Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Ինչո՞ւ Քրիստինե Պեպելյանն ու Նունե Եսայանը չեն նկարահանվել «Նոր հայեր» տեսահոլովակում

21:10, 14 նոյեմբերի

Օրեր առաջ կայացավ «Նոր հայեր» տեսահոլովակի պրեմիերան, որը կատարում են Արման Հովհաննիսյանը, Միհրան Ծառուկյանը, Սարո Թովմասյանը, Կամո Սեյրանյանը, Ջիվան Գասպարյանը եւ Էֆոն։

Երգի երաժշտության եւ խոսքերի  հեղինակը Արման Անթոնյանն է: Տեսահոլովակի ռեժիսորը՝ Արեն Բայադյանը։

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Արման Անթոնյանը նշեց, որ երգը գրել է 7 րոպեում։

«Նոր հայեր փրոդաքշն»-ի հիմնադիրները, ովքեր Մոսկվայում են բնակվում, առաջարկեցին գրել մի երգ, որը կդառնա իրենց ընկերության հիմնը։ Սիրով համաձայնեցի, բայց ասեմ, որ ամեն անգամ ինչ-որ մի բան խանգարում էր, եւ ես չէի կարողանում երգը գրել։ Իսկ երբ մի օր նստեցի, որ գրեմ, շատ արագ ամեն ինչ ստացվեց։ Բայց սովորաբար հատուկ այդպիսի առարկա կամ երեւույթ չկա, որ կարող է  իմ ոգեշնչման աղբյուրը հանդիսանալ»,- ասաց Արմանը։

Նոյեմբերին «Նոր հայեր փրոդաքշն»-ը նշելու է իր 10-ամյակը։

«10 տարի է, ինչ մենք աշխատում ենք Ռուսաստանում։ Մենք համերգներ ենք կազմակերպում հայ աստղերի համար, նաեւ ոչ կոմերցիոն, բարեգործական միջոցառումներ։ Մեր 10-ամյակի համար որոշեցինք հիմն գրել, բայց այդ հիմնը պետք է լինի Հայաստանի մասին, քանի որ մենք շատ ենք կարոտում մեր հողը եւ ամեն անգամ ինչ-որ բան ենք անում, որ միշտ հիշենք մեր հայրենիքը»,- ասաց «Նոր հայեր փրոդաքշն»-ի հիմնադիրներից Լեւոն Ոսկանյանը։

Իսկ Տիգրան Ստեփանյանը, ով նույնպես փրոդաքշնի հիմնադիրներից է, նշեց․ «Իրականում շատ դժվար էր ընտրել երգիչներին, ովքեր կկատարեին այդ երգը, քանի որ մեր հայ արտիստներից բոլորն էլ շատ տաղանդավոր են եւ սիրված Ռուսաստանում բնակվող հայերի կողմից։ Մենք հարցում կատարեցինք եւ առավել ձայներ հավաքած արտիստներին առաջարկեցինք, ովքեր չմերժեցին մեզ»։

Նշենք, որ ի սկզբանե «Նոր հայեր» տեսահոլովակում ներգրաված են եղել նաեւ Քրիստինե Պեպելյանը եւ Նունե Եսայանը, ովքեր տեսահոլովակի նկարահանման ժամանակ բացակայել են երկրից, եւ կազմակերպիչները ստիպված նոր ձայնագրություն են կատարել առանց նրանց։

«Տեսահոլովակի նկարահանման ընթացքը շատ հետաքրքիր էր անցնում։ Մենք առաջին անգամ էինք աշխատում այդ թիմի հետ եւ շատ տպավորված ենք նրանց պրոֆեսիոնալիզմի վրա։ Ամեն ինչ ստացվեց այնպես, ինչպես որ ծրագրել ենք։ Շնորհակալություն Արեն Բայադյանին, Վիկա Մարտիրոսյանին եւ մնացած բոլորին։ Շատ ուրախ ենք, որ տեսահոլովակը այդպես լայն տարածում գտավ եւ սիրվեց շատերի կողմից»,- հավելեց Տիգրանը։

Առաջիկայում փրոդաքշն ունի մի շարք ծրագրեր, որոնց մասին հիմնադիրները դեռ չցանկացան բարձրաձայնել։ 

Զրուցեց՝ Մելինե Տոնոյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել