Գաղտնիք չէ, որ մարդու օրգանիզմի 60-80% կազմված է ջրից, հետեւաբար դրա ճիշտ գործունեության համար բավարար քանակությամբ հեղուկ է հարկավոր։ Ջրի պակասը կարող է բացասաբար ազդել մազերի, եղունգների եւ մաշկի վիճակի վրա, որոնք կնոջ գեղեցկության ամենակաարեւոր գրավականներից են։
Գոյություն ունեն երեք ըմպելիք, որոնք դրական ազդեցություն կարող են ունենալ ձեր մազերի վրա։ Ընդամենը հարկավոր է գնել դրանք եւ քսել մազերին. համաձայնեք շատ հեշտ ու պարզ է, իսկ արդյունքն ուղղակի ապշեցնող։ Սակայն պետք է հիշել, որ գեղեցիկ ու փարթամ մազեր ունենալու համար պետք է համբերություն ունենալ եւ պարբերաբար կրկնել այս հեշտ ու արագ կատարվող գործողությունները։
Այսպիսով, ի՞նչ են սիրում ձեր մազերը։
1) Կեֆիր
Կեֆիրը դրական ազդեցություն կարող է ունենալ մազերի առողջության վրա եւ ամրացնել դրանք։Կեֆիր պետք է օգտագործեն նրանք, ովքեր հաճախ են ներկում իրենց մազերը, վարսահարդարում եւ այլն։ Ահա, թե ինչ է պետք անել. կեֆիրը մի փոքր տաքացնելուց հետո հարկավոր է այն սկզբում քսել մազարմատներին, իսկ հետո մազերի ողջ երկայնքով։ 15-20 րոպե անց արդեն կարելի է լվանալ կեֆիրը։
2) Հանքային ջուր
Շատ օգտակար միջոց հատկապես ամռան ամիսներին. պարզապես ամեն օր քնելուց առաջ մազերի վրա հանքային ջուր ցողեք եւ երկու շաբաթ անց կտեսնենք, թե ինչպես է մազերի որակն ավելի բարելավվել։ Մեթոդն առավել օգտակար է նրանց համար, ովքեր մազաթափության խնդիր ունեն։
3) Գարեջուր
Մազերին գեղեցիկ տեսք հաղորդելու համար կարելի է նաեւ օգտագործել գարեջուր։ Կրկին ամեն ինչ շատ հեշտ է ու պարզ. ընդամենը պետք է տաք գարեջուրը քսել մազերին ու մազարմատներին եւ 15 րոպե անց լվանալ։ Եթե խուսափում եք գարեջրի հոտից, ապա նշենք, որ այն շատ շուտ է անցնում, մի անհանգստացեք։
Աղբյուրը՝ pclady.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում