«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ժամանակակից գեղեցկություն կամ «copy paste»

21:30, 4 նոյեմբերի

Ուշադիր նայեք այս նկարին։ Տարբերություն տեսնու՞մ եք աղջիկների միջեւ...

Այս լուսանկարը վերցված է համացանցից, լուսանկարում հայ աղջիկներ չեն, սակայն բավական է շրջել մեր մայրաքաղաքով, այցելել ցանկացած բուհ, սրճարան կամ փաբ, եւ նման՝ «copy paste» արտաքինով հայուհիների կհանդիպես ամեն քայլափոխի։

Հաստ հոնքեր, արհեստականորեն մեծացրած շրթունքներ, ներկված վարսեր եւ գերշպարված դեմք. ահա մերօրյա գեղեցկության նոր չափանիշները։ Մի ժամանակ «բրեւժնեւյան» հաստ հոնքերով աղջիկների վրա ծիծաղում էին։ Նման կերպ ինչ-որ տեղ գնալն ուղղակի ամոթ էր։ Հաստ հոնքերը համարվում էին փնթիության եւ անխնամ լինելու նշան։ Հիմա այդ երեւույթի վրա ծիծաղող նույն այդ աղջիկները Բրեժնեւից էլ հաստ հոնքերով են շրջում քաղաքում։ Գուցե շատերը ասեն, որ դա նորաձեւ է, որ արտերկրում էլ է այդպես, բայց այստեղ կա մեկ բայց։ Հաստ, բայց բնական հաստության հոնքերով, աղջիկնե'ր, ոչ թե մատիտով ներկված, որ մատի մեկ անզգույշ շարժումից կարող են լղոզվել ու անհարմար վիճակի մեջ գցել ձեզ...

Անցնենք վարսերին։ Բնական երանգի վարսերով աղջիկների այսօր հազվադեպ կհանդիպես։ Մերոնք ծայրահեղ են այս հարցում՝ վարսերը կամ պետք է շեկ լինեն կամ մուգ սեւ։ Ընդհանրապես, ամոթ է ունենալ բնական գեղեցկություն այս քաղաքում։ Մաշկի բնական գույնը պետք է ծածկել երանգաքսուքի հաստ շերտով, անպայման փոխել աչքերի գույնը լինզաների օգնությամբ եւ մեծացնել շրթունքների եզրերն այնքան, որ ամբողջ դեմքի վրա միայն շրթունքները երեւան։ Եթե թուխ մաշկ ունես, ապա անպայման պետք է բացացնել այն, եթե մաշկդ արդեն իսկ բաց է, ապա միմիայն մգացնել։ Եթե վարսերն ուղիղ են, անպայման պետք է գանգրացնել, եւ ճիշտ հակառակը։

Մեր աղջիկները, կարծես, լսել են, որ կինը միշտ պետք է խնամված լինի, սակայն չեն հասկանում, թե որն է իրականում խնամված կինը։ Կոկո Շանելն ասում էր՝ «Ընդհանրապես չշպարվող կանայք չափից շատ մեծ կարծիք ունեն իրենց մասին»։ Միգուցե այդպես է, բայց այդ աղջիկներն արժանի են հարգանքի, քանի որ չեն վազում նորաձեւության արհեստածին տենդենցների հետեւից, չեն կորցնում իրենց դիմագիծն ու չեն նմանվում ուրիշներին, ինչպես վերեւի լուսանկարում է։

Հիմա քաղաքում ամենուր միեւնույն շպարով, վարսերի միեւնույն գույնով ու անգամ միեւնույն հագուկապով աղջիկների կարելի է տեսնել։ Բոլորն այնքան նման են միմյանց իրենց արտաքինով, խոսելաձեւով, պահվածքով... Ոչ մի անհատականություն։ Միայն ներկված դեմքեր, որոնք անվերջ «անմահանում են» թանկարժեք հեռախոսներում։

Մի ասացվածք էլ կա՝ «Որքան շատ են զարդարված կնոջ եղունգները, այնքան անիմաստ է նրա կյանքը»։ Չէ, իհարկե, եղունգները պետք է հարդարել միշտ, դեմքը, վարսերն ու աչքերը՝ նույնպես, սակայն ամեն ինչ պետք է չափի մեջ լինի, եւ, հավատացեք, աղջիկնե'ր, այդ չափը նորաձեւությունը չի որոշում, այլ ամեն մեկն իր համար՝ ելնելով իր արտաքինի առանձնահատկություններից եւ, անշուշտ, իր անհատականությունից, որն այդքան պակասում է ժամանակակից աղջիկներից շատերին...

Սիրեք ձեզ այնպիսին, ինչպիսին կաք՝ բարակ հոնքերով, փոքր շրթունքներով եւ շագանակագույն վարսերով, այլապես կդառնաք ինչ-որ մեկի անհաջող «copy paste»-ը։

 Աշա


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել