Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Եթե դավաճանել եք ձեր զուգընկերոջը

22:19, 17 նոյեմբերի

Արդեն վաղուց այն տարածված կարծիք կա, որ տղամարդու դավաճանությունը բնական երեւույթ է եւ զարմանալու ոչինչ չկա։ Այս խոսքերը կարելի է շատ խաբված կանանցից լսել։Իսկ ինչու կանայք չեն դավաճանում. որովհետեւ կնոջ դավաճանությունն անընդունելի երեույթ է, որը խելամտության սահմաններից դուրս է ։

Եթե կինն արդեն դավաճանել է իր զուգընկերոջը, ապա նա առաջին հերթին փորձում է գտնել այն «հարգելի» պատճառը, որը դրդել է նրան դիմել այդ քայլին։ Կանանց դեպքում նրանք մեղադրում են տղամարդուն, քանի որ նա չի կարողացել արդարացնել կնոջ սպասումներն ու ակնկալիքները։

Հոգեբանները վստահ են, որ պատճառը պետք է գտնել հենց սեփական անձի մեջ եւ հասկանալ, թե ինչ հարաբերություններ եք ստեղծել ձեր զուգընկերոջ հետ։ Ըստ մասնագետների՝ կնոջ դավաճանության հիմնական պատճառը նրա ու զուգընկերոջ միջեւ առկա զգացմունքային կապի բացակայությունն է, եւ հենց դա էլ ստիպում է կնոջը փնտրել մեկ ուրիշ զուգընկերոջ՝ ավելի ցանկալի, սիրելի եւ գայթակղիչ լինելու համար։

Պե՞տք է խոստովանել

Շատ հազվադեպ են կանայք, ովքեր դավաճանել են իրենց ամուսնուն, խոստովանում այդ մասին։ Սկզբում նրանց տանջում է մի հարց. «Պատմե՞լ, թե ոչ»։ Շատերը կարծում են, որ պետք է անկեղծ լինել եւ խոստովանել։ Հոգեբանները համոզված են, որ ոչ մի տղամարդ չի գնահատի կնոջ անկեղծությունն այս հարցում։ Երբ մեղքի զգացումը հասնում է իր գագաթնակետին եւ անհավատարիմ կին ցանկանում է պատմել դավաճանության մասին։ Սակայն պետք է հիշել, որ այդպես կինը խնդիրը չի լուծի, այլ պարզապես իր մեղքը կկիսի մտերիմ մարդու հետ։ Այն բոլոր արդարացումները՝ «չեմ ցանկանում նրան հիմարի տեղ դնել», «մենք պայմանավորվել էինք անկեղծ լինել միմյանց հետ», ուղղակի խոսքեր են, ոչ ավելին։

Իսկ ինչ պետք է անել։ Մի՞թե պետք է թաքցնել։ Հոգեբանները կարծում են, որ նախ պետք է հասկանալ, թե ինչ կապ կա ձեր եւ ձեր ամուսնու ու ձեր եւ տվյալ տղամարդու (ով դարձավ «երրորդ ավելորդը») միջեւ։ Եթե վերջինիս նկատմամբ դուք մեծ սեր ու ուժեղ զգացմունքներ եք տածում, ապա պետք է փոխել ձեր ամուսնուն եւ լինել նրա հետ, ում ավելի շատ եք սիրում։

Խաբել, բայց մնալ նրա հետ

Անգամ եթե որոշել եք պատմել ձեր ամուսնու,  ձեր դավաճանության մասին, ապա նախ պետք է հասկանալ, թե ինչ տանջանքների եւ տառապանքների կենթարկվի ձեր կողքին եղած տղամարդը։ Նրա վախերը եւ նվաստացած արժանապատվությունը կարող են խոչընդոտ դառնալ երջանիկ ընտանիք ստեղծելու հարցում։ Մասնագետներն այն կարծիք են, որ պետք է հաշվի առնել տղամարդու բնավորության գծերը եւ հասկանալ, թե որքանով է հավանական, որ տղամարդու արժանապատվությունը «կլռի» եւ ժամանակի ընթացքում կմոռանա այդ փորքիկ արկածի մասին։

Ի դեպ, լինում են դեպքեր, որ կանայք, դավաճանելով իրենց ամուսնուն, սկսում են ավելի շատ գնահատել եւ արժեւորել իրենց ամուսնուն։ Այստեղ զարմանալի ոչինչ կա, քանի որ կինը դավաճանելով ամուսնուն, հասկանում է, որ իր եւ ամուսնու հարաբերությունները շատ ճիշտ ու «ձեռնտու» են իր համար։ Բացի այդ, կնոջ նոր զուգընկերը կարող է ավելի վատը լինել, եւ նրա հետ համեմատած՝ ամուսինը դառնում է սպիտակ ձիով ասպետ։

Մի քանի խոսք մեղքի զգացումի մասին

Երբ կինը գիտակցում , որ դավաճանել է շատ մտերիմ մի մարդու, ով հավատում եւ վստահում էր նրան, ապա նա պատրաստ է «գետնի տակ մտնել»։ Պետք է ասել, որ շատ հաճախ նման հոգեբանական ցավերն ու տառապանքները կարող են վերածվել ֆիզիկական խնդիրների. «երջանիկ» կինը սկսում է տառապել մի շարք հիվանդություններով, որոնց առաջացման հիմնական պատճառը նյարդային համակարգի խանգարումներն է։ Արժե արդյո՞ք այդպես տանջել ինքներդ ձեզ, եթե արդեն դավաճանել եք եւ որոշել եք չպատմել ամուսնուն։

Եթե մեղքի զգացումից ոչ մի կերպ չի ստացվում ազատվել, ապա պետք է հասկանալ, թե ինչն էր սխալ ձեր եւ ձեր ամուսնու հարաբերություններում, եւ թե ինչն է «ստիպել» ձեզ դավաճանել նրան։ Չէ՞ որ հենց այնպես դուք այդ քայլին չէիք դիմի. առանց ծուխ կրակ չի լինում։ Պետք է անկեղծորեն խոստովանել, թե որն է խնդիրը, իսկ ամենակարեւորը պետք է գիտակցել, թե ինչ օգուտ  քաղեցիք այդ դավաճանությունից։ Հավատացեք այս ամենը հասկանալուց եւ վերլուծելուց հետո, դուք ավելի լավ կզգաք ձեզ։

 

Աղբյուրը՝ Клео


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել