Հակառակ սեռի գրավչությունն ազդում է ենթագիտակցական մակարդի վրա։ Ընդ որում, կանայք եւ տղամարդիկ գրավչության տարբեր չափանիշներ ունեն, համաձայն որոնց՝ ընտրում են իրնեց զուգընկերոջը։ Չիկագոյի համալսարանից դոկտոր Միջ Ուիլսոնը կարծում է, որ երբ տղամարդը տեսնում է կնոջը, նախ եւ առաջ նա մտածում է նրա «վերարտադրության եւ սերունդը շարունակելու հնարավորությունների մասին»։ Իսկ դրանից հետո նա ուշադրություն է դարձնում հետեւյալ կարեւոր հանգամանքներին.
Կանանց գրավչության գաղտնիքները
1. Իրանի եւ ազդրերի հարաբերակցություն
Համաձայն նորզելանդացի մարդաբան Բարնաբի Ջիքսոնի՝ տղամարդիկ ոչ միայն հստակ գիտեն, թե որտեղ է գտնվում կնոջ ազդրերը, այլեւ հաշվի են առնում, արդյոք դրանք «կատարելապես» համապատասխանում են կնոջ իրանին։ Գնահատելով այս պարամետրերը՝ տղամարդը հստակ հասկանում է, թե կինը կարող է դառնալ իր երեխաների մայրը, թե ոչ։
2. Ձայն
Չնայած տարածված այն կարծիքին, որ տղամարդիկ սիրում են կանացի ցածր ձայնը՝ Լոնդոնի համալսարանի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել հակառակ պատկերը. տղամարդկանց դուր է գալիս կանանց բարձր ձայնը, որը նրանք ասոցացնում են երիտասարդության եւ բարեկազմության հետ։
3. Վարսեր
Երկար եւ գրավիչ փայլ ունեցող մազերը վկայում են կնոջ առողջության մասին եւ հենց այս պատճառով էլ գերմանացի գիտնականները կարծում են, որ դրանք այդքան մեծ ազդեցություն են թողնում տղամարդկանց վրա։
Եվ եթե վերը նշված երեք կետերն ի վերուստ տրված են կնոջը, ապա նա ունի «կախարդական» ունակություններ՝ տղամարդկանց գրավելու հարցում։
4.Ժպիտ
Բրիտանական Կոլումբիայի կանադական համալսարանի գիտնականները կարծում են, որ կնոջ ժպիտը «մագնիսի» պես կարող է ձգել ցանկացած տղամարդու. ընդ որում, եթե կնոջ ատամները մեծ են, նա ավելի գրավիչ է։ Հատկանշական է, որ կանայք ոչ մի գրավիչ բան չեն տեսնում տղամարդու ժպիտի մեջ՝ նախընտրելով անկիրք եւ անվրդով դեմքի հայացքները։
5. Կոսմետիկա
Ուելսի Բանգորական համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ եթե կանայք 40 տոկոսով ավելի քիչ շպարվեն, ապա տղամարդիկ նրանց շատ ավելի հաճախ կնայեն, քանի որ նրանք նախընտրում են կնոջը «բնական» տեսնել։
6. Գույնը
Ըստ Journal of Personality եւ Social Psychology ամսագրի կատարած հետազոտության՝ տղամարդկանց գրավում է կարմիր գույնը. ի դեպ սա բնորոշ է նաեւ մյուս բոլոր կաթնասուններին։
Տղամարդկանց գրավչության գաղտնիքները
1. Կարմիրը գրավում է նաեւ կանանց։ Կանայք այն ասոցացնում են ուժի եւ իշխանության հետ, ասել է Ռոչեսթերի համալսարանից դոկտոր Էնդրյու Էլիոթը։
2. Կանայք չեն կարող մերժել հաստ մորուքով տղամարդկանց, քանի որ այն խորհրդանշում է առնականություն եւ հասունություն, հայտնել են Հարավային Ուելսի համալսարանի գիտնականները։
3. Հետեւեք ձեր կեցվածքին. սա միայն դրական «միավորներ» կավելացնի ձեր օգտին։
4. Ինչպես վերեւում նշվեց, տղամարդու ժպիտը գրավիչ չէ կանանց համար, քանի որ այն «սպանում է» տղամարդու առաջնորդի կերպարը։Այս եզրակցությանն են եկել Բրիտանական Կոլումբիայի կանադական համալսարանի գիտնականները։
5. Մկանուտ կազմվածքը. այո, այո, եւ կրկին այո։ Կանայք մկանուտ կազմվածքը ենթագիտակցաբար ասոցացնում են ուժեղ եւ առնական լինելու, առողջ եւ հիանալի գեներ ունենալու հետ։
6. Տղամարդու քրտինքը ֆերամոն է պարունակում (այն օգտագործվում է տղամարդկանց համար նախատեսված օծանելիքի մեջ), որը բարձրացնում է կանանց տրամադրությունը, սեռական գրգռվածությունը։ Այս կարծիքն ունեն Բերկլիում գտնվող Կալիֆոռնիական համալսարանից դոկտոր Քլեր Ուայթը։
Հետեւաբար, մորուք պահեք, մարզեք ձեր մարմինն ու երջանկություն պարգեւեք ձեր ընկերուհիներին։
Աղբյուրը՝ anews.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:36, 25 մայիսի
Վաչե Թովմասյանի ու Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմն արժանացավ Կաննի կինոփառատոնի մրցանակին20:27, 25 մայիսի
Stand Up Level Up–ը նոր ձեւաչափ է հայկական հումորի դաշտում․ Stand Up–ի պրեմիերան, հայտնի հյուրերն ու լուսանկարները19:42, 25 մայիսի
Wine Story. Գինու և կինոյի երեկո. ֆիլմի ժանրին համապատասխան խմիչքի ընտրություն14:45, 25 մայիսի
Սիրուշոն Մոսկվայում է․ երգչուհին Ռուսաստանում հանդես կգա համերգներով14:05, 25 մայիսի
Վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանը համերգով կվերադառնա Երեւան13:17, 25 մայիսի
Բրյունետի համարձակ ու ոճային կերպարները՝ Superstar Illness նոր տեսահոլովակում12:14, 25 մայիսի
Լեդի Գագան հայտնվել է մեքենայի դետալով պատրաստված հանդերձանքով11:31, 25 մայիսի
«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)10:52, 25 մայիսի
Հոլիվուդյան հայտնի դերասան Ջո Մանգանիելոն Հայաստանում է10:30, 25 մայիսի
Էլիզաբեթ Հերլին Christian Dior-ի ներքնազգեստով ցուցադրել է իր՝ տարիքին հակասող կազմվածքը09:00, 25 մայիսի
ՄԱՅԻՍԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:11, 24 մայիսի
Քելլի Ռոուլենդը հիացրել է ոսկյա կրծկալով նոր լուսանկարներով