NEWS.am STYLE-ը շարունակում է հետեւել «Հայաստանի ձայնը-3» նախագծի ընթացքին եւ իր ընթերցողներին ներկայացնել ամենահետաքրքիր մասնակիցներին: Նախորդ շաբաթ՝ կույր լսումների չորրորդ օրն իր ելույթով աչքի ընկավ Ջուլիետա Գրիգորյանը, ում մասնակցությունը հետաքրքրական է նաեւ նրանով, որ Ջուլիետան «Հայաստանի ձայնը» նախագծի նախորդ եթերաշրջանի եզրափակիչ փուլ անցած Արեւ Գրիգորյանի քույրն է: NEWS.am STYLE-ը զրուցել է Ջուլիետայի հետ իր երաժշտական ուղու, նախագծին մասնակցելու եւ այլնի մասին:
Երբվանից՞ եք սկսել երգել եւ ինչ՞ հաջողությունների եք հասել մինչ այժմ երգարվեստում։
Երգում եմ վեց տարեկանից, բայց որպես մենակատար առաջին անգամ ելույթ ունեցա հենց «Հայաստանի ձայնը» նախագծի շրջանակներում: Արդեն վեց տարի է՝ հանդիսանում եմ «Jazzel» ջազ-փոփ խմբի անդամ: Իմ հաջողության գրավականը հանդիսանում է լավ ուսուցիչ ունենալը՝ հանձին Նաիրա Գյուրջինյանի:
Ինչու՞ որոշեցիք մասնակցել «Հայաստանի ձայնը» նախագծին, ի՞նչ ակնկալիքներ ունեք մրցույթից։
Խմբից զատ՝ որոշեցի նաեւ ուժերս փորձել որպես անհատ կատարող, իսկ ինչ վերաբերում է ակնկալիքներին, կարծում եմ, որ ոչինչ չպետք է նախապես պլանավորել, քանի որ սա մրցույթ է, ուստի պետք է պատրաստ լինել թե’ պարտության եւ թե’ հաղթանակի, թե’ վերելքների, թե’ վայրէջքների:
Համացանցում շահարկվեց այն թեման, որ Դուք նախորդ եթերաշրջանից հայտնի Արեւ Գրիգորյանի քույրն եք։ Ի՞նչ կասեք այս մասին։ Ինչպես՞ եք վերաբերվում նման մեկնաբանություններին։
Շատ նորմալ եմ վերաբերվում այս երեւույթին եւ նախապես պատրաստ եմ եղել նման արձագանքների: Այն, որ ես Արեւի քույրն եմ, դա ինձ համար մեծ հպարտություն է, քանի որ ունեմ տաղանդավոր քույր, ով արդեն կայացած երգչուհի է, սակայն ես կցանկանամ, որ ինձ գնահատեն ոչ թե որպես նրա քույր, այլ որպես հենց Ջուլիետա Գրիգորյան կատարող:
Ձեր առաջին ելույթն ինչպե՞ս կգնահատեք։ Ուրա՞խ եք, որ Հայկոն պտտվեց եւ այժմ դուք նրա թիմում եք։ Հե՞շտ է Հայկոյի հետ աշխատելը։
Քանի որ առաջին անգամ էի ներկայանում որպես անհատ կատարող, բնականաբար, առկա էր որոշակի հուզմունք, որն ինչ-որ չափով ազդեց, որպեսզի ես չկարողանամ ներկայանալ այնպես, ինչպես կարող էի եւ ցանկանում էի: Անչափ ուրախ եմ, որ հենց Հայկոն պպտվեց եւ առավել ուրախ եմ, որ հենց նրա հետ եմ աշխատում:
Բնականաբար, հաճելի կլիներ, որպեսզի բոլոր չորս մարզիչներն էլ պտտվեին, սակայն ուրախ եմ, որ վերջին պահին լսվեց կոճակի ձայնը, եւ շրջվողը հենց Հայկոն էր:
Եթե չանցնեք մրցույթի հաջորդ փուլեր...ի՞նչ կլինի այդ դեպքում։
Ինչպես սկզբում նշեցի, ամեն ինչի պետք է պատրաստ լինել, ուստի սա եւս մի փորձություն է եւ մեծ հնարավորություն՝ դրսեւորվելու որպես մենակատար նման մեգանախագծում:
Զրուցեց՝ Շուշան Շատիկյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:08, 29 մարտի
Ֆլորենցիան պայքարում է Միքելանջելոյի Դավիթի արժանապատվությունը պաշտպանելու համար16:37, 29 մարտի
TLC ռեալիթի շոուի սիամական երկվորյակներ Էբբին և Բրիտանի Հենսելները ամուսնացել են15:18, 29 մարտի
Իրինա Շեյքը Swarovski campaign֊ում հայտնվել է շշմեցուցիչ կերպարով14:02, 29 մարտի
Ռոբերտ Դաունի կրտսերը խաղում է չորս տարբեր կերպարներ HBO-ի նոր սերիալում13:23, 29 մարտի
Թոմ Քրուզը բաժանվել է ռուս ընկերուհուց իր նախկին օլիգարխ ամուսնու պատճառով12:21, 29 մարտի
Դեմի Մուրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տարիքը պարզապես թիվ է11:17, 29 մարտի
Բեյոնսեն ձեռքերով սպագետի է ուտում անձնական ինքնաթիռի վրա և ծաղրում իր կովբոյական look-ի մասին մեմերը10:16, 29 մարտի
Selling Sunset սերիալի աստղը գոլֆ խաղալիս ընտրել է տարօրինակ և բաց աութֆիտ09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը