Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Հայկական» Հելոուին. կողմ եւ դեմ կարծիքներ

22:19, 31 հոկտեմբերի

Նախօրեին իմ 9-ամյա դուստրը, հուզված, խանդավառված եւ անգամ բառերը շփոթելով, ինձ ասաց, որ իրենց դպրոցում թույլ են տվել նշել Հելոուինի տոնը, եւ այդ կապակցությամբ նրան անհրաժեշտ է «սարսափազդու» մի զգեստ ու այս տոնին բնորոշ մի քանի այլ իր։

Սակայն դստերս ուրախությունն ու ոգեւորությունը չհասկացան ու չկիսեցին մեր ընտանիքի ավագ սերնդի ներկայացուցիչները՝ տատիկն ու պապիկը։ Երկուսն էլ շտապեցին արտահայտել իրենց «ֆու՜»-ն, ասել, թե ինչու պետք է երեխաները նշեն «ամերիկյան այդ տոնը» եւ ընդհանրապես այս ինչ հիմարություն է։

Շատ դժվար է բացատրել, թե ինչ հիասթափություն ապրեց երեխան՝ լսելով տատիկի եւ պապիկի պատասխանը։ Սակայն իմ կամակոր փոքրիկը, «հաղթահարելով մանթրաժը», սկսեց մեծ եռանդով բացատրել տատիկին այդ տոնի ողջ կարեւորությունն ու անհրաժեշտությունը։ Նա այնքան համոզիչ ու պերճախոս ձեւով էր ներկայացնում այն (չնայած նրա մեկնաբանությամբ տոնի իմաստը շատ անհասկանալի էր), որ տատիկն ու պապիկը սպիտակ դրոշակ պարզեցին։ Երեկոյան երեխայի սարսափելի կոստյումը, վամպիրի ատամներն ու գլխարկը պատրաստ էին, եւ աղջիկս ժպիտը դեպքին գնաց քնելու...

Նշեմ, որ հայ հասարակության շատ ներկայացուցիչներ թերահավատորեն եւ անգամ բացասաբար են վերաբերում Հելոուինին՝ կարծելով, որ հայերը չպետք  է նշեն արտասահմանյան անհասկանալի տոներն ու ավանդույթները եւ նախապատվությունը պետք է տալ միայն մեր ազգային սովորույթներին։ Դժվար է սրա հետ չհամաձայնել։ Բայց պատմական հանգամանքների բերումով մենք՝ հայերս ենք մոռացել եւ պատկերացում անգամ չունենք մեր ազգային տոների մասին։

Միակ բացառությունը Վարդավառն է. ընդ որում դրա ժամանակակից մեկնաբանությունը շատ հեռու է Վարդավառի նախնական եւ հիմնական խոհրդից։ Այո, եւ Սուրբ Սարգիսը։ Սա միանշանակ շատ վատ է, ես անգամ կասեի՝ ողբերգություն է։ Բայց մինչ երեխաներին ինչ-որ հարցում արգելելը, պետք է դրան փոխարինող ինչ-որ բան առաջարկել. օրինակ, պատմել մեր ազգային ավանդույթների, սովորույթների, տոների մասին (իմ դստեր դպրոցում այդպես էլ անում են եւ բացի Հելուինից, նշում են նաեւ հին հայկական մոռացված տոները)։ Հավատացեք, որ բոլոր երեխաները մեծ ուրախությամբ, երջանկությամբ եւ խանդավառվածությամբ կնշեն նաեւ այդ տոները...

Իսկ ինչ վերաբերում է Բոլոր սրբերի օրվան, այսինքն՝ Հելոուինին, ապա ասեմ, որ ես դեմ չեմ, որ երեխաներն ու երիտասարդները նշեն այդ տոնը։ Ընդհանուր առմամբ՝ սա ուրախ ժամանակ անցկացնելու լավ հնարավորություն է։ Ոչ մեկ չի խորանում մանրամասների մեջ՝ ինչու՞, ինչպե՞ս, ինչի՞ համար։ Այստեղ կարեւորը միջավայրն է՝ զգեստները, դիմահարդարումը, մոմով լուսավորված դդումը, եւ իհարկե, բարձր տրամադրությունն ու ընկերական շրջապատը։ Անցյալ տարի հոկտեմբեր ամսին Երեւանի փողոցներով շրջելիս կարելի էր տասնյակ երիտասարդների տեսնել՝ զոմբիների, վամպիրների եւ այլ անծանոթ արարածների կերպարներով. նրանք գոհ էին ու երջանիկ։ Եվ ես այստեղ ոչ մի վատ բան չեմ տեսնում եւ չեմ համարում, որ սա սպառնալիք է ազգային արժեքների նկատմամբ, քանի որ թե որոնք են այդ «ազգային արժեքները», ոչ մեկը հստակ չի էլ կարող բացատրել։ Ի դեպ հարգելիներս, առաջարկում եմ այսօր զվարճանալ եւ լիցքաթափվել. անձամբ ես պատրաստել եմ վամպիրի թիկնոց ու գլխարկ եւ չնայած իմ տարիքին (35 եւ մի փոքր ավել)՝ ես պատրաստվում եմ մի լավ ուրախանալ, հաճույք ստանալ, ինչը նաեւ ձեզ եմ խորհուրդ տալիս...

Հ.Գ. Ի դեպ, Հելուինը ոչ մի կապ չունի Ամերիկայի, առավել եւս սատանիզմի հետ։ Այս ավանդույթը ձեւավորվել է միջնադարում Իռլանդիայում եւ Շոտլանդիայում եւ ունի կելտական ծագում։ All-Hallows-Even-ը՝ Բոլոր սրբերի երեկոն, տոնում են Բոլոր սրբերի օրվա գիշերը՝ հոկտեմբերի 31-ից նոյեմբեր 1։ Մինչեւ այժմ էլ Իռլանդիայում եւ Շոտլանդիայում ընդունված է հոկտեմբերի 31-ին հոգեհանգստի արարողություն կազմակերպել եւ լեգենդներ պատմել նախնիների մասին։ Մնացած մյուս խորհրդանիշները՝ սարսափազդու զգեստները, քաղցրավենիք կամ այլ հյուրասիրություն խնդրելը, ինչպես նաեւ դդումը, հայտնվել են շատ ավելի ուշ՝  18-19-րդ դարերում։

 

Յուլիա Վարդանյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել