ԽՈՅԵՐ
Այսօր կպարզեք, որ կարող էիք ձեր սիրելիի հետ ծանոթանալ հազար ու մի այլ եղանակներով, սակայն, չգիտես ինչու, ստացվել է այլ կերպ: Արդյոք սա չի՞ նշանակում, որ դուք նախատեսված եք միմյանց համար եւ որ ճակատագիրը դիտմամբ ջանացել է ձեզ կապել իրար...
ՑԼԵՐ
Այսօր սիրելին կցանկանա պարզել, թե ինչպես եք դուք նրան պատկերացնում, ինչպիսին է նրա իդեալական կերպարը ձեզ համար եւ ինչ եք սպասում նրանից: Միգուցե նա ձեզ այդ մասին ուղիղ կերպ չհարցնի, բայց հարցերով ձեզանից կկորզի: Զգույշ եղեք:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր միայնակ կլինեք, սակայն դա ունի իր դրական կողմերը: Դուք կարող եք զբաղվել ինքնակատարելագործմամբ: Ավելորդ չի լինի, եթե որեւէ գիրք կարդաք, որից քաղած մտքերը հետագայում կարող եք կիրառել տարատեսակ զրույցներում:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր կհասկանաք, որ միայն չի կարելի սիրել հակառակ սեռի հմայիչ ներկայացուցչի, այլ պարզապես մարդուն՝ անկախ նրա սեռից: Հասկանալով դա՝ պետք է փորձեք առավելագույն օգուտ քաղել դրանից:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր սիրելիին բավականին դժվար կլինի ձեզ գոհացնելը: Կամ դուք շատ քմահաճ կլինեք, կամ էլ նա շատ չի ջանա: Այսպես, թե այնպես, ձեզ հեշտ չի լինի իրական հաճույք ստանալ սիրելիի հետ շփումից:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր բարեհաջող օր է գուշակություննրի համար: Բացեք ցանկացած գրքի ցանկացած էջն ու կարդացեք ներքեւից հինգերորդ տողը: Այն ձեզ կհուշի, թե ինչպես կզարգանան սիրելիի հետ ձեր հարաբերությունները:
ԿՇԵՌՔՆԵՐ
Պատրաստ եղեք կենցաղային մանր տհաճությունների հետ մենամարտին: Եվ այդ մենամարտում կարեւոր է ոչ թե հաղթող լինելը, այլ հունից դուրս չգալն ու սիրելիների հետ չվիճելը:
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր ֆինանսական մեծ հաջողության օր է ձեզ համար: Չմոռանաք տան անդամների համար այդ գումարով նվերներ գնել, հակառակ դեպքում՝ սիրո մեջ հարողություններ չեք ունենա:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Ձեր սիրելին հաստատ որեւէ հետաքրքրություն կունենա կամ հոբբի: Միգուցե նա փղիկներ է հավաքում կամ չի կարողանում անտարբեր անցնել հրուշակեղենի խանութի կողքով: Աստղերը հուշում են այսօր սիրելիի նախընտրած բաները նվիրել նրան: Այդ կերպ դուք նրան երջանիկ կդարձնեք, դա այնքան հեշտ է…
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Դուք ծրագրու՞մ եք հանգստանալ ընտանիքից հեռու… Չարժե դա անել այսօր, այլ հակառակը՝ ժամանակը սիրելիների հետ անցկացնել: Ընդ որում՝ ոչ միայն նրանց հետ ընթրել կամ հեռուստացույց դիտել, այլ զբաղվել նրանց գործերով:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր կհասկանաք, որ ձեր սիրելին ունի իր ճշմարտությունը, որը տարբերվում է ձերինից: Աշխատեք հասկանալ եւ ընդունել այն, հակառակ դեպքում, ձեր ճանապարհները տարբեր ուղղություններով կընթանան:
ՁԿՆԵՐ
Այսօր ձեզ կթվա, թե ձեր սերը վերածվել է տաժանակիր աշխատանքի: Միգուցե իրականում էլ է այդպես, եւ նախքան դրանից վերջնականապես հրաժարվելը, մտածեք՝ միգուցե այն, ինչ շահուք եք այդ սիրուց, արժե դրան:
Աղբյուրը՝ junona.org
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:21, 30 ապրիլի
Բրիթնի Սփիրսի շրջապատը պնդում է, որ նա «ամբողջովին դիսֆունկցիոնալ է» և կործանման եզրին է09:00, 30 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին