Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Ո՞րն է տղամարդկանց եւ կանանց գրավչության գաղտնիքները

21:09, 1 նոյեմբերի

Հակառակ սեռի գրավչությունն ազդում է ենթագիտակցական մակարդի վրա։ Ընդ որում, կանայք եւ տղամարդիկ գրավչության տարբեր չափանիշներ ունեն, համաձայն որոնց՝ ընտրում են իրնեց զուգընկերոջը։ Չիկագոյի համալսարանից դոկտոր Միջ Ուիլսոնը կարծում է, որ երբ տղամարդը տեսնում է կնոջը, նախ եւ առաջ նա մտածում է նրա «վերարտադրության եւ սերունդը շարունակելու հնարավորությունների մասին»։ Իսկ դրանից հետո նա ուշադրություն է դարձնում հետեւյալ կարեւոր հանգամանքներին.

Կանանց գրավչության գաղտնիքները

1. Իրանի եւ ազդրերի հարաբերակցություն

Համաձայն նորզելանդացի մարդաբան Բարնաբի  Ջիքսոնի՝ տղամարդիկ ոչ միայն հստակ գիտեն, թե որտեղ է գտնվում կնոջ ազդրերը, այլեւ հաշվի են առնում, արդյոք դրանք «կատարելապես» համապատասխանում են կնոջ իրանին։ Գնահատելով այս պարամետրերը՝ տղամարդը հստակ հասկանում է, թե կինը կարող է դառնալ իր երեխաների մայրը, թե ոչ։

2. Ձայն

Չնայած տարածված այն կարծիքին, որ տղամարդիկ սիրում են կանացի ցածր ձայնը՝ Լոնդոնի համալսարանի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել հակառակ պատկերը. տղամարդկանց դուր է գալիս կանանց բարձր ձայնը, որը նրանք ասոցացնում են երիտասարդության եւ բարեկազմության հետ։

3. Վարսեր

Երկար եւ գրավիչ փայլ ունեցող մազերը վկայում են կնոջ առողջության մասին եւ հենց այս պատճառով էլ գերմանացի գիտնականները կարծում են, որ դրանք այդքան մեծ ազդեցություն են թողնում տղամարդկանց վրա։

Եվ եթե վերը նշված երեք կետերն ի վերուստ տրված են կնոջը, ապա նա ունի «կախարդական» ունակություններ՝ տղամարդկանց գրավելու հարցում։

4.Ժպիտ

Բրիտանական Կոլումբիայի կանադական համալսարանի գիտնականները կարծում են, որ կնոջ ժպիտը «մագնիսի» պես կարող է ձգել ցանկացած տղամարդու. ընդ որում, եթե կնոջ ատամները մեծ են, նա ավելի գրավիչ է։ Հատկանշական է, որ կանայք ոչ մի գրավիչ բան չեն տեսնում տղամարդու ժպիտի մեջ՝ նախընտրելով անկիրք եւ անվրդով դեմքի հայացքները։

5. Կոսմետիկա

Ուելսի Բանգորական համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ եթե կանայք 40 տոկոսով ավելի քիչ շպարվեն, ապա տղամարդիկ նրանց շատ ավելի հաճախ կնայեն, քանի որ նրանք նախընտրում են կնոջը «բնական» տեսնել։

6. Գույնը

Ըստ Journal of Personality եւ Social Psychology ամսագրի կատարած հետազոտության՝ տղամարդկանց գրավում է կարմիր գույնը. ի դեպ սա բնորոշ է նաեւ մյուս բոլոր կաթնասուններին։

Տղամարդկանց գրավչության գաղտնիքները

1. Կարմիրը գրավում է նաեւ կանանց։ Կանայք այն ասոցացնում են ուժի եւ իշխանության հետ, ասել է Ռոչեսթերի համալսարանից դոկտոր Էնդրյու Էլիոթը։

2. Կանայք չեն կարող մերժել հաստ մորուքով տղամարդկանց, քանի որ այն խորհրդանշում է առնականություն եւ հասունություն, հայտնել են Հարավային Ուելսի համալսարանի գիտնականները։

3. Հետեւեք ձեր կեցվածքին. սա միայն դրական «միավորներ» կավելացնի ձեր օգտին։

4. Ինչպես վերեւում նշվեց, տղամարդու ժպիտը գրավիչ չէ կանանց համար, քանի որ այն «սպանում է» տղամարդու առաջնորդի կերպարը։Այս եզրակցությանն են եկել Բրիտանական Կոլումբիայի կանադական համալսարանի գիտնականները։

5. Մկանուտ կազմվածքը. այո, այո, եւ կրկին այո։ Կանայք մկանուտ կազմվածքը ենթագիտակցաբար ասոցացնում են ուժեղ եւ առնական լինելու, առողջ եւ հիանալի գեներ ունենալու հետ։

6. Տղամարդու քրտինքը ֆերամոն է պարունակում (այն օգտագործվում է տղամարդկանց համար նախատեսված օծանելիքի մեջ), որը բարձրացնում է կանանց տրամադրությունը, սեռական գրգռվածությունը։ Այս կարծիքն ունեն Բերկլիում գտնվող Կալիֆոռնիական համալսարանից դոկտոր Քլեր Ուայթը։

Հետեւաբար, մորուք պահեք, մարզեք ձեր մարմինն ու երջանկություն պարգեւեք ձեր ընկերուհիներին։

 

 

Աղբյուրը՝ anews.com 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել