Լիբանանում հայտնի վարսահարդար-ոճաբան Ջեք Թեքեյանն օրերս առաջին անգամ Հայաստան էր ժամանել: Ոճաբանն այստեղ իրականացրել է իր նոր սանրվածքների ֆոտոշարքը՝ հայ եւ ուկրաինացի մոդելների մասնակցությամբ:
Ջեք Թեքեյանը վարսահարդարմամբ զբաղվում է շուրջ 30 տարի: Ասում է՝ աշխատում է միայն կանանց հետ եւ անում նրանց վարսերի խնամքին վերաբերող ցանկացած պրոցեդուրա:
NEWS.am STYLE-ի հետ զրույցում ոճաբանն ասաց, որ վարսահարդարման սրահներ ունի ոչ միայն Լիբանանում, այլեւ ԱՄՆ-ում՝ Բոսթոնում, ինչպես նաեւ Միլանում եւ Անգլիայում: Հենց այնտեղ էլ նա մշտապես իրականացրել է իր նոր սանրվածքների ֆոտոշարքերը, սակայն այս անգամ դրանք տեղի են ունեցել Երեւանի փողոցներում:
«Ուզեցի այս անգամ մի քիչ տարբեր լինի՝ հայկական ոճի մեջ»,-ասաց նա:
Յուրաքանչյուր երեք ամիսը մեկ Ջեք Թեքեյանն իր հաճախորդներին նոր սանրվածքներ, կտրվածքներ ու գույներ է առաջարկում, որոնց համար էլ արվում եւ ֆոտոշարքերն ու տարածվում նրա սրահներում եւ ուսումնական կենտրոնում:
Երեւանում օրերս արված լուսանկարներն էլ կարժանանան այդ «բախտին»: Սեւահեր մոդել Լուսինե Հայրապետյանն ու ուկրաինացի Կատյա Սոբուցկան Հյուսիսային պողոտայում լուսանկարիչ Տուշո Բարսեղյանի օբյեկտիվի առջեւ ցուցադրել են Ջեք Թեքեյանի նոր սանրվածքները: Կազմակերպչական հարցերում, ինչպես այս նախագծի, այնպես էլ ոճաբանի այլ նախաձեռնություններում, օգնում է Էլիանոր Նազարյանը:
Մեր հարցին՝ մտադրություն չունի՞ գործունեություն ծավալել նաեւ Հայրենիքում, Ջեք Թեքեյանը դժվարացավ պատասխանել: Ասաց՝ դժվար է, բայց միգուցե:
Խոստովանում է՝ կանանց հետ սկզբնական շրջանում հեշտ չի եղել աշխատելը, բայց ժամանակի ընթացքում սովորել է: Հաճախորդի ցանկությունը լսում է, սակայն, որպես ոճաբան, իր խորհուրդներն է առաջարկում:
«Նախքան աշխատանքը սկսելը, հաճախորդի հետ սուրճի սեղանի շուրջ քննարկում ենք անում եւ որոշում, թե ինչ կարելի է անել: Եթե տեսնենք, որ նրա ուզածը չի սազում իրեն, ուղղակի կասենք եւ այլ բան կառաջարկենք»,-նշեց ոճաբանը:
Մեր զրույցի վերջում Ջեք Թեքեյանը նորաձեւության միտումներին կուրորեն հետեւող աղջիկներին մի խորհուրդ տվեց. «Թող հոգ տանեն իրենց վարսերի մասին, գեղեցիկը գեղեցիկ է՝ լինի կարճ վարսեր, թե երկար: Դեմքին ինչ վայել է, դա նորաձեւ է»,-եզրափակեց նա:
Զրուցեց՝ Շուշան Շատիկյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»