MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Աշնանային աղանդեր՝ մասկարպոնե պանրով

20:12, 31 հոկտեմբերի

Մասկարպոնեն իտալական սերուցքային պանիր է, որի հայրենիքը Իտալիայի Լոմբարդիա շրջանն է։ Կարծիք կա, որ այն առաջին անգամ պատրաստել են Լոդի եւ Աբբիատեգրասսո շրջաններում XVI - XVII դարերում։ Մասկարպոնե պանիրը հաճախ է օգտագործվում աղանդեր պատրաստելիս։

Ներկայացնում ենք անկրկնելի համ ունեցող մի աղանդեր։ Այն հիմնականում պատրաստում են այնպիսի մրգերից, որոնք մեզ հիշեցնում են աշնան մասին՝ թարմ եւ հասած խնձոր ու տանձ։

Այսպիսով, պատրաստման համար անհրաժեշտ է՝ երկու քաղցր հասած խնձոր եւ տանձ, կես մանգո, կես կիտրոնի հյութ, երկու-երեք ճաշի գդալ շաքարի փոշի։ Բացի այդ, կրեմի համար անհարժեշտ է՝ 250 մասկարպոնե պանիր, 100մլ. յուղալի սերուցք, մեկ ճաշի գդալ կիտրոնի հյութ, երկու ճաշի գդալ շաքարի փոշի, ինչպես նաեւ անանուխի տերեւ՝ զարդարելու եւ գեղեցիկ մատուցելու համար։

Բոլոր մրգերը պետք է լվանալ, մաքրել, եւ մանր քառակուսիների ձեւով կտրատել։ Այնուհետեւ այս ամենը անհարժեշտ է լցնել խորը ամանի մեջ, ավելացնել կիտրոնի հյութն ու խառնել շաքարի փոշին։ Հաջորդ քայլով պետք է պատրաստել կրեմը՝ միասին խառնելով մասկարպոնե պանիրը, կիտրոնի հյութը, շաքարի փոշին եւ յուղալի սերուցքը։ Արդյունքում միատարր, խիտ եւ թանձր զանգված է ստացվում։

Այնուհետեւ պատրաստված մրգերը պետք է հաջորդաբար շերտերով դնել. առաջին շերտը՝ մանրացված մրգերը, մյուսը՝ կրեմը։ Իսկ մատուցելիս կարելի է զարդարել անանուխի տերեւով։

 

Աղբյուրը՝ vkusnyblog.ru

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել