«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ռուս երգչուհին այլանդակվել է 9 պլաստիկ վիրահատություններից հետո

12:04, 30 հոկտեմբերի

Ռուս հայտնի երգչուհի Саша Project-ը, ում «Очень нужен ты» եւ «Белое платье» երգերը 2000-ականների սկզբին գրավել էին ռուսական բոլոր վարկանիշային աղյուսակները, տեւական ժամանակ է չի հայտնվել հեռուստաէկրաններին։

Պարզվել է, որ այս հարցում «մեղավոր են» երգչուհու կատարած ինը վիրահատությունները, որոնք պարզապես այլանդակել են վերջինիս։

Սաշան super.ru հրատարակությանը տված անկեղծ հարցազրույցի ժամանակ պատմել է իր խնդիրների մասին։

Ամեն ինչ ակսել է նրանից, որ երգչուհին մոսկովյան կլինիկաներից մեկում ցանկացել է վիրահատել քթի միջնապատը, քանի որ շնչառական որոշ խնդիրներ է ունեցել։ Բժիշկը հետազոտելուց հետո նրան առաջարկել է ոչ միայն վիրահատել միջնապատն, այլեւ իմպլանտ տեղադրել ծնոտի մեջ։

Բժիշկը վստահաբար ասել է, որ դա ավելի կգեղեցկացնի երգչուհուն եւ Սաշան համաձայնել է։

Առաջին վիրահատությունից հետո երգչուհու քիթը ծռվել է, իսկ իմպլանտը՝ կորացել։

Պահանջվել է եւս մի քանի վիրահատություններ, որոնց արդյունքում երգչուհու բերանի մեջ երկու անցք են բացել, որպեսզի հետազոտեն եւ ուղղեն ծնոտի իմպլանտը։ Այս ամենի հետեւանքով երգչուհու մոտ սեպսիս է առաջացել եւ կրկին վիրահատել են Սաշային՝ այս անգամ նրա կյանքը փրկելու համար։

Երգչուհին նաեւ մի քանի անգամ կրծքի ձգման վիրահատություն է կատարել։ Ծննդաբերությունից հետո նա որոշ խնդիրներ է ունեցել այս հատվածում եւ որոշել է դիմել պլաստիկ վիրաբույժների օգնությանը։ Նրա կրծքի մեջ շատ փոքր իմպլատներ են տեղադրել, սակայն վնասել են որոշ հյուսվածքներ, ինչի արդյունքում նրա կուրծքը ինչ-որ անհասկանալի քառակուսու կամ եռանկյունու տեսք  է ստացել։ Եվ կրկին նոր վիրահատությունների է կարիք է եղել՝ սխալն ուղղելու համար։

Ըստ երգչուհու մայրիկի՝ Սաշան այս վիրահատությունների համար այնքան գումար է ծախսել, որ կարելի էր 1 սենյականոց բնակարան գնել Մոսկվայում։ Սաշան ինն անգամ վիրահատվել է, որոնց արդյունքում քիթը կորացել է, եւ նա անճանաչելի է դարձել։ Սա նաեւ բացասաբար է ազդել երգչուհու հոգեբանական վիճակի վրա, քանի որ այժմ նա բարդույթավորում է մարդկանց շրջապատում հայտնվելիս։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել