլորը:

Ըստ ծրագրի՝ չորրորդ օրն ազատ էինք, եւ մենք որոշեցինք անցկացնել այն Ատլանտյան օվկիանոսի ափին. գնացինք Պորտուգալիայի Տրոյա թերակղզի:

Անծայրածիր օվկիանոս, մանր ավազ, հրաշալի եղանակ, պայծառ արեւ, մաքուր օդ, լավ մարդիկ եւ թարմ միրգ. մի գաղտնիք բացեմ՝ թարմ միրգ միայն հայերս ունեինք, քանի որ մեր խմբում խելացի մարդիկ խելացի գաղափարներ էին առաջարկում:

Օրը մեկ ակնթարթի պես անցավ, եւ մենք նկատեցինք, թե ինչպես է արեւը մայր մտնում ու թաքնվում մեզանից:

Վերջին երկու օրերը նույնպես շատ հետաքրքիր անցան, հատկապես երբ մասնակիցները  պրոֆեսիոնալ նկարչի՝ Զե Նովայի օգնությամբ սկսեցին իրենց ազգային հագուստները կրող աղունիկներ նկարել. ահա եւ մեր աղունիկները:

Վերջին երկու օրերի ընթացքում կայացան նաեւ սերբական եւ վրացական երեկոները:

Ամենավերջում հրաժեշտի երեկոն էր՝ լի պորտուգալական խոհանոցին բնորոշ ուտեստներով, պորտուգալական երաժշտությամբ, հուզիչ եւ անմոռանալի պահերով: Ինչու՞ հուզիչ, որովհետեւ վերջին մեկ շաբաթվա ընթացքում այս անծանոթ մարդիկ իսկապես հարազատ էին դարձել մեզ համար: Նրանք արդեն մեր ընկերներ են, ում հետ ապրել ենք մի շարք գեղեցիկ պահեր ու հրաշալի զգացմունքներ: Դժվար էր նաեւ հրաժեշտ տալ այդ գողտրիկ քաղաքին, որը մշտապես լի էր անակնկալներով, որոնց մասին կխոսենք մի փոքր ավելի ուշ: Այսպիսով, ձեռք բերելով նոր ընկերներ, նոր գիտելիքներ, հաճելի ու ջերմ տպավորություններ, անմոռանալի հիշողություններ՝ վերադառնում ենք Հայաստան:

 

Դ. Հովհաննիսյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել