MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

13 առասպել ձեռնաշարժության մասին

23:12, 25 նոյեմբերի

Գոյություն ունեն մի շարք մոլորություններ ու սխալ տեսակետներ ձեռնաշարժության մասին։ Ստորեւ ներկայացված են 13 նման առասպել, որոնց մարդիկ մինչ այսօր հավատում եւ մեծ ուշադրություն են դարձնում։ Սակայն ընտանեկան բժիշկ Վանեսա Քոլինզը հավաստիացնում է, որ դրանք պարզապես սխալ ու թյուր կարծիքներ են։

1. Ձեռնաշարժությունը հանգեցնում է անպտղության։

Ձեռնաշարժությունը ոչ մի կերպ չի կարող ազդել հղիանալու գործընթացի վրա կամ նվազեցնել դրա հավանականությունը։

2. Ձեռնաշարժությունը հանգեցնում է էրեկցիայի խանգարման։

Ձեռնաշարժությունը չի կարող էրեկցիայի խանգարման պատճառ դառնալ։ Ոչ մի կապ չունի, թե արդյոք տղամարդը ձեռնաշարժությամբ զբաղվում է, թե ոչ, կամ ինչ հաճախականությամբ է այն կատարում. սա չի կարող էրեկցիայի խանգարման հանգեցնել։

3. Կանայք «վիբրակախվածություն» են ձեռք բերում։

Վիբրատորի հաճախ օգտագործումը կարող է կարճ ժամանակով հաճույք պատճառել ձեզ, բայց դա չի նշանակում, որ կախվածություն կառաջանա դրանից։

4. Ձեռնաշարժությունը սպանում է սեռական ցանկությունը։

Ընդհակառակը. ձեռնաշարժությունը լավագույն միջոցներից մեկն է՝ սեփական սեռական ցանկությունն ու սեքսուալությունը հասկանալու համար։ Դրա օգնությամբ դուք կարող եք հասկանալ, թե իրականում ինչ եք ցանկանում, ինչն է ձեզ դուր գալիս եւ ինչն է ավելի մեծ հաճույք պատճառում ձեզ սեքսի ժամանակ։

 5. Մշտական զուգընկեր ունեցող մարդիկ ձեռնաշարժությամբ չեն զբաղվում։

Ապացուցված է, որ մշտական զուգընկեր ունեցող մարդիկ ձեռնաշարժությամբ ավելի  շատ  են զբաղվում, քան նրանք, ովքեր զուգընկեր չունեն։

6. Մանկական ձեռնաշարժությունը պաթալոգիա է, որը կարող է բացասական ազդեցություն ունենալ երեխայի հետագա սեռական կյանքի վրա։

Շատ երեխաներ, նույնիսկ մինչեւ սեռական գիտակցության հասունացումը, պարզում են, որ իրենց առնանդամին ձեռք տալը մեծ հաճույք է պատճառում։ Այժմ մասնագետները պնդում են, որ ծնողները չպետք է արգելեն երեխաներին դիպչել իրենց սեռական օրգաններին, քանի որ դա նորմալ եւ բնական երեւույթ է։

7. Եթե ձեռնաշարժությամբ չես զբաղվում, ուրեմն արատավոր ես

Ըստ միջին վիճականագրական տվյալների տղամարդկանց 95%-ւ եւ կանանց 89%-ը ձեռնաշարժությամբ զբաղվել կամ զբաղվում է։ Բայց դրանով պետք է զբաղվել այն դեպքում, եթե ցանկություն կա, սիկ եթ րչեք զանկանաում դա, ապա սա աննորմալ երեւույթ չէ եւ անհագստանալու կարիք չկա։

8. Ձեռնաշարժությունը վտանգավոր է առողջության համար

Սխալ է. ձեռնաշարժությունը ոչ մի վնաս չի կարող հասցնել ձեր առողջության ու սեռական կյանքին։ Միակ խնդիրը, որը հնարավոր է առաջանալ, ալերգիաներն ու մաշկի գրգռումն է, որից խուսափելու համար պետք է հետեւել հիգիենայի կանոններին. սեքս-խաղալիքներ օգտագործելուց առաջ անպայման պետք է դրանք լվանալ։

9. Տղամարդիկ պետք է ձեռնաշարժությամբ զբաղվեն, իսկ կանայք՝ ոչ։

Հիմարություն. եւ կանայք, եւ տղամարդիկ կարող են ձեռնաշարժությամբ զբաղվել միայն մեկ պատճառով, որ դա հաճույք է պատճառում նրանց։ Իհարկե, եւ թույլ, եւ ուժեղ սեռի ներկայացուցիչները կարող են դրանով չզբաղվել. երկու դեպքում էլ ամեն ինչ կախված է ցանկությունից եւ երկուսն էլ բնական երեւույթն են։

10. Մարդը որոշակի տարիքում դադարում է ձեռնաշարժությամբ զբաղվել։

Քանի որ հստակ ժամանակահատված կամ տարիք չկա սահմանված, թե երբ կարելի է ձեռնաշարժությամբ զբաղվել, հետեւաբար, ձեռնաշարժությամբ կարելի է զբաղվել ցանկացած տարիքում. այնքան, որքան ցանկանում եք։  

11. Ձեռնաշարժությունն ազդում է մարդու ակտիվության եւ աշխատունակության վրա։

Սնահավատություն է։ Իհարկե, եթե դուք անընդհատ ձեռնաշարժությամբ զբաղվեք, ապա դա կարող է ինչ-որ կերպ ազդել ձեր սպորտային ցուցանիշների վրա, բայց այդպես պատահում է նաեւ ֆիզիկական ակտիվությամբ դեպքում, հատկապես եթե աշխատում են այդ նույն մկանները։

Իսկ եթե երեկոյան պարզապես հաճույքի համար ձեռնաշարժությամբ եք զբաղվում, ապա դա չի կարող բացասաբար ազդել ձեր հաջորդ օրվա ակտիվության վրա։

12. Ամսեկանների ժամանակ չի կարելի ձեռնաշարժությամբ զբաղվել

Սս նույնպես առասպել է։ Իրականում դաշտանային ցիկլի ժամանակ ձեռնաշարժությամբ զբաղվելը բավականին անվտանգ է։ Ավելին, այն թեթեւացնում է նոպաները։

13. Ձեռնաշարժությունը նվազեցնում է սերմնահեղուկի քանակը։

Տղամարդու օրգանիզմը սերմնահեղուկ է արտադրում անկախ այն հանգամանքից, թե ինչ հաճախականությամբ է տղամարդը ձեռնաշարժոիթյամբ զբաղվում։

 

Աղբյուրը՝ Lady.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել